«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Դասարանցիները». նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Անուշ Առաքելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ

Գրիգը՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների եւ Սոնային Մարտի 8-ին նվեր չտալու մասին

Սոնա Շահգելդյանը՝ հոր կարոտի, կյանքի դժվարությունների եւ զավեշտալի մանկության մասին

Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Exclusive: Մարիո Կասասը, Տիմատին, Բուզավան, Պուգաչովան եւ այլք՝ հայ լուսանկարչուհու օբյեկտիվում. Գոհար Մուրադյանը՝ իր կատարված երազանքի մասին (ֆոտո)

15:05, 8 ապրիլի

Լուսանկարչուհի Գոհար Մուրադյանին ճանաչում են ոչ միայն հայկական, այլեւ ռուսական եւ արտասահմանյան շոու-բիզնեսում: Ռուսաստանաբնակ լուսանկարչուհին հասցրել է «անմահացնել» ամենահեղինակավոր միջոցառումներից շատերը՝ իր տեսախցիկի կիզակետում պահելով աշխարհահռչակ մեծությունների` Մարիո Կասաս, Ջոն Տրավոլտա, Ալլա Պուգաչովա, Բուզովա, Տիմատի… Նրանցից շատերն այնքան են հավանում հայ լուսանկարչուհու աշխատանքները, որ հենց դրանք են ընտրում իրենց ինստագրամյան էջերը լրացնելու համար:

NEWS.am STYLE-ը Գոհարի հետ զրուցել է անցած ուղու եւ հայտնիների հետ համագործակցության մասին, ինչը լուսանկարչուհու համար ժամանակին միայն երազանք է եղել...

Գոհար, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել լուսանկարչությամբ:

Ամեն ինչ սկսվեց որդուս՝ Ալեքսանդրի ծնունդից հետո: Իմ առաջին կադրերում հենց ինքն էր: Այդպես սկսեցի փորձարկումներ անել, երբեմն հավելյալ լամպեր գնել, որովհետեւ կարծում էի՝ լույսը քիչ է: Կողքից մարդիկ դա նկատելով հարցնում էին՝ չե՞ս ցանկանում դառնալ լունանկարիչ: Սկզբում այդքան լուրջ չէի ընդունում այդ հարցադրումները, քանի որ տղաս դեռ ընդամենը 2 ամսեկան էր, իսկ հետո մտածեցի՝ եթե սովորել, ապա միայն պրոֆեսիոնալ մեկի մոտ: Գտա նման լուսանկարիչ ու նրանից սկսեցի սովորել: Առաջին դասերս տեւել են 3 օր: Առհասարակ, շուտ եմ սովորում եւ միշտ ձգտում եմ որակով աշխատանք ներկայացնել:

Չնայած՝ ասում են՝ մասնագիտությունը հենց այնպես չի արտահայտվում: Փոքր տարիքում ես միշտ լուսանկարում էի մեր տան միջոցառումները, մեր բարեկամներին: Փաստացի ամբողջ կյանքում զբաղվել եմ լուսանկարչությամբ, բայց չէի հասկանում, որ դա կարող էր դառնալ իմ մասնագիտությունն ու հաջողության գրավականը:

Մինչ օրս էլ սիրում եմ նոր բաներ սովորել, կարդալ: Ինձ համար կարեւոր է գործում լինել պրոֆեսիոնալ: Շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներիս՝ ստացածս գիտելիքի համար, հիմա էլ ես եմ նույն մեթոդով սովորեցնում իմ աշակերտներին:

Դուք գործի բերումով շատ հայտնի մարդկանց եք լուսանկարում: Ո՞վ էր առաջին աստղը, որին ֆիքսել է Ձեր տեսախցիկը:

Հիշում եմ՝ ռուսական երաժշտական միջոցառում էր, որին ներկա էին բոլոր ռուս աստղերը, որոնց մինչ այդ միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Չէի էլ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Մի պահ նստեցի ու մտածեցի՝ երազանքս կատարվեց, իսկ ի՞նչ է լինելու հետո:

Ինձ բոլորն ասում էին, որ ռուս աստղերին նկարելն անհնար բան է, բայց մարդիկ հաճախ ասում են այն, ինչն իրենց չի հաջողվել անել, պետք չէ լսել նման կարծիքներ, պետք է, ուղղակի, առաջ գնալ: Հիմա կյանքում ոչինչ անհնարին չեմ համարում, կարծում եմ՝ ուղղակի պետք է երազես ու հավատաս երանազանքիդ: Աստղերից շատերը այսօր հենց իմ նկարներն են տեղադրում իրենց ինստագրամյան էջերում: Ինձ անչափ հաճելի է դա տեսնելը, իսկ ավելի հաճելի է այն փաստը, որ շատերն ինձ արդեն անձամբ ճանաչում են եւ իրենց ֆոտոշարքերը հաճախ հենց ինձ են վստահում:

Իսկ կա՞ր կոնկրոտ մի հայտնի դեմք, որին ամենից շատն էիք ցանկանում լուսանկարել, ինչը հաջողվել է իրականացնել:

Եթե անկեղծ՝ արդեն, նույնիսկ, խճճվել եմ: Չգիտեմ՝ ում եմ ցանկացել կամ ցանկանում լուսանկարել: Հիմա արդեն բոլոր աստղերն ինձ համար հասանելի են, նրանք իմ աշխատանքի մի մասնիկն են դարձել: Ես Music Box Russia հեռուստաալիքի եւ Modatopical ամսագրի պաշտոնական լուսանկարիչն եմ:

Աշխատանքի բերումով հասցրել եմ լուսանկարել Ջոն Տրավոլտային, Հելեն Միրրենին, Timbaland-ին, Մարիո Կասասին: Ի դեպ, վերջինի լուսանկարը յուրահտուկ պատմություն ունի ինձ համար, որովհետեւ նա այն տեղադրել էր Instagram-ի իր էջում: Մինչեւ արցունքներ հուզված էի, մինչեւ հիմա չեմ հավատում… Երազում եմ լուսանկարել նաեւ Լեոնարդո Դի Կապրիոյին եւ Բրեդ Փիթին: Ես հավատում եմ Աստծուն, Նա ինձ կօգնի:


Աշխատում եք նաեւ հայ հայտնիների հետ: Այդ համագործակցությունների շղթան ինչպե՞ս սկսվեց:

Արդեն երկու տարուց ավել է, ինչ աշխատում եմ հայ հայտնիների հետ: Շատերի հետ ծանոթացել եմ Սոչիում՝ «Տարվա երգ 2017» մրցանակաբաշխության ժամանակ: Ես այնտեղ միակ լուսանկարիչն էի: Այդպես ամեն ինչ սկսվեց՝ հրաշքի ու իմ աշխատասիրության շնորհիվ: Համերգից անմիջապես հետո բոլորին ուղարկեցի իրենց լուսանկարները, եւ նրանք դրանք տեղադրեցին իրենց էջերում՝ նշելով նաեւ ինձ:

Դուք նաեւ հարսանյաց խնջույքներ եք լուսանկարում, եւ ես մի հետաքրքիր բան եմ նկատել՝ հենց խնջույքի ընթացքում զույգն արդեն տեղադրում է Ձեր արած լուսանկարները: Ինչպե՞ս եք այդքան արագ ամեն ինչ հասցնում անել:

Մեկ տարի առաջ մտածեցի նման ծառայության մասին՝ «Լուսանկարները՝ հենց հարսանիքի օրը» խորագրով, եւ դա լավագույն բանն էր, որ երբեւէ կարող էի իրագործել: Ես հենց հարսանիքի ընթացքում մշակում եմ նկարները, իսկ խնջույքից անմիջապես հետո հարսնացուն արդեն ունենում է բոլոր լուսանկարները:

Շատերը չեն հավատում, որ նման բան հնարավոր է անել, իսկ ես ասում եմ, որ հնարավոր է: Իմ լավագույն հատկանիշներից մեկն արագությունն է՝ թե լուսանկարելու, թե մշակման տեսանկյունից: Շատերը, նույնիսկ, կատակով ասում են՝ մի՞թե չինացիներ են քեզ հետ աշխատում (ծիծաղում է): Ոչ, ոչ, ամեն ինչ ինքս եմ անում:

Իսկ ի՞նչ միջոցառումներ եք ամենից շատ սիրում լուսանկարել:

Հարսանիքներ: Արդեն 9 տարի կլինի, որ նկարում եմ հարսանյաց խնջույքներ եւ դրանց մասին ամեն ինչ գիտեմ (ծիծաղում է):

Իսկ, առհասարսկ, ինչ էլ լուսանկարում եմ, դա առաջին հերթին ինձ համար եմ անում: Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչը պետք է կարողանա լուսանկարել ամեն ինչ: Իհարկե, հետագայում արդեն պետք է ընտրի իրեն դուր եկած ուղղությունն ու քայլի այդ ճանապարհով:

Ձեր տեսախցիկը միշտ Ձեզ հե՞տ է:

Փասռք Աստծո՝ ոչ միշտ (ծիծաղում է):

​​​Հետագա ի՞նչ ծրագրեր ունեք:

Ուզում եմ ցուցահանդեսներ ունենալ Հայաստանում եւ Մոսկվայում: Արդեն մեկն ունեցել եմ իմ հարազատ քաղաք Աստրախանում. այն ուներ «Ես չեմ վախենում» խորագիրը: Այդ ցուցահանդեսն ինձ համար յուրահատուկ էր, քանի որ այն նվիրել եմ Աստծուն:

Ինչ վերաբերում է այլ նպատակներիս՝ դրանք իրականում շատ են: Շատ մտքեր ու նախագծեր եմ ծրագրել, Աստծո հաջողությամբ շուտով ամեն ինչ կիրականացնեմ ու կպատմեմ: Առհասարակ, իմ բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները ես վերագրում եմ Աստծուն, առանց Նրա ես ոչ ոք եմ: Հավատացեք ինքներդ ձեզ եւ ձեր երազանքներին, եւ ձեր կյանքում ամեն բան կդառնա հնարավոր:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության