Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down խմբի երգիչ Սերժ Թանկյանն այս օրերին ինքնամեկուսացված է Նոր Զելանդիայում: Նա առցանց հարցազրույց է ունեցել տեղի հայտնի լրագրող Դեւիդ Ֆարիերի հետ եւ կիսել կորոնավիրուսի հետեւանքով աշխարհում ստեծված իրավիճակի վերաբերյալ իր մտորումները:
Երաժիշտի կարծիքով՝ վիրուսը կարեւոր հաղորդագրություն է բնության կողմից, որը հուշում է մարդկանց փոխել իրենց ապրելակերպը:
«Սա շատ կարեւոր հաղորդագրություն է բնություն կողմից, որը ստիպում է մեզ մտածել՝ ինչ ենք մենք անում`որպես քաղաքակրթության, ինչպես ենք ընտրում մեր առաջընթացի չափանիշները: Մինչեւ վերջերս մեզ համար չափանիշը տնտեսական աճն էր, սակայն իրավիճակը մեզ ստիպում է մի քայլ հետ անել եւ հասկանալ՝ որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը: Հիմա շատ ժամանակ անցկացնելով մեր ընտանիքի հետ, նայում ենք դուրս ու տեսնում, որ երկինքը շատ մաքուր է, քանի որ չեն գործում տրանսպորտի միջոցները: Սա շոկային է, բայց մենք պետք է մտածենք այս ամենի մասին: Սա մի օրինակ է, թե ինչպես բնության մեջ մի փոքր բան կարող է աշխարհում ամեն ինչ կանգնեցնել: Պետք է ավելի խելացի լինենք տնտեսության ապագայի համար»,-իր խոսքում նշել է Թանկյանը, այնուհետեւ հավելել.
«Որքանով, որ ես եմ տեղյակ աշխարհում դեռ նման իրավիճակ չէր ստեղծվել, կարծում եմ՝ այն մեզ կփոխի, կստիպի, որ երկու անգամ մտածենք մի բան անելուց առաջ: Կարծում եմ՝ այս ամենը մեկ օրում չի անցնի, մարդկանց երկար ժամանակ կպահանջվի հետեւանքները հաղթահարելու համար: Այս ամենը օգնեց մեզ հասկանալ, որ ժամանակակից հասարակությունը ամոթալի վիճակում է: Շատերս գիտեինք այդ մասին, բայց արդեն հասցրինք նաեւ զգալ»:
Երաժիշտն անդրադարձել է նաեւ իր 5-ամյա որդու՝ իրավիճակի ընկալմանը.
«Նա ընդամենը 5 տարեկան է, եւ չեմ կարծում՝ ամբողջությամբ հասկանում է, թե ինչ է կատարվում: Իհարկե, գիտի որոշ բաներ, գիտի, որ վիրուսի պատճառով շատ բաներ փոխվել են: Երբեմն երեխաները մեծերից ավելի լավ են ամեն ինչ հասկանում: Սա սարսափելի բան է, բայց աշխարհի վերջը չէ: Ոչ թե վիրուսն է մեզ այս կետին հասցրել, այլ ինքներս ենք դա արել»,-նշել է երաժիշտը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»