Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բամբասկոտը, վամպիրն ու արքայադուստրը. հոլիվուդյան 3 դերասանուհի, որոնք ծնվել են այսօր (ֆոտո)

21:05, 9 ապրիլի

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հոլիվուդում միանգամից 3 գեղեցկուհի նշում է ծննդյան տարեդարձը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է օրվա հոբելյարներին եւ նրանց անցած ուղին, որը դատելով այս դերասանուհիների գրանցած հաջողություններին՝ երկար ու էլ ավելի հաջող է շարունակվելու:

«Բամբասկոտը»/Gossip Girl սերիալի աստղ Լեյթոն Միսթերը նշում է ծննդյան 34-ամյակը:

Միսթերը 11 տարեկանից արդեն աշխատում էր՝ որպես ֆոտոմոդել. ավելի ուշ նա սկսեց համագործակցել հայտնի լուսանկարիչ Սոֆիա Կոպոլայի հետ:

Դերասանուհու եթերային դեբյուտը կայացավ  1999 թ-ին, երբ նա նկարահանվեց «Օրենք եւ օրինաչափություն» սերիալում՝ մարմնավորելով Ալիսա Թըրներին: Դրանից հետո նա էպիզոդիկ դերերով հանդես եկավ «Յոթերորդ երկինք», «C.S.I. հանցագործության վայրը՝ Մայամի», «24 ժամ», «8 պարզ կանոն ընկերոջս անչափահաս դստեր համար» եւ այլ նախագծերում, սակայն դերասանուհու համար ճակատագրական դարձավ 2007 թ-ին էկրաններ բարձրացած «Բամբասկոտը» սերիալը, որտեղ նա մարմնավորում էր Բլեյր Ուոլդորֆին: Բարձր դասարանցիների մասին այս պատմությունը մեծ հետաքրքրություն վայելեց բազմաթիվ պատանիների շրջանում:

Լեյթոն Միսթերն ամուսնացած է դերասան Ադամ Բրոդիի հետ: Զույգն ունի դուստր՝ Արլո Դեյ Բրոդին, իսկ 2020 թ-ի մարտին ամուսինները հաստատեցին, որ սպասում են իրենց երկրորդ երեխային:

«Մթնշաղը» ֆիլմաշարի աստղ Քրիստեն Սյուարտն էլ նշում է ծննդյան 30-ամյակը: Բելլա Սուոնի դերը Ստյուարտին բերեց լայն ճանաչում, ինչի շնորհիվ 2010 թ-ին դերասանուհին արժանացավ BAFTA մրցանակի՝ «Ծագող աստղ» անվանակարգում: 2015 թ-ին Քրիստենը դարձավ երկրի միակ դերասանուհին, որն արժանացավ ֆրանսիական «Սեզար» մրցանակի «Զիլս Մարիա» ֆիլմում իր դերի համար:

Դերասանուհու մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերն են՝ «Վախի սենյակը», «Վայրի պայմաններում», «Սպիտակաձյունիկն ու որսորդը», «Դեռեւս Էլիս», «Անձնական գնորդ» եւ այլն:

Ստյուարտը «Մթնշաղը» ֆիլմի նկարահանման հրապարակում ծանոթացել է դերասան Ռոբերթ Փաթինսոնի հետ, որից հետո դերասանական զույգի մոտ սիրավեպ է սկսվել: Սակայն գեղեցիկ սիրո պատմությանը վերջ տրվեց 2012 թ-ին, երբ «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանուհին սիրային կապի մեջ մտավ ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ: Փաթինսոնը փորձեց ներել սիրելիին, սակայն կարճ ժամանակ անց զույգը բաժանվեց:

Դերասանուհին խոստովանել է, որ բիսեքսուալ է: Ստյուարտը հայտնի է նաեւ կանանց հետ իր սիրավեպերով: 2016-2018 թ-երին նա հանդիպում էր մոդել Ստելա Մաքսվելի հետ:

Այսօրվա հոբելյարներից ամենակրտսերը Էլլ Ֆեննինգն է:

Հոլիվուդյան աստղ Դակոտա Ֆեննինգի ոչ պակաս հայտնի կրտսեր քույրը նշում է ծննդյան 22-ամյակը: Ամերիկացի դերասանուհին հայտնի է «Բաբելոն», «Դեժավյու», «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմերից: Շիկահեր գեեցկուհու ֆիկմաշարքում, սակայն, առանցքային է «Մալեֆիսենտա» ֆիլմաշարում իր դերակատարումը, որտեղ նրա խաղընկերուհին ոչ ավել, ոչ պակաս Անջելինա Ջոլին էր:

2020 թ-ի մարտին տեղի ունեցավ ռեժիսոր եւ սցենարիստ Սալլի Փոթերի «Չընտրված ուղիներ» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհու հերոսուհու հոր դերում Խավիեր Բարդեմն է: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սալմա Հայեքն ու Լորա Լինին: Այն սկզբնական տարբերակով պետք է կոչվեր «Մոլլի»՝ Էլլ Ֆեննինգի հերոսուհու անունով:

Լուսանկարները՝ Facebook-ից` Leighton Meester,  Kristen Stewart News, Elle Fanning Philippines  էջերից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել