ԽՈՅԵՐ
Այսօր ինտուիցիան չի դավաճանի ձեզ։ Անպայման հետեւեք նրան եւ արդյունքում կշահեք ոչ միայն դուք, այլեւ ձեր սիրելիին։ Սակայն Նրան պետք չէ անհանգստացնել ձեր խորհուրդներով։ Նրան խորհուրդ տալու ժամանակ ավելի զգուշավոր եղեք եւ խելացի մոտեցում ցուցաբերեք։
ՑԼԵՐ
Այսօր հաճելի, բայց ոչ այնքան նշանակալից անակնկալ է ձեզ սպասվում։ Սակայն մեծ սպասումներ պետք չէ ունենալ։ Եթե երազանքներ ունեք մի մտածեք, որ դրանք հենց այսօր կատարվելու են, հատկապես եթե վերաբերում են անձնական կյանքին։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր երազներից եւ նպատակներից՝ կարեւորություն տալով փոքրիկ եւ կարճատեւ ուրախություններին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հարկավոր է ավելի շատ մնալ մաքուր օդի պայմաններում։ Ուստի, հենց հիմա վեր կացեք համակարգչի առջեւից եւ գնացեք զբոսնելու։ Սակայն ոչ թե դուրս եկեք փողոց, այլ քաղաքից դուրս մի տեղ, ուր հնարավոր կլինի վայելել թարմ օդն ու բնության գեղեցկությունը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինների համար ընտանեկան հարաբերություններն այնքան հաջողված չեն լինի այսօր, հատկապես նրանց մոտ, ովքեր նորեկ են այս հարցում։ Աստղերը խորհուրդ են տալիս սովորել սեփական սխալների վրա՝ հաշվի առնելով նաեւ մյուսների բացթողումները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներն այսօր միգուցե ծուլանան եւ սկսեն բողոքել, որ արդեն հոգնել են։ Հավանականությունը շատ մեծ է, որ ձեզ միանգամից կլսեն, կարեկցող մարդու տեսք կընդունեն, սակայն կխնդրեն անել այս կամ այն գործը։ Եթե իսկապես ցանկանում եք հանգստանալ, քաղաքից դուրս գնացեք։ Տատիկին վաղուց այցելած չեք լինի։
ԿՈՒՅՍԵՐ
Ինչ էլ որ այսօր պատահի ձեր միջեւ, ավելի է մտերմացնելու ձեզ։ Օրը դրական հույզերով, տպավորություններով եւ զգացումներով լի է լինելու։ Պատրաստ եղեք ամբողջ հոգով այն վայելելու։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար կենսական նշանակություն կունենա զգալ, որ ինքն իրոք թանկ է ձեզ համար։ Այսօր կարող եք նույնիսկ ամեն ինչ հաճելիորեն չափազանցել, որպեսզի Նա ոչ մի վայրկյան ձեր սիրո պակասը չզգա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ լուրջ խոսակցություն կլինի։ Անհնար եւ կարելի է ասել՝ անմիտ է դրանից խուսափել։ Դժվար թե, այն այդքան տհաճ լինի։ Սակայն ձեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք պետք է լուծել որքան հնարավոր է արագ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հիանալի օր է բաժանված կամ իրարից հեռու գտնվող սրտերի միջեւ կամուրջներ կապելու համար։ Ինչու եք այսքան ժամանակ երկարաձգել այդ կարեւոր իրադարձությունը։ Մի հապաղեք եւ արագ գործի անցեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հավանականությունը շատ մեծ է, որ դուք կվիճեք ձեր ամուսնու/կնոջ ծնողների հետ։ Տարաձայնությունները կծագեն մանրուքից. ձեզնից մեկը ինչ-որ հարցում դժգոհ կլինի եւ դա վիճելու պատճառ կդառնա։ Բայց դժվարին իրավիճակից անհնար կլինի խուսափել։ Ձեզ հաշտարար է պետք, որը կօգնի գալ ընդհանուր հայտարարի։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր նույնիսկ ձեր սիրելիի գրկում միայնակ կզգաք։ Ամբողջ ժամանակ ձեզ կթվա, որ Նրա սերը բավարար չէ ձեզ, որ դուք արժանվույն գնահատված չեք։ Բայց ուրիշներին մեղադրելուց առաջ հասկացեք, որ պետք չէ ամեն ինչ այդքան չափազանցնել։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված է շատ կարեւոր եւ բարդ խնդիր լուծել։ Ընդ որում, այդ հարցում հարկավոր է հենց ձեր օգնությունը՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես։ Ի դեպ, ձեզ նույնպես բավականին դժվար փորձություն է սպասվում։ Պատրաստ եղեք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը