MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

7 փորձություն, որ ձեզ սպասում են հարաբերությունների սկզբում

21:12, 27 մարտի

Դուք զույգ եք

Միայն կողքից է թվում, թե դա շատ պարզ է. փոխադարձ համակրանք, կապվածություն, հետո մեծ զգացմունքներ եւ շուրջը բոլորն ուրախանում են ձեզ համար: Իրականում` ոչ: Ձեր շուրջը շատ մարդիկ կան, որոնք ձեզ չեն սիրում: Իսկ նրանք, ովքեր մեզ սիրում են, ամենալավն են ցանկանում: Բոլորովին էլ ապացուցված չէ, թե բոլորը միանման են տեսնում այդ «ամենալավը»: 

Քո ընկերուհիները լիովին կարող են որոշել, որ քո սիրելին քեզ բոլորովին հարմար չէ:  Նրա ընկերները գուցե դեռ կարծում են, թե իզուր է բաժանվել նախկին ընկերուհուց:  Կամ էլ ընկերուհիներդ դեռ միայնակ են եւ ձանձրանում են երեկոները ձեր զույգի հետ անցկացնելուց: Նրա ընկերները կարող են ամուրի լինել եւ չհասկանալ, թե ինչու այլեւս ամեն ուրբաթ չի հարբում իրենց հետ մինչեւ գիտակցությունը կորցնելը: Ձեզ անհրաժեշտ կլինի ոչ միայն պահպանել ընկերությունն այդ մարդկանց հետ, այլեւ փորձել ձեր ընկերներին միավորել մի ընկերախմբի մեջ: Դա հեշտ չէ: Բացի այդ, պարտադիր չէ, որ քո ընկերուհիները դուր գան նրան, իսկ նրա ընկերները` քեզ: 

Հսկայական սկանդալ

Իսկական սկանդալ` ափսեներ եւ աթոռներ նետելով, դռներ շրխկացնելով եւ աղաղակներով:  Կարեւոր է հասկանալ, որ դա պարտադիր փուլ է, որը դուք պիտի անցնեք, եթե ուզում եք միասին լինել: Եթե վիճում եք, ուրեմն չեք լռում խնդրի մասին:  Նշանակում է` փորձում եք լուծել դա: Դա գնահատելի է: Առաջին վեճերը միշտ այնքան բուռն են. առայժմ դուք այնքան լավ չեք զգում իրար: Դա կանցնի: 

Սթրեսային իրավիճակ

Այն զույգերը, որոնք երկարատեւ հարաբերություններում են, սթրեսային իրավիճակներում գործում են որպես լավ հղկված մեխանիզմ. յուրաքանչյուրը զբաղվում է նրանով, ինչն ավելի լավ է ստացվում եւ երկուսը, առանց մտածելու,   իրենց գործողությունները համաձայնեցնում են զուգընկերոջ գործողությունների հետ:  Դուք դա հետո ձեռք կբերեք, որովհետեւ առաջին լուրջ խնդիրն ամենայն հավանականությամբ ձեր մեջ խուճապ կստեղծի:  Հանգիստ: Գխավորը` չփորձեք խնդրի լուծումը թողնել զուգընկերոջ վրա:  Միասին գործեք: Ամենայն հավանականությամբ այդ ընթացքում կհասցնեք մի քանի անգամ վիճել, փոխարենը նման իրավիճակներում գործելու հուսալի սկզբունք կմշակվի:  

Խանդ

Էս ի՞նչ կին է նրան գրում «Ֆեյսբուքում»: Ինչու՞ խոստացավ աշխատանքից հետո զանգել, բայց զանգեց միայն հաջորդ օրվա առավոտյան:  Ի՞նչ է պատահել: Չգիտենք, թե դա որքանով կսփոփի քեզ, բայց նա ճիշտ նույն բանն է զգում:  Դու ինքդ էլ արդեն հասկացել ես. նա հավանաբար հետաքրքրվել է, թե ինչու նախկին ընկերներիդ չես հեռացրել  «Ինստագրամից»: Հորինովի, դատարկ խանդը եւս հարաբերությունների սկզբի նորմալ փուլ է: Միայն նրա համար, որ այս պահին արդեն ուզում եք ձեզ մի միասնություն զգալ, բայց դեռ չեք կարողանում: 

Ծանոթություն ծնողների հետ

Մեր մեծամասնությունը գերադասում է անտառում բախվել արջին, քան ծանոթանալ իր երկրորդ կեսի մայրիկի եւ հայրիկի հետ:  Որովհետեւ արջն անմիջապես կքերթի քաշիդ, իսկ ծնողների հետ ստիպված կլինես մի ամբողջ երեկո անցկացնել անբռնազբոս զրույց վարելու անհարմար փորձեր անելով: Իմիջիայլոց, դա դեռ խնդրի կեսն է: Դուք երկուսդ էլ հավանաբար մինչ այդ հարաբերություններ եք ունեցել, եւ մայրիկը գուցե մինչեւ հիմա էլ կարծում է, որ իր տղան արդեն  ձեռքից բաց է թողել իդեալական կնոջը: Իսկ դու իդեալական չես: Սարսափելի է, չէ՞: Հավատա, քո սիրելին նույն զգացմունքներն է ապրում: Դա հենց այն փորձությունն է, որը չես կարող անցնել, առանց սիրելի մարդու աջակցության: Եթե նման աջակցություն չկա, վերջ, ոչինչ չի ստացվի: 

Նվերներ իրար

Այ դա գլուխկոտրուկ է: Թանկարժեք մի բան գնելը չափազանց կոպիտ ակնարկ է, իսկ էժանի դեպքում ժլատ կհամարեն: Դու դեռ չգիտես, թե նա ինչ ունի, որ նույնից չգնես, ոչ էլ նրա բոլոր ճաշակներն ու հետաքրքրությունները գիտես, որ ոչ պիտանի բան չգնես: Նա էլ է փակուղում: Եվ դուք դեռ այնքան մտերիմ չեք, որ պայմանավորվեք նվերների մասին  («արի քո տարեդարձին մեզ համար նոր հեռուստացույց գնենք, իսկ քոնին` այն կապույտ երկարաճիտ կոշիկները»): Եթե փնտրտուքը հաջողությամբ է ավարտվել, համարիր, որ անցել եք  նոր մակարդակ: Եվ անպայման գլուխ կհանեք:  

Նախահարսանեկան հոգսեր

Այստեղ ձեր առջեւ բացվում է դժոխքը, եւ բոլոր դժվարությունները, որ հաղթահարել էիք մինչեւ հիմա, ձեզ մանկական թոթովանք կթվան: Եվ գիտե՞ս ինչ: Երբ նշելու լինեք հինգերորդ տարեդարձը, դու գոհունակությամբ կհիշես բոլոր այդ առաջին փորձությունները: Որովհետեւ իրականում դրանք շատ, շատ լավն են:  

 

Աղբյուրը` Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել