Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Exclusive. «Անհանգիստ էի հայերեն արտասանությանս պատճառով». «Иванушки»-ի սոլիստ Կիրիլը՝ «Արմենիա» երգի հայերեն կատարման եւ խմբի երեւանյան համերգի տպավորությունների մասին

15:11, 28 մարտի

Այն, որ «Иванушки International» հայտնի խումբը 22 տարի անց կրկին համերգով հանդես է եկել Երեւանում, արդեն պատմել ենք մեր ընթերցողներին: Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ու պահանջված խմբերից մեկի երեւանյան համերգին, որը տեղի է ունեցել Մարտի 8-ին՝ Dvin Music Hall-ում, ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը: Համերգի ընթացքում խմբի անդամներից Կիրիլ Տուրիչենկոն, իսկական, անակնկալ է մատուցել հայ հանդիսատեսին՝ հայերենով կատարելով Թաթա Սիմոնյանի ե Անատոլի Դնեպրովի հայտնի՝ «Армения моя» երգը, ինչը բուռն ծափահարությունների է արժանացել դահլիճում, իսկ դրա տեսագրությունը մեր ֆեյսբուքյան էջում բավական դրական արձագանքներ է ստացել:

NEWS.am STYLE-ն օրերս զրուցել է խմբի սոլիստի հետ՝ հայերեն երգելու, հայ հանդիսատեսից ստացած տպավորությունների, «Иванушки International»-ի կազմը համալրելու, դժվարությունների եւ, իհարկե, Հայաստանում խմբի եւս մեկ հնարավոր համերգի մասին:

Կիրիլ, Կանանց տոնին հրաշալի համերգ ունեցաք Երեւանում, որի ընթացքում զգացվեց, որ հայ հանդիսատեսը շատ էր կարոտել խմբին (վերջին անգամ «Иванушки International»-ը Երեւանում ելույթ էր ունեցել 22 տարի առաջ): Ինչո՞ւ ստիպեցիք, որ ձեզ այդքան երկար սպասեին:

Իրականում, մենք շատ էինք ցանկանում համերգ ունենալ Հայաստանում, հատկապես՝ Երեւանում: Ես էլ չգիտեմ՝ ինչու մեզ այդքան երկար չէին հրավիրում: Ես՝ ինքս, առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ ձեր երկիրը միշտ էլ հետաքրքրել է եւ միշտ ցանկացել եմ տեսնել այն: Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք ապրում են Ամերիկայում, Ռուսաստանում եւ Օդեսայում:

Համերգի ընթացքում կատարեցիք Թաթայի ու Անատոլի Դնեպրովի  «Армения моя» երգը, այն էլ՝ հայերենով: Որքա՞ն ժամանակ պահանջվեց, մինչեւ սովորեցիք հայերեն տեքստը: Դժվա՞ր էր:

Հենց իմ Օդեսայի ընկերների շնորհիվ եմ ես լսել այդ երգը: Նրանք մի անգամ խնդրեցին, որ այն ռուսերենով կատարեմ, եւ ես երգեցի, ու քանի որ մենք հաճախ էինք հանդիպում, նրանք առաջարկեցին սովորեցնել ինձ նաեւ հայերեն տեքստը: Արդյունքում, ես շատ սիրեցի այս երգը: Այն բարի է, ազնիվ, իսկական, նվիրված՝ սիրելի երկրին, այն ծնողների մասին է, ընկերների… Ամեն անգամ, երբ որեւէ հայկական միջոցառման ենք մասնակցում՝ լինի հարսանիք կամ տարեդարձ, ես իմ կողմից նվիրում եմ այդ երգը: Միշտ երազել եմ այն հենց հայերենով կատարել, ու երբ հաստատվեց, որ համերգ ենք ունենալու Երեւանում, ես ասացի մեր հնչյունային ռեժիսորին, որ անպայման ցանկանում եմ երգել այդ երգը: Պիտի խոստովանեմ՝ սկզբում տարակուսանք ունեի, քանի որ նախապես չէի պատրաստվել, բայց երբ համերգի ընթացքում զգացի, որ այն կատարելու ժամանակն է, տեղեկացրի ռեժիսորին, որ միացնի այդ երգը: Ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեցա լինելու Հայաստանի սրտում՝ ելույթ ունենալով «Иванушки International»-ի կազմում եւ իմ կողմից նվիրելով այդ երգը: Անհանգիստ էի հայերեն արտասանությանս պատճառով, բայց հենց հնչեցին առաջին նոտաները, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, ու ես հասկացա, որ ամեն ինչ ստացվելու է:

Տեսանյութի տեղադրումից հետո շատերը մեզ գրում էին, որ Ձեզ մոտ հրաշալի է ստացվել հայերեն երգել: Դուք՝ ինքներդ, ի՞նչ արձագանքներ եք ստացել:

Շատ հաճելի է, որ նման դրական արձագանքներ են եղել, բայց չեք պատկերացնի, թե սոցիալական ցանցերի իմ էջերն ինչպես էին «պայթում», բոլորը հենց այդ կատարման վրա էին ինձ նշում, բոլորը զարմացած էին: Դրանից հետո համերգ ենք ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգում, եւ, նույնիսկ, այնտեղ էին ինձ հարցնում՝ արդյոք կարո՞ղ եմ կատարել այդ երգը: Առհասարակ, շատ տեղերում են խնդրում երգել այն, այնպես որ՝ ո՞վ իմանա, միգուցե, այսուհետ «Армения» երգը մտնի «Иванушки International»-ի թոփ հիթերի մեջ (ծիծաղում է):

Կիրիլ, երբ խումբն առաջին անգամ 22 տարի առաջ եկավ Հայաստան, Դուք դեռ դրա կազմում չկայիք: Հետաքրքիր է՝ Անդրեյ Ապոլոնովը կամ Կիրիլ Անդրեեւը Ձեզ ինչ-որ բաներ պատմե՞լ էին Հայաստանի մասին. արդեն պատկերացում ունեի՞ք, թե ինչ պետք է ակնկալել հայ հանդիսատեսից:

Ես շատ հաճախ էի պատկերացնում Հայաստանը, հայ ժողովրդի հյուրասիրությունը, եւ հենց ժամանեցի Երեւան, միլիոնավոր հաղորդագրություններ ստացա, թե ուր պետք է գնալ, ինչ ուտել, ինչ դիտել: Ես շատ մտերիմ հայ ընկեր ունեմ, որն ապրում է Նյու Յորքում: Նա շատ էր ուրախացել՝ իմանալով, որ Երեւան պետք է գամ, ու մենք հույս ունեինք, որ կհանդիպեինք: Բայց, ցավոք, մենք խմբով կատաստրոֆիկ քիչ ժամանակ ունեինք. այդտեղ էինք միայն մեկ օրով: Մեզ դիմավորող խումբն ամեն ինչ արեց, որպեսզի մեզ շատ բան ցույց տա, իհարկե, ժամանակը սուղ էր, բայց իրականությունը գերազանցեց իմ պատկերացումները:

Անձամբ ես սպասում էի այն հյուրասիրությունը, համեղ ուտեստները եւ ջերմ հանդիսատեսին, որը մենք ունեցանք: Ես ոչ մի վայրկյան չէի կասկածում Հայաստանի վրա, եւ շատ լավ գիտեի, թե ինչ պատմական երկիր է այն: Այնքան հետաքրքիր էր այդ ամենը տեսնելը, փորձելը, այնքան էի ցանկանում իմ կողմից էլ զարմանալի մի բան ներկայացնել, այնպես էի ուզում, որ համերգը չվերջանար, որ, նույնիսկ, մի քանի երգ էի ավելացրել: Քանի որ ինքս շատ էի սպասում այս համերգին, ուզում էի, որ մեզ դեռ երկար հիշեին, եւ որ ամենակարեւորն է՝ ժպիտով հիշեին: Ուզում էի, որ յուրաքանչյուրը, ով ներկա էր համերգին, համոզվեր, որ իզուր ժամանակ չի վատնել: Անձամբ ես հրաշալի զգացողություններ ունեցա, ինչի համար ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարկանց, որոնք ներկա էին համերգին:

Ասացիք, որ քիչ ժամանակ ունեիք. այնուամենայնիվ, հասցրե՞լ եք տեսնել քաղաքը: Ի՞նչը հավանեցիք, ի՞նչը՝ ոչ:

Բացարձակ ոչինչ չենք հասցրել տեսնել: Վաղ առավոտյան ենք ժամանել Երեւան, մինչ այդ համերգ ունեինք Ղազախստանում: Հասցրինք միայն մի փոքր հանգստանալ, մի քանի ժամ քնել, գնալ սաունդ-չեքի, ճաշել, որից հետո արդեն գնացինք համերգի: Բավական երկար փորձ ենք արել, ձայնն ենք դրել, լույսերը. քանի որ դահլիճը մաքսիմալ հնարավորություններ ուներ, մենք ցանկանում էինք ամեն ինչ օգտագործել, ինչի պատճառով քաղաքում շրջելու ժամանակ չունեցանք: Այստեղից միակ լուսանկարս արել եմ օդանավակայանի ճանապարհին:

Իսկ համերգից հետո ի՞նչ լիցքեր ստացաք:

Մի ինչ-որ անբացատրելի բան կար, այնպիսի համոզում ունեի, որ մենք դեռ վերադառնալու ենք: Արդեն, նույնիսկ, պայմանավորվել ենք, որ «Иванушки International»-ը կրկին համերգ կունենա Հայաստանում: Ի դեպ, նոյեմբերի 28-ին մեծ համերգ ենք ունենալու՝ նվիրված խմբի կազմավորման 25-ամյակին, շրջագայություն կունենանք Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, դրա շրջանակում կցանկանայինք այցելել նաեւ Հայաստան:

Կիրիլ, արդեն 7 տարի է՝ երգում եք խմբում. սկզբում մտավախություն չունեի՞ք համալրել արդեն իսկ սիրված խմբի կազմը: Չէի՞ք վախենում երկրպագուների արձագանքից:

Այո, իսկապես, արդեն 7-րդ տարին է լրանում, որ «Иванушки International»-ի կազմում եմ: Բոլորն էլ գիտեն, թե ինչպես եմ Անդրեյի հետ ծանոթացել Օդեսայում, բայց երբ ինձ հրավիրեցին Մոսկվա՝ Իգոր Մատվիենկոյի հետ ծանոթանալու նպատակով, կարծում էի, թե ինձ սոլո նախագծի համար են հրավիրում, իսկ երբ հայտնեցին, որ խմբի սոլիստը դուրս է գալիս եւ առաջարկեցին զբաղեցնել նրա տեղը, ես շոկի մեջ էի: Չէի հասկանում, թե ինչպես կարող եմ դառնալ խմբի սոլիստը, այն խմբի, որին ես փոքր տարիքում լսում էի, որի երաժշտության ներքո մեծացել եմ, ու ոչ միանգամից համաձայնվեցի: Բայց որոշ ժամանակ անց վերադարձա Մոսկվա եւ մենք փորձնական տարբերակով երգեր ձայնագրեցինք: Խմբի գրաֆիկն այնքան խիտ էր, որ երկար մտորումների ժամանակ չկար: Ու այդպես, միանգամից հայտնվեցի մեծ համերգին, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Ես, իհարկե, այնքան էլ վստահ չէի ինքս ինձ վրա... Դահլիճը հսկայական էր, հազարավոր մարդիկ էին ներկա համերգին, իսկ ո՞վ էի ես... Ինձ ոչ ոք չէր ճանաչում: Բայց շնորհիվ իմ տարիների փորձի (երկար տարիներ Կիեւում երգում էի, արդեն ունեի ձայնասկավառակներ, 12 տարի թատրոնում էի խաղում) բեմից չէի վախենում, հակառակը՝ այն ինձ միանգամից կլանեց: Դժվարությունը ոչ թե երգի կատարման կամ բեմում լինելու մեջ էր, այլ խմբի հետ աշխատանքի, բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում ինքնաբերաբար ստացվեց եւ «Иванушки International»-ը նորովի սկսեց հնչել: Ես երջանիկ եմ, որ ինձ տրվել է էքսպերիմենտներ անելու հնարավորություն, ինչի շնորհիվ երգերը կատարում եմ այնպես, ինչպես ինքս եմ զգում:

Փաստորեն  լսում էիք «Иванушки International»-ի երգերը նախքան խմբում լինելը: Ի՞նչ հետաքրքիր հուշեր ունեք կապված այդ տարիների հետ:

Իհարկե, լսում էի, կարծում եմ՝ այդ տարիներին բոլորն էին նրանց լսում: Հիշում եմ, թե ինչպես էի «Тучи» երգը փորձում ձայնագրել նվագարկիչի վրա, ինչպես էի անհանգստանում, որ հանկարծ գովազդային բլոկ չհեռարձակեին այդ ընթացքում, որպեսզի կարողանայի ամբողջությամբ այն ձայնագրել: Բայց երբեք չէի եղել խմբի համերգին: Հիշում եմ, որ երբ 11 տարեկան էի, մասնակցեցի «Утренняя звезда» հաղորդմանը, եւ իմ քաղաքը՝ Օդեսան՝ որպես մրցանակ ինձ ուղարկեց Արտեկ, որտեղ մեծ համերգ կար, որին մասնակցում էին նախագծի հաղթողները: Դրանից հետո տեղի ունեցավ նաեւ «Иванушки» խմբի համերգը, որի ետնաբեմում էլ հանդիպեցի Անդրեյին, Կիրիլին եւ Իգորին: Նույնիսկ, նկարներ ունեմ Անդրեյի եւ Կիրիլի հետ: Ահա, այդպես էլ կայացավ իմ առաջին հանդիպումը խմբի անդամների հետ: Իսկ տարիներ անց հայտնվեցի խմբի կազմում...

Կրկին կգա՞ք Հայաստան՝ ոչ միայն համերգի, այլեւ հանգստանալու նպատակով:

Մեծ հույսեր ունեմ, որ կգանք ու հավատում եմ, որ այդպես կլինի: Ես ամեն ինչ կանեմ, որ կրկին «Иванушки International»-ի հետ գանք Հայաստան, ինչո՞ւ ոչ՝ նաեւ սոլո համերգով, որպեսզի կարողանամ այդտեղ հանգստանալ: Հիմա շատ ակտիվ զբաղվում եմ իմ սոլո նախագծով:

Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել թե´ կազմակերպիչներին, թե´ հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար: Խաղաղություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին, առողջ եղեք, լսեք «Иванушки International»-ի երգերը եւ բաց չթողնեք մեր հաջորդ համերգը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել