Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մերի Մովսեսյանի առաջին օնլայն ֆոտոշարքն ու «Պատվից առավել» սերիալից հետո դադար վերցնելու որոշումը

16:04, 9 ապրիլի

«Փրկեք մեր հոգիները», «Պատվից առավել» եւ այլ սերիալներից ու ֆիլմերից հայտնի դերասանուհի Մերի Մովսեսյանը չնայած տանը մնալու հանգամանքին՝ շարունակում է վարել ակտիվ առօրյա: Մերին այս օրերին ստանում է օնլայն ուսուցում, ակտիվորեն զբաղվում ֆիզիկական վարժություններով, իսկ բոլորովին վերջերս, նույնիսկ, օնլայն ֆոտոշարք է ունեցել լուսանկարիչ Ռաֆայել Ադամյանի հետ, որն իրականացրել են տեսազանգի միջոցով: Դերասանուհին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր ներկայիս առօրյայի, դիմահարդարվել չսիրելու եւ «Պատվից առավել» սերիալից հետո դադար վերցնելու մասին:

«Երբեք տանը այսքան երկար չէի մնացել: Ամենաերկարը 4 օրն է եղել, այն էլ, երբ վատառողջ էի ու ի վիճակի չէի անկողնուց վեր կենալ»,-պատմում է նա:

«Իրականում չեմ սիրում տանը մնալ: Առօրյա կյանքում շատ վաղ դուրս էի գալիս եւ ուշ վերադառնում` դասեր, փորձեր, նկարահանումներ... Բայց այժմ տարբերակ չունեմ, հարմարվում եմ: Մայրիկս է շատ ուրախ, վերջապես դեմքս տեսնում է»,-կատակում է ու հավելում,- «Տանը մնալ դեռ չի նշանակում հանգստանալ: Ես ունեմ օնլայն դասեր, որոնք անցնում են առավել խստացված, ես կրկին օրվա կեսն անցկացնում եմ դաս անելով: Եթե հասցնում եմ, արտասահմանյան ֆիլմեր եւ սերիալներ եմ դիտում: Ամեն օր հասցնում եմ նաեւ ֆիզիկական վարժություններ անել, քանի որ օրվա մեծ մասն անցնում է շատ պասիվ»:

Անդրադառնալավ իր եւ Ռաֆայել Ադամյանի օնլայն ֆոտոնկարահանմանը՝ դերասանուհին նշեց, որ թեեւ նման ֆոտոշարքերը արտերկրում բավական տարածված են, Հայաստանում առաջին անգամ էր նման փորձ արվում:

«Լուսանկարիչ Ռաֆայել Ադամյանն առաջարկեց, ես էլ տեսնելով օրինակներ՝ համաձայնվեցի: Նախկինում աշխատել եմ Ռաֆի հետ եւ լիովին վստահում եմ իր ճաշակին, հաստատ վատ բան չէր առաջարկի ստեղծել»:

Վերջերս Մերին նաեւ հումորային տեսանյութ էր հրապարակել՝ անդրադառնալով այն թեմային, որ չնայած այս օրերին տանն ենք՝ շատ բլոգերներ կիսվում են տանը դիմահադարվելու տեսանյութերով: Դերասանուհին նշեց, սակայն, որ կբավարարվի միայն մեկ տեսանյութով եւ չի շարունակի շարքը.

«Չեմ կարծում, որ կշարունակեմ այդ շարքը, քանի որ դա այդքան էլ «իմը» չէ: Պարզապես ինձ ծիծաղեցրեց, որ այս շրջանում, երբ բոլորը պետք է տանից դուրս չգան, շատ ու շատ բլոգերներ սկսեցին նմանատիպ հոլովակներ նկարել, երեւի «Դիմահարդարվեք, բայց դուրս մի եկեք» խորագրով»:

Ինքը՝ Մերին, առօրյայում, գրեթե, չի դիմահարդարվում: Երիտասարդ դերասանուհին այդ փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանում.

«Նկարահանումների ժամանակ, անընդհատ դիմահարդարվելով, մաշկիս որակն ընկնում է եւ փորձում եմ դրանցից դուրս չչարաշահել: Բայց, առհասարակ, դիմահարդարվել այդքան էլ չեմ սիրում, առօրյա կյանքում էլ կարող եմ օգտագործել միայն շրթներկ, այն էլ միայն նրա համար, որ չմտածեն՝ լավ չեմ զգում ինձ, քանի որ շատ սպիտակամաշկ եմ (ծիծաղում է): Վառ դիմահարդարմամբ ինձ կարող եք տեսնել տարբեր արարողություններին, երբ no makeup-ն այդքան էլ համապատասխան չէ»:

Բնական արտաքինով դերասանուհու հետ խոսեցինք նաեւ այսօրվա եթերային թրենդներից, երբ էկրաններին ավելի հաճախ երեւում են արհեստական արտաքինով դերասանուհիները.

«Կարծում եմ՝ նման բաներ բոլոր երկրներում էլ կան, պարզապես Հայաստանում հաճախ ինստագրամյան հետեւորդների համար են ներմուծում նախագծեր եւ ոչ՝ հատուկ արտաքնի: Իրականում դա ցավալի է, քանի որ մենք ունենք շատ տաղանդավոր դերասաններ, որոնց, պարզապես, հնարավորություն չի տրվում»:

Մերին այն եզակի հայ դերասանուհիներից է, որին հաջողվել է խաղալ նաեւ հայկական կինոյում անսովոր՝ սարսափ ժանրում:

««Փրկեք մեր հոգիներ»-ն առանձնացավ իր յուրահատուկ սցենարով: 25 մասնանոց ֆիլմ էր, սակայն, եթե չեմ սխալվում՝ մոտ 3 ամիս տեւեցին նկարահանումները: Դրանք շատ բարդ էին, անտառում շատ ցուրտ էր, բայց ինձ համար այդ օրերը շատ հետաքրքիր էին: Այդ ժամանակահատվածում ստացել էի նաեւ սիթքոմում գլխավոր դերում նկարահանվելու առաջարկ, բայց նախընտրեցի լինել «Փրկեք մեր հոգիները» նախագծում, քանի որ այն ինձ թե սյուժետային, թե դերասանական խաղի առումով գրավեց: Հայաստանում սարսափ ժանրն այնքան էլ տարածված չէ, բայց կարծում եմ՝ այդ ֆիլմն ավելի շատ հոգեբանական թրիլեր է: Ինքս սարսափ ֆիլմերի երկրպագու չեմ, բայց այնտեղ նկարահանվելը շատ հետաքրքիր էր»,-պատմում է ու հավելում,-«Նկարահանումների ժամանակ մենք պետք է վստահեինք մեր երեւակայությանը, քանի որ, եթե մենք չհավատայինք, որ, իսկապես, տեսնում էինք այդ հոգիներին, հեռուստադիտողը եւս դրան չէր հավատա ու ֆիլմն այդքան բարձր վարկանիշ չէր ունենա: Չնայած, եթե այս սերիալի ռեյթինգը համեմատենք հայկական այլ սերիալների ռեյթինգի հետ, որտեղ միշտ լաց ու սպանություն է քարոզվում, կտեսնենք, որ ցավոք՝ այն ավելի ցածր է…»:

«Պատվից առավել» սերիալից հետո էլ Մերին նկարահանումների առաջարկների պակաս չի ունեցել, բայց դերասանուին առայժմ չի շտապում դրանք ընդունել: Ասում է՝ մի փոքր հանգիստ է պետք.

«Որոշեցի, որ պետք է դադար վերցնեմ եւ հանգստանամ, քանի որ այդ ընթացքում ինձ մոտ գերհոգնածություն էր առաջացել, ինչի պատճառով անգամ քնել չէի կարողանում, ինչը սկսեց անդրադառնալ առողջությանս վրա ու ես հասկացա, որ հանգիստն ինձ անհրաժեշտ է»:

Ինչ վերաբերում է իր իսկ նախընտրած դերերին՝ Մերին անկեղծացավ.

«Ինձ հեռուստադիտողը հիմնականում տեսել է դրական, բարի կերպարներում: Շատ կցանկանայի, որ տեսնեին նաեւ հումորային նախագծում եւ որեւէ արտասովոր, խարիզմատիկ բացասական կերպարում»:

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել