Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Երեխայի սեռն արդեն գիտենք». «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, գերմանաբնակ բլոգեր Մերի Սարիկյանը երկրորդ բալիկին է սպասում

15:05, 26 մարտի

Գերմանաբնակ հայ բլոգեր, «Մայրիի օրագիրը» եւ «Կրկին 7-րդ երկնքում» գրքերի հեղինակ Մերի Սարիկյանը երկրորդ բալիկին է սպասում: Մերին ուրախալի լուրը հետեւորդների հետ կիսել է Մարտի 8-ին, թեեւ այդ մասին իմացել էր ամիսներ առաջ:

NEWS.am STYLE-ը բլոգերի հետ զրուցել է հղիության ընթացքի, ամուսնու եւ դստեր` 3-ամյա Էմիլիի արձագանքի, ինչպես նաեւ` կորոնավիուսի հետեւանքով ստեղծված սթրեսային վիճակը հաղթահարելու մասին:

Թեեւ բլոգերը կյանքի կարեւոր ու հետաքրքիր դրվագներով միշտ առաջինը կիսվում է հետեւորդների հետ, հղիության հարցում չի շտապել լուրը ավելի շուտ հանրայնացնել. նա ասում է,-«Ես իմ կյանքի կարեւոր իրադարձություններով միշտ կիսվում եմ իմ ինստաընտանիքի հետ, ովքեր ինձ շատ հարազատ են դարձել, բայց հղիությունը բացառություն է. երեւի սա պայմանավորված է նրանով, որ ինքս գրելով «Մայրիկի օրագիրը»` բավական խորացել, ուսումնասիրել եմ թեման ու շատ լավ հասկանում եմ հղիության ընթացքն ու դրա ռիսկերը: Կարծում եմ` մինչեւ հղիության լրիվ հաստատելը, զույգը պետք է ինքը որոշի` ցանկանո՞ւմ է դրա մասին հայտնել ընտանիքի անդամներից դուրս, թե՞ ոչ: Երբ արդեն հղիությունը հաստատված էր ու նորմալ ընթանում էր, ուղղակի հարմար առիթի է սպասում այդ նորությունը ներկայացնելու համար, իսկ Մարտի 8-ն ամենախորհրդանշական օրն էր դրա համար: Ի դեպ, ոչ միայն երկրորդ, այլեւ առաջին հղիությանս լուրը բավական ուշ եմ հայտնել իմ լսարանին, քանի որ սա համարում եմ շատ անձնական տիրույթ»:

Իսկ հրաշալի լուրը Մերին իմացել է ամիսներ առաջ, երբ դեռ Երեւանում էր.

«Նորությունն իմացել եմ, երբ «Կրկին 7-րդ երկնքում» գրքի շնորհանդեսը կազմակերպելու նպատակով Հայաստանում էի: Երբ արդեն պետք է վերադառնայի Գերմանիա, այդ օրն իմացա... Ինձ համար դա շատ մեծ անակնկալ էր եւ, իհարկե, շատ ուրախալի լուր»:

Նորությունն իմանալուն պես Մերին, իհարկե, առաջինն այդ մասին շտապել է հայտնել ամուսնուն, որն այդ շրջանում Գերմանիայում էր.

«Այն, որ ես եւս ամուսինս շատ ռոմանտիկ զույգ ենք, փաստ է, բայց մենք նաեւ շատ անհամբեր ենք եւ նման նորությունը, որն ինձ համար շատ շոկային էր, դժվար էր իմ մեջ պահելն ու չկիսվելը մի մարդու հետ, որն ինձ համար ամենամտերիմն է: Նույնիսկ, չեմ համբերել հասնել Գերմանիա, անմիջապես հեռախոսով հայտնել եմ. իր մոտ էլ եղան ամենախառն ու տարբեր էմոցիաներ, բայց, իհարկե, երկուսս էլ 7-րդ երկնքում էինք»:

Քույր կամ եղբայր ունենալու լուրը շատ է ուրախացրել նաեւ զույգի 3-ամյա դստերը` Էմիլիին.

«Երբ վերադարձա Գերմանիա ու գնացինք բժիշկի, որոշեցինք, որ Էմիլիին պետք է հայտնել լուրը: Նա առաջիններից էր, որն իմացավ այդ մասին, ու ես դա ճիշտ եմ համարում: Ես մեր ընտանիքին համարում եմ մեկ ամբողջություն, պետք է ամեն ինչ միմյանց հետ կիսենք: Էմիլիին էլ մեծ եմ համարում այս հարցում, բացատրում եմ, որ մեր ընտանիքում համալրում է սպասվում, որ քույր կամ եղբայր է ունենալու, ու ինքն, իսկապես, շատ անհամբեր է ու ուրախ: Ես, առհասարակ, երբեք մտավախություն չեմ ունեցել, որ նա կարող է խանդել կամ չընդունել այլ երեխայի: Կարծում եմ` ծնողներից շատ բան է կախված այս հարցում, ինքն էլ բավական մեծ է արդեն` 3 տարեկան, այս առումով իդեալական տարբերություն եմ համարում: Ամեն օր պտտվում է, շոյում փորիկս, պատմում է` ինչպես է փոքրիկին խնամելու, փոխելու տակդիրը, խաղալու հետը, արդեն իր տիկնիկների վրա փորձեր է անում ու անհամբերությամբ սպասում նրա լույս աշխարհ գալուն: Նրա համար տարբերություն չկա` քո՞ւյր կունենա, թե՞ եղբայր, չնայած` սկզբում ասում էր, որ քույրիկ է ուզում»,-ասում է բլոգերն ու հավելում,-«Երեխայի սեռն արդեն գիտենք, ի դեպ, դա էլ բավական ուշ հայտնեցին մեզ... Այստեղ, առհասարակ, այդպես է արվում, որպեսզի սեռով պայմանվորված հղիության ընդհատումներ չլինեն: Մենք էլ չէինք շտապում իմանալ. այդ ընթացքում գնացինք Մեքսիկա, հանգստացանք, վերադարձանք, նոր իմացանք: Մի քանի անուն մտածել ենք երեխայի համար, բայց ինչպես Էմիլիի ժամանակ արեցինք` երեխայի ծնունդից հետո կնայենք նրան, եւ կհասկանանք` ընտրված տարբերակներից որն է նրան սազում, ըստ դրա էլ կկնքենք անունը»:

Ինչ վերաբերում է փոքրիկի սեռին` ամուսիները դեռեւս չեն շտապում դա բարձրաձայնել.

«Այդ մասին ավելի ուշ կտեղեկացնեմ` կրկին գեղեցիկ ձեւով»,-ասում է Մերին, որն այս շրջանում չի դադարում աշխատել` իհարկե շատերի պես տնից.

«Ես ամեն ինչ արեցի, որ մինչեւ երկրորդ երեխան, ընդունվեմ աշխատանքի, փորձ ձեռք բերեմ, որ ավելի հանգիստ ու բավարարված զգացողությամբ գնամ ֆիզարձակուրդի: Այդպես էլ ստացվեց, բայց ոչ միայն իմ, այլեւ շատերիս ծրագրերը փչացրեց կորոնավիրուսը. հիմա բոլորս տնից ենք աշխատում, աշխատում եմ նաեւ հաջորդ գրքիս վրա»:

Գերմանաբնակ ամուսինները որոշել են, որ երեխան լույս աշխարհ է գալու Գերմանիայում: Դրա համար կան պարզ պատճառներ.

«Երեխան լույս աշխարհ կգա Գերմանիայում, քանի որ մենք այստեղ ենք ապրում, ինձ համար անհարմար կլինի մեկ ուրիշ վայրում ծննդաբերել, հետո նորածնի հետ ինքնաթիռ նստել ու վերադառնալ: Միշտ էլ գերադասելի է, որ հղին ծննդաբերի այնտեղ, որտեղ բնակվում է»:

Մասնագիտությամբ հոգեբան-խորհրդատու Մերին ամեն կերպ փորձում է իրեն եւ փոքրիկին զերծ պահել այս օրերի սթրեսային տրամադրությունից: Նա խորհուրդով կիսվեց նաեւ մյուսների` հատկապես հղիների հետ.

«Շատ դժվար օրեր են, որովհետեւ ամեն ինչ անորոշ է: Եթե իմանայինք, որ սա, օրինակ, մեկ ամիս է տեւելու, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ կազմակերպելը, բայց անորոշությունը միշտ էլ վախեցնող է: Առաջին հերթին խորհուրդ եմ տալիս երկար չմտածել, փորձեք ծրագրեր կազմել տվյալ օրվա համար եւ հնարավորինս քիչ ընթերցել անիմաստ կայքերի հրապարակումները, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա:

Անգամ տանը մնալով հղիներին խորհուրդ եմ տալիս ֆիզիկական ակտիվությունը չսահմանափակել` քայլել, յոգայով զբաղվել, հանգստանալ եւ շարժվել: Սա հրաշալի հնարավորություն է հղիների համար, որ կրճատեն երկրորդական շփումները եւ շրջապատված լինեն միայն կարեւոր մարդկանցով: Առհասարակ, բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս ամեն ինչին նայել լավ տեսանկյունից. սա հրաշալի ժամանակ է, որ վերարժավորենք շատ բաներ, որոնք ընդունում էինք, որ այդպես էլ պետք է լինեին, գնահատենք կյանքը: Սա շնորհակալ լինելու հմտությունը զարգացնելու փորձություն է, որը հաղթահարելուց հետո կարծում եմ` մարդն ավելի իմաստուն է դառնում եւ ավելի գնահատում իր ունեցածը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները Մերի Սարիկյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել