Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Խելահեղ ժամանակ է եկել». Ջենիֆեր Էնիսթոնը՝ կորոնավիրուսի մասին

11:28, 19 մարտի

Ջենիֆեր Էնիսթոնն իր միկրոբլոգի Stories բաժնում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված են հերթական աշխատանքային հերթափոխից հոգնած բուժաշխատողներ։ Մեկնաբանություններում «Ընկերները» սերիալի աստղը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու հիվանդանոցների անձնակազմին, որոնք բարդ շրջանում օգնում են հիվանդներին. «Սեր ու երախտագիտություն եմ ուղարկում այս զարմանալի կանանց, որոնք շուրջօրյա աշխատում են։ Դուք մեր հերոսներն եք»։

Մեկ այլ հրապարակմամբ Ջենիֆեր Էնիսթոնը բոլորին կոչ է արել համաճարակի ընթացքում նվազեցնել սոցիալական շփումները եւ հնարավորության դեպքում ինքնամեկուսանալ՝ վտանգավոր կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար։

«Խելահեղ ժամանակ է եկել։ Բայց հիշեք, լավագույնը, որ կարող ենք անել, իրադարձությունների ընթացքին տեղյակ լինելն է, հանգստություն պահպանելն ու հասարակությունից ինքնամեկուսանալը՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար։ Շատ կարեւոր է դրան լուրջ վերաբերվել եւ մտածել ոչ միայն ձեր, այլեւ մյուսների մասին։ Եթե երիտասարդ եք ու առողջ, հիշեք, որ ինքնամեկուսացումը ստեղծվել է ոչ միայն հանուն ձեր բարօրության, այլեւ այն մարդկանց անվտանգության, որոնք ռիսկի խմբում են։ Մենք պետք է միասնական լինենք»,- իր հետեւորդներին է դիմել Էնիսթոնը՝ հիշեցնելով նաեւ բարեգործական կազմակերպություններին օգնության մասին, որն այժմ կարեւոր է, ինչպես երբեեւէ։

Ջենիֆեր Էնիսթոնը եւս ինքնամեկուսացած է։ Վերջերս հայտարարվել է, որ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առավոտյան շոու» (The Morning Show) սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվում են երկու շաբաթով։ Երկուշաբթի օրվանից Բեւերլի Հիլզում, ուր ապրում է Ջենիֆերը, կարանտինի վերաբերյալ նահանգապետի  հրամանով՝ սկսել են փակվել ռեստորաններ, մարզասրահներ, կիոնթատրոններ եւ հանրային այլ վայրեր։

Աղբյուրը՝ Spletnik, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել