MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Փոքր տարիքում ֆուտբոլ եմ պարապել». «Կինստագրամ»-ի գլամուրային շիկահերին մարմնավորող Դիանա Տոռեսի իրական նախասիրություններն ու անվան պատմությունը

14:05, 24 մարտի

«Կինստագրամ» սիթքոմը կարճ ժամանակում դարձավ հեռուստադիտողի սիրելի նախագծերից մեկը: Այն պատմում է միմյանցից տարբեր աղջիկների մասին, որոնք հանգամանքների բերումով ստիպված են կիսել նույն բնակարանը, ինչը տարատեսակ արկածների տեղիք է տալիս: Սիթքոմում կտեսնեք ինչպես արդեն հայտնի դեմքերի (Քրիստինա Եղոյան, Արուս Տիգրանյան, Լիանա Վանոյան, Գոշ Հակոբյան), այնպես էլ նորերի, որոնցից է Մարիին մարմնավորող Դիանա Տոռեսը: Հեռուստադիտողը շիկահեր գեղեցկուհուն կհիշի «Հումորի լիգա» նախագծից, որտեղ նա «Մոդելների» թիմում էր, սակայն սիթքոմային ֆորմատը Դիանայի համար նորություն է:

NEWS.am STYLE-ը «Կինստագրամ»-ի ամենագլամուրային հերոսուհուն մարմնավորող դերասանուհու հետ զրուցել է սիթքոմում հայտնվելու, առօրյա նախասիրությունների եւ սիթքոմի աղջիկների հետ իրական հարաբերությունների մասին:

Դիանան նշեց, որ նախկինում էլ է ունեցել նկարահանման առաջարկներ, բայց դրանք իր սրտով չեն եղել, դրա համար էլ չի ընդունել։

««Կինստագրամ» սիթքոմի համար զանգահարեց աշխատակցուհին եւ առաջարկեց մասնակցել վիդեո-քասթինգի։ Գնացի, անցա այն, իսկ մի քանի օր հետո զանգահարեցին ու ասեցին, որ ինձ են ընտրել Մերիի կերպարի համար»,-ուրախությամբ վերհիշեց նա:

Մերին սիթքոմի ամենագլամուրային աղջիկն է, որն աչքի է ընկնում վառ make up-ով, գայթակղիչ հագուստով եւ հարստության ձգտող մոլուցքով:

Անդրադառնալով իր եւ հերոսուհու նմանություններին` Դիանան նշեց.

«Ինչ-որ չափով կերպարային նմանություններ կան, իհարկե, բայց ոչ այդ աստիճանի։ Իրականում սիրում եմ խնամված և գեղեցիկ մարդկանց»։

Նա նաեւ վերհիշեց իրավիճակ, երբ ինքն էլ է ընկերուհիների հետ կիսել մեկ բնակարան.

«Եղել է, որ ընկերուհիներիս տանը մի քանի օր մնացել եմ, բայց նման իրավիճակ դեռ չի եղել։ Ես, իհարկե, կհարմարվեի ինձ հարազատ մարդկանց հետ»։

Դինան դեռեւս չի նկատել` արդյոք հեռուստադիտողը նույնացնո՞ւմ է իրեն սիթքոմի իր կերպարի հետ, թե ոչ, բայց մի բան հստակ հասկացել է` Մերիի կերպարը սիրվել է.

«Բազմիցս մեկնաբանություններ եմ ստանում, որ ես շատ լավ եմ ներկայացնում Մերիին, ինչի համար շատ ուրախ եմ»:

Հետաքրքրվեցինք նաեւ` ինչպե՞ս են դասավորվել իրական հարաբերությունները սիթքոմներից արդեն հայտնի իր գործընկերուհիների հետ.

«Նրանք ինձ շատ լավ ընդունեցին։ Մենք շատ ջերմ ենք միմյանց հետ, իսկ նկարահանումներն անցնում են շատ ներդաշնակ։ Չմոռանամ ասել, որ ես իրենց շատ սիրում եմ, չնայած` իրենք լավ գիտեն»,-ասում է նա ու խոստովանում, որ նկարահանումների ընթացքում դժվարություններ եւս եղել են.

«Իմ պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ հաղթահարում եմ այդ դժվարությունները։ Ինձ շատ է օգնում նախագծի բեմադրող ռեժիսոր Հարութ Շատյանը՝ լավագույն ռեժիսոր, իր գործի վարպետ։ Շնորհակալ եմ մեր հիանալի պրոֆեսիոնալ նկարահանող անձնակազմին»։

Չնայած Դիանան իր քայլերը սկսել է հումորային նախագծերում` նա նշում է, որ միշտ էլ պատրաստ կլնի փոփոխությունների` նոր ժանրերի եւ կերպարների:

Շատերին հետաքրքիր է նաեւ Դիանա Տոռես անվան նախապատմությունը, որի մասին դերասանուհին եւս խոսեց.

«Փոքր տարիքում ֆուտբոլ եմ պարապել 2 տարի։ Շատ եմ երկրպագել Իսպանիայի հավաքականին։ Ինձ շատ դուր էին գալիս իսպանական ազգանուններն ու հենց փոքր ժամանակվանից էլ մնացի Տոռես (ծիծաղում է)»:

Դիանան նաեւ հանդես է գալիս` որպես երգչուհի: Հարցին` արդյոք սիթքոմի հայտնիությունը կնպաստի՞, որ այդ ոլորտում էլ ակտիվ գործունեություն ծավալի, նա պատասխանեց.

«Իրականում դա ինձ համար շատ վաղ մանկությունից եկած երազանք է, որը հուսով եմ` մի օր կիրականանա, ինչպես իրականացան այլ երազանքներս։ Այո, հնարավոր է... Աստված տա` այս տարի կամ գոնե եկող տարի երգ եւ տեսահոլովակ ունենամ վերջապես»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Դիանա Տոռեսի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել