Ռուսական «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» մրցույթը հայ մասնակիցների պակաս չունի: Ընդ որում, մեր հայրենակիցները ոչ միայն պարզապես մասնակցում են, այլեւ զգալի հաջողություններ գրանցում նախագծում: Օրերս նախագծի շրջանակում իր երկրորդ հաջող ելույթն ունեցավ 19-ամյա Անգելինա Առուստամյանը, որը ժյուրիի 100-անդամներից ստացավ 89 միավոր՝ հայտնվելով տվյալ օրվա լավագույն եռյակում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Անգելինայի հետ եւ պարզել մրցույթից ստացած տպավորություններն ու զգացողությունները:
Անգելինան ծնվել եւ մեծացել է Կրասնոդար քաղաքում: Մեկ տարի առաջ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ ընդունվել է երաժշտական ակադեմիա՝ մասնագիտանալով էստրադային-ջազային վոկալ բաժնում: Այժմ աղջիկը երկրորդ կուրսի ուսանողուհի է:
«Երգել սկսել եմ 3 տարեկանից: Շատ էի ցանկանում բեմ բարձրանալ, եւ տատիկիս խնդրեցի, որ ինձ տանի վոկալի դասընթացների: 3-6 տարեկանում երգել եմ երգչախմբի կազմում, իսկ 7-13 տարեկանում արդեն ակադեմիական վոկալ էի պարապում: Մեկ տարի անց, սակայն, ինձ գտա ջազային եւ էստրադային ժանրում»,-պատմում է նա:
Անգելինան նշում է, որ «Ну-ка, все вместе!» հաղորդմանը ակտիվորեն հետեւել է առաջին եթերաշրջանից սկսած.
«Շատ էի երկրպագում Անդրեյ Լիսովսկուն: Առաջին եթերաշրջանը դիտելիս մայրիկիս ասացի, որ եթե նա հաղթի, ուրեմն՝ անպայման երկրորդ եթերաշրջանին ես էլ եմ մասնակցելու: Նա հաղթեց, ես էլ համոզվեցի, որ նախագծում ամեն ինչ արդար է եւ որոշեցի մասնակցել»,-պատմում է 19-ամյա հայուհին՝ հավելելով, որ չէր սպասում, որ հաջողությամբ կանցնի մրցույթի առաջին փուլը:
«Սա առաջին մեծ նախագիծն է, որին ես երբեւէ մասնակցել եմ: Շատ էի հուզվում: Միակ բանը, որ մտքումս պտտվում էր, այն համոզումն էր, որ պիտի արժանավայել ելույթ ունենայի: Իսկ, թե որքան միավոր կունենայի, դա արդեն ինձ համար երկրորդային էր»:
Անգելինան հավելեց, որ իր համար հատկապես կարեւոր էր ժյուրիի կազմը գլխավորող Սերգեյ Լազարեւի կարծիքը:
«Նա կանգնեց իմ երգելու ընթացքում, եւ ինձ համար դա մեծ նշանակություն ունի»:
Անդրադառնալով մրցույթից ունեցած ձեռքբերումներին՝ Անգելինան նշեց.
«Այս մրցույթի շնորհիվ շատ նոր ծանոթություններ գրանցեցի, ձեռք բերեցի մեծ փորձ եւ ստացա նոր հնարավորություններ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անգելինա Առուստամյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին