90 տարի առաջ ապրիլի 1-ին լույս աշխարհ եկավ մի դերասան, որը հետագայում դարձավ հայկական կինոյի ամենանշանավոր դեմքերից մեկը: Խոսքը ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի մասին է, որի մասնակցությամբ «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը, հատկապես, մեծ ճանաչում են վայելում տարբեր տարիքի կինոսերների շրջանում:
Խորեն Աբրահամյանը կրթությունը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ դերասանը խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն: Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:
Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թ-ի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Աբրահամյանի մասնակցությամբ հայտնի են նաեւ «Արարատյան դաշտի աղջիկը», «Փեսատես», «Հասցեատիրոջ որոնումները», «Լուսաբացից առաջ», «Փլուզում», «Փառքի օղակներ», «Դժվար անցում» եւ այլ ֆիլմեր:
Կինոյի ոլորտում այսօր իրենց պապիկի ուղին են շարունակում մեծանուն դերասանի թոռները՝ Խորեն եւ Արսեն Լեւոնյանները, որոնք եւս հայ հեռուստադիտողին հայտնի են մի նշարք հեռուստատեսային եւ թատերական նախագծերից:
Այսօր առաջարկում ենք երեկոն վայելել հին ու սիրված ֆիլմեր դիտելով, որոնց առանցքային դերերում կտեսնեք նաեի սիրված արտիստին:
Լուսանկարները՝ «Խորեն Աբրահամյան» ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել