Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«... Եվ գալու է ժամանակը, երբ սովորական զբոսանքը` դրսում, դառնա ամենասպասված ու երանելի պահը»․ Նազենի Հովհաննիսյան

12:43, 21 մարտի

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում գարնանային հմայիչ ու ոճային կերպարում է։ Նա կրում է կանաչ երկար վերարկու, երկարաճիտներ, որոնց հետ հիանալի համադրվել են կանաչ պայուսակը, գլխին փաթաթված շարֆն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «... Եվ գալու է ժամանակը, երբ սովորական զբոսանքը` դրսում, դառնա ամենասպասված ու երանելի պահը:

Հ.Գ. պարզվում է, որ ես ահավոր շատ եմ սիրում քայլել, չէ, չվազել, չնստել ինչ-որ տեղ, չկանգնել, այլ քայլել... քայլել ու մտածել: Քայլել կանաչներով թաթախված ու կանաչների մեջ` արեւից թեթև կկոցած աչքերով»:

Ավելի վաղ նա գրել էր․ «Հավասարակշռությունը պահելը բարդ է, որևէ իրավիճակում է բարդ, բայց ավելի դժվար է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը:

Պետք է ստաբիլ լինել և հավասարակշռված ապրել ի սկզբանե: Լավ ու ամրակուռ սովորույթները օգնում են մարդուն չընկրկել, երբ կա դժվարություն, չընկճվել, երբ անելանելի է թվում իրավիճակը, և չընկնել, երբ ամեն ինչ, թվում է, խախտում է հավասարակշռությունը:

Միտքն ու կշռադատված քայլերը` հավատով կոփված, կբերեն ճիշտ արդյունքի:

Աստված պահապան բոլորիս: Առողջություն` մտքի, հոգու, մարմնի»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել