Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մտավոր ունակությունները զարգացնելու հինգ պարզ միջոց

21:12, 1 ապրիլի

1. Սուրճ խմեք

Իհարկե՝ մշտապես քիչ քնելը եւ չափից շատ սուրճ օգտագործելը դեռեւս ոչ մեկին օգուտ չեն տվել, բայց կոֆեինի կարճաժամկետ դրական արդյունքը դարձյալ հաստատել են վերջերս իրականացված հետազոտությունները. սուրճը ոչ միայն բարձրացնում է տոնուսը, այլեւ օգնում է կենտրոնանալ աշխատատար խնդիրների վրա եւ բարելավում է ինտելեկտի գործնականում բոլոր ցուցանիշները, ինչպես նաեւ տրամաբանական մտածողությունը կամ արձագանքելու արագությունը: 

Գիտնականներն ընդգծում են. պետք չէ մտածել, թե կոֆեինը ձեզ ավելի խելացի կդարձնի, այն ընդամենը ձեր ուղեղին կստիպի աշխատել ավելի արդյունավետ «վթարային» ռեժիմով, սակայն մշտական ծանրաբեռնումն անպայման ապագայում արագ հոգնելիության կհանգեցնի:

2. Ձեզ մի քիչ գինի թույլ տվեք

Մարդկությունը խմելու իր բազմամյա պատմության ընթացքում իր համար ալկոհոլի բազմաթիվ դրական, ինչպես նաեւ բացասական ազդեցություններ է բացահայտել: Նորվեգացի գիտնականների վերջերս իրականացրած գիտափորձերն ապացուցում են, որ կանոնավոր կերպով գինի օգտագործողները (չափավոր քանակով) թեստերում մտածողական գործառույթների միջին ավելի բարձր ցուցանիշներ են ցույց տալիս, քան նրանք, ովքեր ձեռնպահ են մնում ալկոհոլից, այդ օրինաչափությունը հատկապես վառ է դրսեւորվել կանանց մոտ: 

Հետազոտողների մեծամասնությունը վերջերս խոսում է մտածողության, խոսքի կապակցվածության, ուշադրության եւ հոգեկան այլ բարձրագույն գործընթացների վրա փոքր քանակությամբ գինու դրական ազդեցության մասին: Համարվում է, որ խաղողի խմորված հյութում հակաօքսիդանտներ են պարունակվում, որոնք խոչընդոտում են ծերացմանը, այնպես որ, նախնիներն ասում էին` in vino veritas!

3. Արեւից «լիցքավորվեք»

Արեւի լույսի ավելցուկը վնասակար է մաշկի համար, բայց չարժե ամբողջությամբ խուսափել արեւի ճառագայթներից. D վիտամինն օգտակար է ուղեղի համար: 
Գիտնականները փորձարկում են կատարել եւ պարզել են, որ արեւային լոգանքների սիրահարներն ավելի լավ են հաղթահարել թեստային առաջադրանքը, քան D վիտամինի ցածր մակարդակ ունեցող կամավորները: 
Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ D վիտամինը ուղեղի ծերացման գործընթացը դանդաղեցնելու կարողություն ունի, այդ պատճառով, եթե դուք վամպիր չեք, կարող եք համարձակորեն «լիցքավորվել» արեւի ճառագայթներով: Բայց հիշեք. ամեն ինչի մեջ չափը լավ է, հակառակ դեպքում կարող եք արեւային այրվածք ստանալ:

4. Թույլ տվեք, որ միտքը «հոսի»

Որպեսզի գլուխն առավելագույն արդյունավետությամբ աշխատի, պետք է կարողանալ կենտրոնանալ կոնկրետ առաջադրանքի վրա. ուղեղն առավելագույնս ակտիվ է, երբ զբաղված է մեկ խնդրի լուծմամբ, եթե իհարկե դուք Հուլիոս Կեսարը չեք: 

Բայց վերջին հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ երբեմն իրոք ավելի լավ է «բաց թողնել» սեփական մտքերը եւ մտածել կողմնակի որեւէ բանի մասին. այդպիսի փոքրիկ «փոփոխությունը» հետագայում թույլ կտա ավելի լավ կատարել հիշողության մասնակցություն պահանջող առաջադրանքները եւ բարձրացնել մտածողության ընդհանուր արտադրողականությունը: Իսկ մեկ կամ մի քանի բանի վրա մշտական կենտրոնացածությունը դանդաղեցնում է տեղեկության մշակման գործընթացը եւ «հոգնեցնում է» ուղեղը:

5. Ինքն իր հետ խոսելով հնարավոր է գտնել տանը «կորած» առարկան

Երբ մարդը սկսում է ինքն իր հետ շփվել, շատերը սովորաբար քունքի մոտ պտտում են մատը` ենթադրելով, որ նա ուղեղի խնդիրներ ունի: Այդ երեւույթն ուսումնասիրելով` գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ բարձրաձայն մտածելն իրոք բարելավում է մտածողությունը:

Փորձարկման մասնակիցներին անհրաժեշտ է եղել ինչ-որ առարկա գտնել, միաժամանակ արձանագրել իրենց ռեպլիկների ազդեցությունը որոնման արդյունավետության վրա: Այն կամավորները, որոնք բարձրաձայն կրկնել են որոնման առարկայի նկարագրությունը, ավելի արագ են կատարել առաջադրանքը, քան նրանք, ովքեր լռել են: Ընդ որում, փնտրվող առարկայի հետ չկապված արտահայտություններն ընդգծված արդյունք չեն տվել, այսինքն իմաստ չկա բարձրաձայն կրկնել «սառնարան», եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում տանը գտնել բանալիները:

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել