«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մենք կամուսնանանք, երեխա կունենանք ու էլի կասեն, թե PR քայլ էր». Գեւորգ Մկրտչյանը՝ «հատիկավոր չոլկայով» իր հերոսի ու անձնականի մասին

14:05, 16 մարտի

Երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանի հետ առաջին անգամը չէ, որ զրուցում ենք: Մեր նախորդ հարցազրույցների թեմաները եղել են «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում Գեւորգի կերպարը եւ դերասանուհի Իրինա Այվազյանի հետ նրա հարաբերությունները: Այժմ Գեւորգը շարունակում է նկարահանվել նույն հեռուստասերիալում, սակայն բոլորովին այլ կերպարով. նա մարմնավորում է իր նախորդ հերոսի՝ Գոռի երկվորյակ եղբորը՝ Լյովին, որն իր բնավորությամբ եւ գծերով նախորդ հերոսի ճիշտ հակապատկերն է՝ նա կրում է «հատիկավոր մազափունջ», միշտ հայտնվում է տարաձայնությունների եւ անկարգությունների կիզակետում:

NEWS.am STYLE-ը հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է երգիչը վերաբերվում իր հերոսին, հե՞շտ է համաձայնվել մարմնավորել շատերին հայտնի՝ «քյառթու» կերպարին եւ որքանո՞վ են ճիշտ խոսակցություններն այն մասին, թե իր եւ Իրինա Այվազյանի հարաբերություններն ընդամենը PR-ի արդյունք են:

«Երկու տարբեր կերպար կերտելը ռիսկային էր եւ միեւնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր, մանավանդ, որ ինքս դերասան չեմ, երգիչ եմ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ իմ առջեւ դրված խնդրի տակից արժանապատվորեն դուրս եկա»,-ասում է նա ու շարունակում,-«Երբ մարդիկ ինձ տեսնում են, առաջին հերթին հարցնում են՝ զույգ եղբայրներից որն եմ ես՝ «բարի՞ն», թե՞ «չարը»: Դա նշանակում է՝ կարողացել եմ ներկայացնել միմյանցից տարբեր հերոսների, եւ մարդիկ կարծում են, թե զույգ եղբայր ունեմ»:

Անդրադառնալով իր հերոսների հետ ունեցած ընդհանրություններին՝ Գեւորգը նշում է.

«Երկու կերպարներից էլ ունեմ ինձ բնորոշ գծեր: Ինձ ճանաչող մարդիկ ասում են, որ Գոռը ճիշտ ինձ նման է՝ հանգիստ ու բարի: Բայց Գոռի մեջ կան գծեր, որոնք ինձ ընդհանրապես բնորոշ չեն: Նա ինձ համար շատ թույլ է իր բնավորությամբ, իսկ Լյովն իմ ներսում թաքնված Գեւորգն է (ծիծաղում է): Նրա հումորն ինձ բնորոշ է, բայց նման կատակներ ինձ թույլ եմ տալիս միայն մտերիմ մարդկանց շրջապատում: Ընդհանրապես փակ մարդ եմ, շատ ուշ եմ սկսում մարդկանց հետ սերտ շփում ստեղծել, ինչը շատ հաճախ կողքից դիտարկվում է կամ որպես գոռոզություն, կամ՝ ամաչկոտություն»:

Գեւորգն, այնուամենայնիվ, խոստովանում է, որ ներկայիս բացասական կերպարին ավելի հետաքրքրությամբ է մարմնավորում.

«Գոռի կերպարն էլ եմ շատ սիրում, բայց Լյովին մարմնավորելիս ես ավելի ազատ եմ, սահմաններ չունեմ, կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Բացի այդ, կերպարը խաղարկային է. ամեն անգամ կարող ես մի նոր բան ավելացնել: Ամեն անգամ Լյովին բացահայտում եմ նոր տեսանկյունից»:

Երգչի կարծիքով՝ նման կերպար մարմնավորելը համարձակ քայլ էր.

«Կարծում եմ՝ իմ փոխարեն ուրիշ երգիչ լիներ, չէր գնա նման քայլի, չէր ներկայանա նման տեսքով՝ մտածելով, որ իր լսարանը չի ընդունի նման կերպարի, բայց ես սիրում եմ ռիսկի դիմել: Առանց երկմտելու որոշեցի այդ «հատիկավոր չոլկան»  թողնել, ու քայլս արդարացվեց: Առաջին օրը, երբ այդ կերպարով եթերում հայտնվեցի, իրարանցում սկսվեց: Շատերը գրում էին, որ չեն հավատում, որ այդ «չոլկայով» տղան ես եմ: Նամակներն այնքան շատ էին, որ Story բաժնում տեսանյութ հրապարակեցի՝ ասելով, որ, այո, այդ կերպարում հենց ես եմ: Հիմա արդեն Լյովին այնքան են սիրել, որ նրա յուրաքանչյուր հումորային արտահայտություն արագ տարածվում է Instagram-ում»,-ասում է նա ու հավելում՝

«Որքան էլ, որ զարմանալի է, բայց երբ երգում եմ, բեմից այն կողմ շատերն են բղավում՝ «Լյովի՜կ»: Հետո մոտենում են ու բավական դրական արձագանքներ եմ լսում: Կարծում եմ՝ այդ հերոսը շատ նման է մեր հայ տղաներից շատերի կերպարին, դրա համար էլ սիրվել է: Մեկ-մեկ հումորավ հարցնում են՝ «Ինչո՞ւ սպանեցիր եղբորդ: Բա ախպերը ախպորը կսպանի՞»»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevorg Mkrtychyan (@gevorgmkrtchyan_)

Եղել է նաեւ դեպք, որ մի տիկին՝ տեսնելով Գեւորգին եւ նրա ընկերներին, մոտեցել է վերջիններին եւ ասել, որ նա լավ մարդ չէ: Գեւորգն էլ լսելով այդ ամենը՝ որոշել է մոտենալ եւ Լյովի կերպարի մեջ ողջունել տիկնոջը, սակայն ինչպես ինքն է պատմում՝ տեսնելով նրա լուրջ տրմադրվածությունը (կինը փայտով սպասել է Գեւորգին)՝ չի կարողացել զսպել ծիծաղը.

«Մի քիչ զրուցեցինք, հասկացավ, որ դա ընդամենը կերպար է, նույնիսկ, գինի եւ թթու լավաշ հյուրասիրեց»:

Երգիչը շատ ակտիվ է նաեւ Instagram-ում: Նա շարունակում է կիսվել իր եւ սիրելիի՝ Իրինա Այվազյանի հումորային տեսանյութերով: Մեր նախորդ զրույցի ընթացքում Գեւորգը խոստովանել էր, որ իր եւ Իրինայի հարաբերություններում փոփոխություն կա: Սակայն այն բանից հետո, երբ երգիչը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը` «Love-ա, Love-ա»-ն, որի հերոսուհին Իրինան է, շատերը սկսեցին խոսել, որ դերասանուհին եւ երգիչն իրենց սիրավեպի մասին լուրերը տարածում են զուտ PR-ի համար: Նման նկատառմանը Գեւորգը պատասխանեց.

«Նախորդ անգամ, երբ իմ եւ Հասմիկ Խոջյանի սիրավեպի մասին լուրեր տարածվեցին, մենք սկզբում լռեցինք, հետո հերքեցինք այդ ամենը: Հիմա՝ իմ եւ Իրինայի դեպքում էլ մարդիկ կարծում են, թե սա ընդամենը PR քայլ է մեր կողմից: Ինձ թվում է՝ մենք կամուսնանանք, երեխա կունենանք ու էլի կասեն, թե PR քայլ էր (ծիծաղում է): Այստեղ են ասել՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գեւորգ Մկրտչյանի Instagram-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել