Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող սիրավեպերը (ֆոտո)

12:11, 3 ապրիլի

Բավական է՝ հայ հայտնիները միմյանց կողքին հաճախ հայտնվեն նկարահանման հրապարակում, երկրպագուները կսկսեն «կասկածել» նրանց սիրավեպի մեջ: Դա փաստում է այն, որ կամ տվյալ դերասաններն, իսկապես, փայլուն են կատարել իրենց բաժին հասած կերպարների խաղը, կամ էլ, իսկապես, խոսակցությունները համապատասխանում են իրականությանը:

NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե որոնք են հայկական շոու-բիզնեսի այսօրվա ամենաքննարկվող սիրավեպերը: Ընդ որում՝ մի քանիսի պարագայում դրանց փաստը հաստատված չէ, սակայն երկրպագուները շարունակում են հուսալ, որ իրենց սիրելի հերոսների միջեւ իրականում էլ կա գեղեցիկ զգացմունք:

Գեւորգ Մկրտչյան եւ Իրինա Այվազյան

Երգիչն ու դերասանուհին չեն սիրում երկար խոսել իրենց անձնականի մասին, այնուամնայնիվ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գեւորգը չի հերքել իր եւ Իրինայի միջեւ սիրավեպի լուրերը:

Գոշ Հակոբյան եւ Մարիաննա Քոքչյան

Գոշն ու Մարիաննան չեն խոսում իրենց անձնականի մասին, սակայն հանրային վայրերում դերասանների հաճախակի միասին հայտնվելը սիրավեպի մասին ենթադրությունների տեղիք է տվել: Համենայն դեպս, երիտասարդները չեն հաստատել շրջանառվող խոսակցությունները:

Զիրոյան եւ Իննա Խոջամիրյան

«Երկուսով» հեռուստասերիալի աստղերի հնարավոր սիրավեպի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ Իննան ու Վահեն նկարահանման հրապարակից հաճախակի լուսանկարներ հրապարակեցին: Իսկ վերջերս, երբ ԱՄՆ-ում արված նրանց համատեղ լուսանկարը տարածվեց համացանցում, երկրպագուները սկսեցին ավելի ակտիվորեն խոսել իրենց սիրելի հերոսների իրական սիրավեպի մասին: Դերասանները, սակայն, այդ լուրը չեն հաստատել:

Բեն Ավետիսյան եւ Դիանա Տոնոյան

Բենի եւ Դիանայի սիրավեպի լուրերը հաստատվեցին ամիսներ առաջ, երբ դեռեւս ԱՄՆ-ում գտնվող Բեն Ավետիսյանը սիրելիին օնլայն տիրույթում սիրո խոստովանություն արեց: Դերասանը իր եւ Դիանայի հարաբերությունների մասին առաջին պաշտոնական հարցազրույցը վստահել էր NEWS.am STYLE-ին:

Լուսանկարները՝ Facebook-ից եւ Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել