ԽՈՅԵՐ
Հանդարտ շաբաթ է ձեզ սպասվում: Ընտանիքի անդամները ավելորդ խնդիրներ չեն ստեղծի ձեզ համար, իսկ ընկերները կուրախացնեն ձեզ՝ հրավիրելով երեկույթի։
ՑԼԵՐ
Սիրելի աձնավորությունը կբացի ձեր աչքերը եւ դրա համար կցանկանաք ամուր գրկել ու համբուրել նրան: Մի զսպեք ձեզ, ջերմ համբուրեք սիրելիին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Բավականին թեթեւ եւ ուրախ շաբաթ է սպասվում Երկվորյակներին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այս շաբաթ ձեզ զգալու եք իսկական հերոս, որը հանուն սիրո պատրաստ է անել հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: Իսկ այն, որ դուք գտել եք ձեր սիրուն, կասկած չկա։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Իրականում դուք ավելի բարդ իրավիճակում եք հայտնվել, քան կարծում եք: Հավանաբար ինքներդ չեք գիտակցում, թե ինչ խնդիրների առաջ կկանգնեք ձեր հետաքրքրասիրության պատճառով: Փորձեք զսպել ու ղեկավարել ձեզ, որպեսզի իրադրության տերը դուք լինեք:
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը հուշում են, որ Կույսերին հաջողակ շաբաթ է սպասվում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման հարցում: Նրանք հանգիստ չեն թողնի ձեզ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Անկեղծորեն պատասխանեք՝ ե՞րբ եք վերջին անգամ հետաքրքիր գիրք կարդացել: Չե՞ք հիշում: Աստղերը հուշում են ընթերցանության շաբաթ հայտարարել եւ հիանալի օրինակ լինել սիրելիի ու երեխաների համար:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս կահույքի տեղափոխություն անել տանը: Այս հարցում խնդրեք ընկերների օգնությունը: Իսկ գործն ավարտելուց հետո միասին զվարճանալու եւ երեկույթ կազմակերպելու միտքը բոլորի հավանությանը կարժանանա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մոռացեք ձեր տրամաբանության մասին եւ հետեւեք սիրելիի ամեն խոսքին: Դուք նրա ձեռքում ասես խաղալիք կլինեք, բայց դրանից հետո կհասկանաք՝ արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել եւ վստահելի մեկն է ձեր կողքին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելի էակը ձեզ կվերաբերի այնպես, ինչպես իր ծնողներին: Նույնիսկ եթե այժմ նա ձեզ հարգանքով է վերաբերում, տարիներ անց դառնալու եք նրա նյարդային լարված վիճակի պատճառը: Ուստի, հետեւեք, թե ինչպես է նա վարվում իր հարազատների հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ակտիվ մասնակցություն պետք է ունենաք ձեր սիրելի էակի կյանքում: Կարեւորը, որ շաբաթը չավարտվի տարաձայնություններով եւ դավաճանության մեջ մեղադրանքներով:
ՁԿՆԵՐ
Սիրելի անձնավորությանը դժվար կլինի բացատրել, թե ինչ եք զգում իրականում: Բարդ է ասել, թե ինչպիսին կլինի նրա արձագանքը, հետեւաբար րոպեական, դրական պատասխան մի ակնկալեք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները