Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կորոնավիրուսը, չեղարկված «Եվրատեսիլ»-ը, Աթենայի արձագանքն ու հայ հայտնիների առօրյան. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

17:31, 21 մարտի

Հայ հայտնիները թույլ չեն տալիս, որպեսզի կորոնավիրուսի պատճառով տանը մնացած հետեւորդները ձանձրանան: Նրանք ամեն օր նոր Insta-challenge-ներ են մտածում, նոր լուսանկարներ տեղադրում, ոմանք էլ՝ հանդես գալիս հորդորներով եւ խորհուրդներով:

NEWS.am STYLE-ը ողջ շաբաթվա ընթացքում զգոնությամբ հետեւել է հայ հայտնիների ինստագրամյան հրապարակումներին, եւ ինչպես ամեն շաբաթ՝ այսօր էլ առանձնացրել ենք հետաքրքիր գրառումներից մի քանիսը:

Չնայած «Երկուսով» հեռուստասերիալը շարունակում է իր նկարահանումները՝ այնտեղ ներառված դերասանները խստորեն հետեւում են վիրուսից պաշտպանվելու կանոններին: Գլխավոր դերակատարներից Իննա Խոջամիրյանն, օրինակ, պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լուսանկար է հրապարակել՝ իր հետեւորդներին հորդորելով պաշտպանել իրենց եւ իրենց ընտանիքներին:

Կորոնավիրուսի թեմային անդրադարձել է նաեւ մոդել եւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որը որդու հետ լուսանկար է հրապարակել, իսկ կից գրառման մեջ անդրադարձել ընտանիքի կարեւորությանն ու նրանց ամեն վայրկյան գնահատելու անհրաժեշտությանը.

«Ճիշտ է՝ բոլորս անհանգստացած ենք, եւ բոլորիս առօրյան մի տեսակ փոխվել է, բայց երբ ամբողջ օրը տեսնում ես, գրկում, խաղում ու ծիծաղում ես սիրելի ընտանիքի անդամների հետ, այդ ժամանակ հասկանում ես, որ, միգուցե, սա էլ էր պետք հասկանալու եւ գնահատելու այն, ինչ ունենք, գնահատելու այն թանկ ժամանակը, որ անցկացնում ենք մեր ընտանիքի անդամների հետ»,- գրել է նա։  

Սոֆի Մխեյանն էլ հորդորել է հետեւորդներին այս իրավիճակում պահպանել զգոնությունն ու հետեւել վիրուսից պաշտպանվելու կանոններին.

«Ցավոք, նկատել եմ, որ շատերը ոչ այնքան լուրջ են վերաբերվում վիրուսի տարածմանը: Ամեն դեպքում, խնդրում եմ լինել չափազանց ուշադիր՝ մտածելով ոչ միայն ձեր, այլեւ ձեր հարազատների առողջության մասին: Եթե չկա տնից դուրս գալու անհրաժեշտություն, մնացե՛ք տանը, դուրս գալիս, մի՛ մոռացեք ձեռնոցների, դիմակի մասին... Այս օրերին մի՛ համբուրվեք, մի՛ գրկախառնվեք... շփվելիս էլ պահպանե՛ք տարածություն: Մի՛ մատնվեք խուճապի, բայց եղեք հնարավորինս զգոն: Մի՛ մոռացեք, որ գրեթե ամբողջ աշխարհում է այս վիճակը, եւ վիճակից դուրս գալ կօգնի միայն ու միայն միասնականությունը: Թող Աստված պահապան լինի բոլորիս»,- գրել է նա։

Այս շաբաթ երգչուհի Էմմիի կրտսեր որդին նշում էր ծննդյան տարեդարձը: Այս առիթով հայտնի մայրիկը շատ շնորհավորանքներ է ստացել, ինքն էլ ջերմ լուսանկար է հրապարակել տղայի հետ:

Մկրտիչ Արզումանյանի դուստրը եւս շաբաթվա հոբեյաններից էր, ինչի առիթով Մկոն գեղեցիկ շնորհավորանքով է հանդես եկել՝ հրապարակելով դստեր լուսանկարը.

«Ծնունդդ շնորհավոր, հրաշքս։ Իմ գեղեցիկ, բարի, ուշադիր, սրտով, տաղանդավոր, խելացի ու լուսավոր աղջիկ: Սիրում եմ քեզ անսահման: Միշտ ուրախ լինես, Սուսիկս»,- գրել է դերասանը։

Այս շաբաթ իր ծննդյան տարեդարձն է նշել նաեւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի քույրը, ինչի առիթով Աստղիկը նրա հետ լուսանկար է հրապարակել.

«Շնորհավոր ծննդյանդ օրը, իմ Համեստ ջան՝ լավ աղջիկ, լավ զավակ, լավ ընկեր ու լավ մարդ։ էս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, իմ թանկ, իմ ուղեցույց, իմ խորհրդատու ու իմ դաստիարակ, իմ հպարտություն, իմ պաշտպան, իմ լավագույն ընկեր ու իմ քույր: Միշտ իմացի՛ր, քո վատ օրերին՝ ընկեր եմ քեզ, քո լավ օրերի կիսողն եմ ես։ Միշտ կողքիդ ու միշտ քեզ հետ եմ՝ կուզես, թե չուզես»,- գրել է նա։

Իսկ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը միացել է ինստագրամյան challenge-ին եւ ներկայացրել լուսանկար, որը մինչ այդ չէր հրապարակել սոցիալական կայքի իր էջում: Լուսանկարում նա ջերմ գրկախառնված է ամուսնու՝ Մարտիրն Մկրտչյանի հետ:

Հեռուստադիտողին միշտ էլ հետաքրքոիր է տեսնել իր սիրելի սերիալի հերոսներին կադրից դուրս: Այդ առիթով հաճախ դերասանները միմյանց հետ լուսանկարներ են հրապարակում՝ ուրախացնելով հետեւորդներին: Այս շաբաթ Շուշաննա Թովմասյանն է «Սիրուն Սոնա»-ի բեքսթեյջից կադր հրապարակել, որում խաղընկերոջ՝ Էդգար Իգիթյանի հետ է:

Ինչ վերաբերում է երաժշտական նոր համագործակցություններին՝ ապա ՍԵրժ Թանկյանի ե Սեպուհ Սիմոնեանի Instagram-ի էջերից պարզ է դառնում, որ շուտով նրանք՝ համագործակցելով նաեւ ռեփեր Միշոյի հետ՝ նոր աշխատանք են ներկայացնելու. այն կկոչվի Introvet կամ Call Me Crazy:

Շաբաթվա ամենաքննարկված թեման կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկումն էր: Մրցույթի պաշտոնական հեռարձակողների հերքումից հետո այս տարի Հայաստանից ընտրված մասնակից Աթենա Մանուկյանը եւս հանդես եկավ գրառմամբ.

«Սիրելիներս։ Դուք պետք է իմանաք, որ կյանքում ամեն ինչ պատճառ ունի։ Իմ փորձը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ բան այնպես կամ ոչ ծրագրվածի նման է ընթանում, դրան միշտ հաջորդում է ինչ-որ ավելի լավ եւ մեծ բան։ Հիմա ես հավատում եմ դրան։ Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել միայն լավի համար։ Եվ ժամանակը ցույց կտա:

Ես հանդիպել եմ զարմանալի, թանկագին, յուրօրինակ մարդկանց, իմ թիմին, իմ հայկական ընտանիքին։ Նրանք շատ ջանասիրաբար են աշխատել եւ իսկապես հավատացել են իմ ուժերին։ Սա ամենամեծ նվերն է։ Համբերատար եղեք, երբեք մի հանձնվեք եւ հիշեք, որ անձրեւից հետո միշտ ծիածան է հայտնվում։ Վերջում մեր աշխատանքը կունենա իր հատուցումը, ինչ էլ լինի։ Միշտ սիրում եմ ձեզ եւ ի սրտե շնորհակալ եմ ձեր սիրո ու աջակցության համար։ Խնդրում եմ՝ հոգ տարեք ձեր մասին։ Լավագույնը դեռ առջեւում է։ Մենք ավելի ուժեղ կվերադառնանք»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել