Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կանանց տոնը, կորոնավիրուսն ու բարի արագիլի այցը. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

14:31, 14 մարտի

Վիրուսներից պաշտպանվելու հորդորներ, չվախենալու կոչեր եւ, իհարկե, կանանց մեկամսյակ՝ Instagram-ն այս շաբաթ հետեւյալ պատկերն ուներ.

Շաբաթ սկսվեց կանանց մեկամսյակով, ինչի առիթով շատերը միմյանց շնորհավորեցին՝ հրապարակելով նուրբ ֆոտոշարքեր եւ գրառումներ: Լիլիթ Բասյանն, օրինակ, սոցիալական ցանցի իր էջում հորդորել է կանանց սիրել իրենց եւ հավատալ երազանքներին.

 «Ուզում եմ բոլորդ կյանքում գտնեք այն, ինչը ձեզ մեծ երջանկություն կպարգեւի։ Իմ մեծ երջանկությունն իմ Ալեքսն է։ Մայրությունը հրաշք է, մաղթում եմ, որ ամեն կին վայելի այն։ Կանայք սովորաբար հոգսաշատ են, բայց ուզում եմ, որ ամեն ինչ անելուց զատ սիրեք ձեզ, հավատաք ձեր ուժերին ու վստահ լինեք՝ ոչինչ չի կարող հաղթել ձեր երազանքների իրականացմանը։ Ցանկացած ոք ինքն է որոշում՝ ինչպես ապրել. մեր ընտրությունն է՝ մնալ տեղո՞ւմ, թե՝ առաջ գնալ։ Բացառությունները չհաշված՝ մենք ենք պատասխանատու մեր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Մի մոռացեք սիրել ու խնամել ձեզ, եթե զգում եք, որ ձեր մարմինը ձեզ դուր չի գալիս, մի զլացեք ջանք գործադրել փոփոխությսն համար։ Աշխատասիրությունը, համառությունն ու հավատը երազանքիդ հանդեպ առաջ մղող մեծ ուժ են, միակ ճանապարհը՝ արդյունքի հասնելու համար»,-գրել է սննդաբանը:

Կանանց տոնին, բնականաբար, անդրադարձել են նաեւ հայտնի տղամարդիկ: Երգիչ Հայկոն մայրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա միամսյակը:

Երգչուհի Աննա Դովլաթյանն ու դերասան Դավիթ Աղաջանյանը շարունակում են մնալ երկրպագուների եւ մամուլի ուշադրության կենտրոնում: Զույգը, որը սպասում է առաջնեկին, գարնանային նոր լուսանկար է հրապարակել, որում բավական ոճային կերպարներում են:

Սիրառատ հրապարակումների շարքը շարունակել է երգիչ Մգեր Արմենիան՝ կնոջ հետ ջերմ լուսանկար ներկայացնելով:

Իսկ, ահա, Լուսինե Թովմասյանն այս շաբաթ սիրո հերթական խոստովանությունն է արել քրոջը՝ Իրինա Թովմասյանին: Նա իրենց համատեղ լուսանկարն է հրապարակել՝ կից գրելով. «Մի օր, նույնիսկ, չեմ պատկերացնում հեռու քեզանից»:

Ինստագրամյան հրապարակումներից պարզ է դառնում, որ բարի արագիլը երկրորդ անգամ է այցելել դերասանուհի Քրիստինա Կարապետյանի եւ ռեժիսոր Կարո Նաղդալյանի ընտանիք: Հայտնի ամուսինները սպասում են իրենց երկրորդ բալիկին: Քրիստինան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ ցուցադրելով իր գեղեցիկ կարգավիճակը:

Գարնանային տրամադրություն է տիրում նաեւ Տաթեւիկ Ադումյանի մոտ: Դերասանուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ որում աչքի են ընկնում ծաղիկներն ու տաք երանգները:

Իսկ Անուշիկ Ալավերդյանը գարնանային զբոսանքի է դուրս եկել դստեր հետ: Մայր ու դուստր նախընտրել են նույն ոճի հագուստ կրել:

Շաբաթվա ամենաքննարկվող թեման կորոնավիրուսն է: Դրա շուրջ տարբեր կարծիքներ են հայտնում նաեւ հայտնիները: Դերասան Սարգիս Գրիգորյանը, կարծես, այն քիչ հայերից է, որը խուճապի չի մատնվել օրեցօր զարգացող լրահոսի պատճառով: Նա նույնը հորդորել է անել նաեւ մյուսներին:

«Էդ Կորոնավիրուսը լավ գովազդի պատճառով վերածվեց համամարդկային հիստերիայի... Ի՞նչն ա պատճառը, որ քաղցկեղից, մինինգիտից, տո հասարակ գրիպից էդքան չեք վախենում, ինչքան որ սարսափում եք կորոնավիրուսից... Հասարակ գրիպից աշխարհում ավելի շատ մարդ ա մահանում, քան էս ճղճիմ վիրուսից...

Սարսափելու փոխարեն բարձրացրեք Ձեր իմունային համակարգը՝ ոչ թե դեղերով, այլ առողջ ապրելակերպով՝ լող, յոգա, մարզասրահ, վազք, հեծանիվ, առողջ սնունդ... Եթե էդպես ապրեք, բոլոր վիրուսները, նույնիսկ մեծն կորոնավիրուսը Ձեզնից կփախնեն։

Վախենալով, դիմակավորվելով, իրար չբարեւելով, իրար տուն չգնալով հարց չես լուծի...
Բնությանը մոտ էղի, թամբալություն մի արա՝ զբաղվիր առողջ ապրելակերպով, ժպտա ու տրամադրությունդ բարձր պահիր.... Ահա ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ ճիշտ կյանքի դեղատոմսը։ Հ.Գ. Մտածել է պետք»,-Instagram-ում գրել է դերասանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել