MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Թեկուզ ուշացումով, բայց կնշենք մեր տոնը». Հակոբ Ղազանչյանը վստահեցնում է՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն ավելի շքեղ է անցկացվելու, քան երբեւէ

15:05, 27 մարտի

Ինչպես ամեն տարի՝ այս տարի էլ այսօր՝ մարտի 27-ին, երբ նշվում է Թատրոնի համաշխարհային օրը, Երեւանում պետք է տեղի ունենար «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփում է մեկ տարվա ընթացքում թատերական աշխարհի լավագույններին: Սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ այսօր մրցանակաբաշխությունը տեղի չի ունենա: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում բացահայտել է մրցանակաբաշխության հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ խոսել հայկական թատրոնի՝ վերջին մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողության եւ խնդիրների մասին:

«Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության 20-ամյակն է, եւ մենք այն այսօր մեծ շուքով պետք է տոնեինք: Շնորհակալ եմ Երեւանի քաղաքապետարանին, որի աջակցությամբ այն ավելի շքեղ պետք է ներկայացվի: Ցավում եմ, որ մարտի 27-ը համընկավ այս դժվար օրերի հետ, բայց մենք լիովին պատրաստ ենք: Հանձնաժողովը նայել է 140-ից ավել ներկայացում: Երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը մենք դեռ չենք հրապարակում, զուտ նրա համար, որ 4 ներկայացում չհասցրինք նայել, եւ որպեսզի մինչեւ վերջ օբյեկտիվ լինենք, այդ 4-ն էլ կդիտենք, նոր կհրապարակենք դրանք»,-նշեց նա՝ վստահեցնելով.

«Մրցանակաբաշխությունը, միանշանակ, լինելու է, որովհետեւ ինչպես նշեցի՝ մենք պատրաստ ենք, հանձնաժողովը դիտել է ներկայացումները, արձանիկները պատրաստ են, բեմի ձեւավորումը պատրաստ է, նույնիսկ, հանդիսավարներն են ընտրված, բեմադրիչը…Հսկայական աշխատանք է արվել, եւ, միանշանակ, այս լարված օրերն անցնելու են, մարդկությունը հաղթահարելու է այս վիրուսը, որը պատիժ դարձավ քաղաքակիրթ հասարակության համար, եւ մենք նշելու ենք մեր տոնը, թեկուզ ուշացումով, բայց կնշենք»:

Այս տարվա «Արտավազդ»-ը նվիրված է Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Այն կանցկացվի Օպերայի եւ բալետի անվան ազգային ակադեմիական թատրոնում եւ ըստ Հակոբ Ղազանչյանի՝ ավելի մեծամասշտաբ եւ ճոխ կլինի, քանի նախորդ 20 տարիներին կազմակերպվածները.

«Այսպիսի տոնակատարություն դեռ «Արտավազդն» իր 20 տարվա պատմության մեջ չի ունեցել: Ժամանակի ընթացքում մրցանկաբաշխությունը թափ հավաքեց, ավելի զարգացավ, եւ այսօր այն հայ թատերական կյանքի կարեւորագույն միջոցառումն է, որը ի մի է բերում անցած մեկ տարվա լավագույն աշխատանքները: Կան նաեւ նոր անվանակարգեր, որտեղ շատ բարդ է լինելու լավգույնը որոշելը: Դա վկայում է այն մասին, որ թատրոնը կա, կենդանի է, թատրոնն աշխատում է: Ճիշտ է՝ ունենք անհաջողություններ եւ խնդիրներ, բայց նաեւ ունենք հրաշալի ներկայացումներ, տաղանդավոր մարդիկ: Ինչ վերաբերում է անվանակարգերին՝ դրանք պետք է որոշի հանձնաժողովը. եթե համարեն, որ ինչ-որ անվանակարգում արժանի աշխատանքներ չկան, տվյալ անվակարգը կարող է դուրս գալ, դրա փոխարեն նորը մտցվի»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը դրական արձագանք է նկատել թատերական կյանքի վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում.

«Հանդիսատեսը գնում է թատրոն, նրանց քանակն ավելացել է, շատ լավ է վիճակը ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ հանդիսատեսի խնդիր չկա: Իհարկե, խնդիրներ կան մարզային թատրոններում, բայց կարծում եմ՝ որոշակի միջամտություններից հետո այնտեղ եւս զգալի կլավացնենք վիճակը: Հարկավոր է, այնունուամենայնիվ, մարզային թատրոնների ավելի մեծ ինտեգրման մասին մտածել, հրավիրել հետաքրքիր բեմադրիչներ եւ դերասաններ, որովհետեւ այդպես ինքնամփոփ աշխատանքը երբեք հեռանկար չի կարող ունենալ»,-կարծում է նա:

Այս օրերին հայ թատերասերները հնարավորություն ունեն մնալ տանը եւ օնլայն հարթակում դիտել ներկայացումներ, որոնք հեռարձակվում են երեւանյան տարբեր թատրոնների ֆեյսբուքյան էջերով: Հակոբ Ղազանչյանը ողջունում է այս իրավիճակում նման որոշումը, սակայն նշում, որ, առհասարակ, դեմ է թատերական ներկայացումների ցուցադրմանը.

«Ես, ընդհանրապես, որպես բեմադրիչ միշտ դեմ եմ եղել ներկայացումների ցուցադրմանը. տեսանկարահանումն ինձ համար համարվել է զուտ արխիվային նյութ, որը կարող ենք օգտագործել հաղորդումների ժամանակ կամ այլ առիթներին: Բոլորը գիտեն, որ որքան էլ վարպետորեն տեսանկարահանես ներկայացումը, միեւնույն է որակը չի կարող պահպանվել: Բայց նկատի ունենալով այս օրերի իրավիճակը՝ իհարկե, ես դա դրական իրողություն եմ համարում. ամեն դեպքում՝ թատրոնի ամենամեծ առավելությունը անմիջական շփումն է հանդիսատեսի հետ, որին ոչ մի տեսանկարահանում չի կարող փոխարինել»:

2018-ին Հակոբ Ղազանչյանի հրավերով Հայաստան ժամանացեին լեգենդար Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին՝  Վիկտրորիա եւ Աուրելիա Թիերե-Չապլինները՝  իրենց հետ բերելով «Ղողանջ եւ պատրանք» ներկայացումը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հենց Երեւանում: Հարցին արդյոք այս տարի սպասվո՞ւմ են միջազգային ներկայացումների հրավերներ՝ Ղազանչյանը պատասխանեց.

«Այս պահին չունենք պայմանավորվածություն, որովհետեւ նման հրավերներն օր օրի դառնում են շատ թանկ հաճույք եւ առանց հովանավորի դրանք իրականացնել, պրակտիկորեն, հնարավոր չէ: Դրանք մեծ հոնորարների, դեկորացիայի տեղափոխման, բարձր կարգի հյուրանոցների եւ տեխնիկական այլ խնդիրների հետ են կապված, որոնց համար հույս չենք կարող դնել տոմսերից ստացված վաճառքի վրա: Եթե նախարարությունը հարմար գտնի նման միջոցառում հանձնաարել Թատերական գործիչների միությանը, մենք մեծ սիրով կիրականացնենք այն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Արտավազդ 2019» մրցանակաբաշխության արխիվից. լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել