«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երբեք բարդույթներ չեմ ունեցել արտաքինիս հետ կապված». Նաիրա Վարդանյանի ինքնավստահության ու հմայքի գաղտնիքները

15:05, 2 ապրիլի

Կնոջ գեղեցկության մասին պատկերացումները տարբեր են. ոմանք նախընտրում են բնական գեղեցկությունը, ոմանք էլ սիրում են տեսնել արտահայտիչ եւ իդեալականին մոտեցված արտաքին, բայց բոլորն են խոստովանում՝ անկախ արտաքին շտկումներից, եթե կինն ինքն իրեն չի սիրում եւ չի ընդունում, նրա ջանքերը զուր են…

NEWS.am STYLE-ը շարունակում է կանացի հմայքի եւ ինքնավստահության մասին զրույցները հայկական շոու-բիզնեսի հայտնի կանանց հետ: Մեր զրուցակիցն այս անգամ մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի ֆինալիստ, այժմ՝ նաեւ դերասանուհի Նաիրա Վարդանյանն է, որին այս շրջանում կարող եք տեսնել «Փափուկ խաղալիք» սիթքոմում:

Նաիրան այն հայտնիներից է, որը չի ժխտում, որ դիմել է քթի պլաստիկ վիրահատության, բայց նաեւ հավելում է՝ նախկինում էլ չի բարդույթավորվել եւ սիրել է իր արտաքինը:

1.68 սմ հասակ ունեցող մոդելը կշռում է 49 կգ: Նաիրան նշում է, որ միշտ է նիհարակազմ եղել, սակայն կառուցվածքն ավելի ընդգծելու համար այժմ զբաղվում է սպորտով:

Անդրադառնալով այն փաստին, որ շատ աղջիկներ հաճախ դիմում են ծայրահեղ քայլերի նիհար լինելու համար՝ Նաիրան նշեց.

«Գեղեցկության չափանիշները վաղուց ամբողջ աշխարհում փոխվել են, եւ 90-60-90 ասվածը վաղուց այլեւս արդի չէ, ուստի կարծում եմ` չարժի կոմպլեքսավորվել կիլոգրամներից (իհարկե, եթե ամեն ինչ չափի մեջ է): Ես` ինքս, դեմ չէի լինի մի քանի կիլոգրամով ավելանալուն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ գիրանալու վախ չունեմ: Դա կապված է գեներիս եւ ակտիվ ապրելակերպիս հետ: Ամեն դեպքում, ես իմ կազմվածքը շատ եմ սիրում եւ փորձում եմ պահպանել ներկայիս քաշը»:

Խոսելով քթի պլաստիկ վիրահատության մասին՝ մոդելը նշեց, որ չի բարդույթավորվել քթի նախկին ձեւի պատճառով.

«Ոչ բարդույթավորում կար, ոչ էլ` անհրաժեշտություն: Երբեք բարդույթներ չեմ ունեցել արտաքինիս հետ կապված: Թող մեծամտություն չհնչի, բայց մանուկ հասակից ունեցել եմ ընդգծված եւ տարբերվող գեղեցկություն եւ չեմ ունեցել հաճոյախոսությունների պակաս. ինձ ճանաչողները դա կփաստեն»:

Նա նաեւ հավելեց, որ առանց դիմահարդարման զբոսնելն ու նկարահանվելը եւս իր համար խնդիր չեն.

«Ոչ միայն պատրաստ եմ, այլեւ երբեւէ չեմ խուսափել եւ անգամ նկարահանվել եմ այդպիսի կերպարում: Ես առանց դիմահարդարման ինձ ավելի ազատ եւ ներդաշնակ եմ զգում»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ արտաքինի ամենամեծ առավելությունը համարում է կառուցվածքը, իսկ թերություններն առավել կապում է բնավորության գծերի, ոչ թե արտաքինի հետ:

Մոդելը խոստովանում է, որ ինքնավստահությունը` որպես բնավուրության գիծ, իր մեջ արթնացել է մանկության տարիներից:

«Կարծում եմ` ինքնավստահությունը ներսից պետք է լինի եւ դրան նպաստող էներգիան գալիս է մեր գլխում տիրող իրավիճակից»:

Նրա կարծիքով՝ ինքնավստահ եւ գեղեցիկ զգալու համար կինը առաջնային պետք է կարողանա սիրել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Նաիրա Վարդանյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել