Տղամարդ ես դու ոչ, որոշվում է ոչ միայն ֆիզիկական հատկանիշներով։ Իսկական տղամարդը պետք է լինել նաեւ բնավորությամբ ու ներքուստ։ Իսկ ինչպիսին է իսկական տղամարդու հոգեբանությունը։
1. Իսկական տղամարդը պատասխանատու է իր արարքների համար
Շատ հաճախ տղամարդկանց մեծամասնությունը չի հասկանում, թե ինչպես է իրենց խոսքն ու արարքները ազդում շրջապատի վրա։ Պետք է ընտրել այնպիսի տղամարդու, ով պատասխանատու է իր խոսքերի եւ արարքների համար, ով կարող է բռունցքներով պայքարել հակառակորդի դեմ՝ իր խոսքն ապացուցելու համար։ Իսկ դրա համար հարկավոր է համբերություն, կարգապահություն եւ զսպվածություն ունենալ։ Ցանկացած խոսք պետք է մտածված ու գիտակցված ասել։
2. Իսկական տղամարդիկ իրենց կատարյալ չեն համարում
Տղամարդիկ պատրաստ են խոստովանել իրենց թերությունները։ Նրանք անկեղծ են ու ավելի բաց շփման ընթացքում։ Նրանք բացահայտ ցուցադրում են իրենց զգացմունքները եւ այնպիսին են, ինչպիսին կան իրականում։ Իսկական տղամարդը անիմաստ վիճաբանություններ չի սկսում եւ ձայնը չի բարձրացնում կնոջ վրա։ Նա եւ հարաբերություններում, եւ կարիերայում ձգտում է լիներ առաջատարի դերում։
3. Տղամարդը կյանքի նպատակ ունի
Նպատակ, ցանկություն եւ ձգտում, ահա հենց այս ամենի համար նա պատրաստ է պայքարել։ Իսկական տղամարդը օգնում է կարիքավորներին, փորձում է ինքնակատարելագործվել։ Այս տեսակ տղամարդն ասես իսկական ստեղծարար լինի. եւ կարեւոր չէ, թե ինչ է նա ստեղծում՝ մի մեծ կայսրություն, թե սովորական մի տուն։ Իսկ պատանի եւ դեռեւս չհաստատված տղաները սովորաբար քանդում եւ փլուզում են ստեղծվածը։
4. Իսկական տղամարդը վճռական է
Տղամարդը գործում է, իսկ տղան՝ բողոքում։ Տղամարդկանց մի տեսակ կա, որ մշտապես խոսում է, որ ցանկանում է փոխվել, ավելի ուշադիր լինել կնոջ նկատմամաբ, դառնալ լավ հայր, ավելի քիչ խմել, քիչ գումար ծախսել եւ այլն։ Սակայն նրանցից շատ քչերն են իրենց վճռականության շնորհիվ կայնքի կոչում խոստումներն ու ցանկությունները։ Միայն իսկական տղամարդու խոսքն է գործ։
Աղբյուրը՝ Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ