MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես նրան ե´ւ սիրում եմ, ե´ւ ատում». Օլյա Հակոբյան

15:05, 19 մարտի

Հայ հեռուստադիտողը շարունակում է հետաքրքությամբ հետեւել «Արմենիա TV»-ի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալի հերոսների ճակատագրերին: Ֆիլմի ամենաառանցքային կերպարներից մեկին` Սաթենին, մարմնավորում է դերասանուհի Օլյա Հակոբյանը: Նրա հերոսուհին իր արարքներով փոխում է ճակատագրեր ու մարդկային կյանքեր, բացասաբար ազդում ֆիլմի մյուս հերոսների որոշումների վրա: Այսպիսի հերոսուհու մարմնավորելն Օլյայի համար նորություն չէ. նորություն չէ նաեւ հեռուստադիողի բացասական արձագանքն իր կերպարի գործողությունների վերաբերյալ, սակայն այս ամենի հետ մեկտեղ շատերն են մեկնաբանություններ գրում այն մասին, որ սերիալում տեսնում են բոլորովն նոր Օլյայի` գերէմոցիոնալ եւ հագեցած գծերով:

NEWS.am STYLE-ն Օլյայի հետ զրուցել է կրկին բացասական կերպարում լինելու եւ էմոցիոնալ խաղի մասն:

«Կերպարս, իսկապես, տարբերվում է: Կարծում եմ` ի սկզբանե նրա մեջ եղել են էմոցիոնալ գծեր, բայց ես մի փոքր ավելին եմ դրել: Իմ կարծիքով` այդքան հանցանքներ գործած մարդը պետք է ունենա նաեւ թույլ կողմեր: Չգիտեմ` որքանով է ստացվում արտահայտել այդ ամենը, համենայն դեպս` փորձում եմ»,-ասում է դերասանուհին ու շարունակում,-«Երբ տեղեկացա սցենարի մասին, այն ինձ շատ դուր եկավ, այնպես որ` այնքան էլ չխորացա, որ կրկին բացասական կերպար եմ մարմնավորելու, բայց կարծում եմ` այս կերպարից հետո արդեն փոփոխություն կնախընտրեմ»:

Ինչ վերաբերում է տվյալ կերպարի միջոցով` որպես դերասանուհի ավելի ակնհայտ ինքնադրսեւորվելուն` Օլյան նշում է.

«Ինքնադրսեւորվելու համար յուրաքանչյուր կերպարում էլ կարելի է գտնել ինչ-որ գծեր: Իհարկե, լինում են բացառություններ անհետաքրքիր կերպարների դեպքում, այնուամենայնիվ, կարելի է փորձել փնտրել, եթե սցենարում կան գծեր, որոնք դերասանին չեն բավարարում: Այս դեպքում իմ կերպարը` Սաթենը, վառ հերոսուհի է, դրա համար ես ոչ մի ավելորդ բան չեմ փնտրում, միայն արտահայտման միջոցներն եմ դնում նրա մեջ»:

Շատ հաճախ բացասական հերոսների մարմնավորող դերասաններն այնքան են կապվում իրենց կերպարներին, որ փորձում են արդարացնել նրանց բացասական քայլերը: Սակայն Օլյան դժվարացավ դրական կողմեր գտնել իր հերոսուհու մեջ.

«Սաթենը բավական բացասական կերպար է, որքան էլ փորձենք ինչ-որ բաներ գտնենք նրա մեջ կերպարն արդարացնելու համար, հեշտ չէ նրա մեջ դրականը գտնելը: Նա փորձել է իր երեխայի կյանքը դասավորել` լավ հասկանալով, որ ինքն իրենը ճիշտ չի դասավորել, բայց նա ինքնին բացասական գծեր ունեցող կերպար է»:

Սաթենի կերպարը Օլյային թույլ է տալիս ավելի արտահայտիչ դրսեւորվել էմոցիոնալ տեսանկյունից:

«Երբ գնում եմ նկարահանման հրապարակ, երբ տեսախցիկներն արդեն միացված են, ես արդեն դառնում եմ այդ կերպարը. ես նրան ե´ւ սիրում եմ, ե´ւ ատում, բայց այդ ամենն ինձ մոտ իսկական է: Երբ ավարտվում է տվյալ տեսարանի նկարահանումը, կրկին նույն Օլյան եմ դառնում, բայց նկարահանման պահին կարող է մտովի դառնամ պոտենցիալ մարդասպան (ծիծաղում է): Սիրում եմ ամբողջովին ընկղմվել կերպարի մեջ»,-պատմում է դերասանուհին` խոստովանելով.

«Կերպարի ամենադժվար կողմը նրանում է, որ կան հեռուստադիողներ, ովքեր մեղմ ասած` ադեկվատ չեն: Որքան էլ նրանք դիտողներն են, պետք է ասեմ, որ ամեն ինչին չափ կա. պետք է տարանջատել կերպարը իրական մարդուց: Հասկանում եմ, որ ոմանք այնքան են ընկղմվում սյուժեի մեջ, որ այդքան էմոցիոնալ են վերաբերվում ամեն ինչին: Դա ուրախալի է, բայց երբ ֆիլմն ավարտվում է, պետք է հասկանալ, որ դերասաններն այն մարդիկ չեն, որոնց խաղում են, վաղն էլ, միգուցե, այլ կերպարով ներկայանանք: Մեզ պարզապես բաժին են ընկել կերպարեր, որոնց պետք է մարմնավորենք: Չի կարելի չարախոսել եւ նման վերաբերմունք ցուցաբերել: Ես շատ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը, բայց ամեն ինչին չափ պետք է լինի»:

Ֆիլմի սկզբում հայտնի շիկահերը ներկայանում էր սեւ մազերով եւ իր համար անսովոր` կարճ սանրվածքով: Օլյան նշում է, որ սիրում է փոփոխություններ: Այդ առումով էլ շուտով կունենա նորություններ.

«Շուտով կլինի փոփոխություն իմ կերպարի մեջ, բայց դեռեւս չեմ ցանկանում բացել փակագծերը: Դա հեռուստադիռողը հետագայում կտեսնի»:

Ինչ վերաբերում է իր հերոսուհու ներքին փոփոխություններին` դերասանուհին նշեց.

«Անկեղծ ասած` տեղյակ չեմ` կլինե՞ն արդյոք այդ առումով փոփոխություններ, թե՞ ոչ. դա միայն գիտեն սցենարիստ Անահիտ Մխիթարյանը եւ պրոդյուսեր Ելենա Արշակյանը: Չգիտեմ` ինչ կլինի...Միգուցե բարիանամ, կամ ավելի չարանամ: Բայց կարծում եմ` այս ֆիլմում Սաթենը միակ կերպարն է, որը բացասական էմոցիաներ է փոխանցում, եւ պետք է լինի նման կերպար, որը կապահովի ֆիլմի կոնֆլիկտը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Օլյա Հակոբյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել