Ահ, շունչդ կտրվում է…
Իվուար, Ֆրանսիա
Գեղատեսիլ Իվուար գյուղն արդեն ավելի քան 700 տարեկան է: Չնայած ճակատամարտերին եւ բնական աղետներին, այն պահպանել է իր պատմական տեսքը:
Ժնեւի լճի մոտ մի փոքրիկ ամրոց կա, որը կառուցել է Սավոյացի Ամադեուս V-րդ կոմսը: Սալարկված փողոցներ, հմայիչ մարդիկ, հարմարավետ հին տներ, շքեղ ծաղկանոցներ:
Նման վայրը չէր կարող Ֆրանսիայի Գեղեցիկ գյուղերի ասոցիացիայի անդամ չլինել:
Կենգուրուի կղզի, Ավստրալիա
Կենգուրուի կղզին կարելի է համարձակորեն համարել այն վայրերից մեկը, որտեղ երազում են հայտնվել եւ մեծերը, եւ երեխաները: Տարածքի մեկ երրորդն այստեղ զբաղեցնում են արգելոցներն ու ազգային պարկերը:
Ձեզ վրա տպավորություն են գործում հսկայական բնապատկերները հսկայական ժայռերի ֆոնին եւ կանաչ ընդարձակ տարածքները: Այստեղ զբոսնելիս կարելի է կենգուրուի հանդիպել, հսկայամողեսների, կոալաների, բադակտուցների, ինչպես նաեւ բազմաթիվ թռչունների` թզուկ պինգվինների, սեւ կակադուների, ամբարային բվերի եւ այլն:
Իսկ օվկիանոսային ջրերում դելֆինները եւ փոկերն են վխտում: Այս վայրում Ավստրալիան ձեր առաջ կբացվի որպես ազատասեր եւ չտեսնված գեղեցկությունների տեր երկիր:
Տիտիկակա լիճ, Պերու/Բոլիվիա
Տեղի բնակիչների համար Տիտիկակա լիճը սուրբ է: Դրա անվանումը հնդկացիերեն նշանակում է «լեռնային կատվառյուծ»: Գիտնականների կարծիքով, լիճը միլիոնավոր տարիներ առաջ հնագույն ծով է եղել. դրա ջրերում մինչեւ հիմա էլ ծովային ձկներ են լողում, խեցգետնակերպեր եւ նույնիսկ շնաձկներ, իսկ լեռների լանջերին պահպանվել են ալիքի հետքերը:
Տիտիկակա է թափվում մոտ 300 գետ: Հետո էլ հնարավոր է լճում եղեգներից անսովոր լողացող կղզիներ տեսնել, որոնց վրա ուրու հնդկացիներ են ապրում: Այս շարժական բնակավայրերում կյանքի դրվածքը վերջին դարի ընթացքում առանձնապես չի փոխվել: Ձեզ կթվա, թե դուք ժամանակի մեջ ճամփորդություն եք կատարել:
Հոբբիտոն, Նոր Զելանդիա
Երեւակայական գյուղը ոչխարաբուծական ֆերմայում մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 400 մարդու ջանքերով` «Օղակների տիրակալը» հայտնի եռագրության նկարահանման համար: Ֆիլմի վրա աշխատանքի ավարտից հետո գյուղը մի որոշ ժամանակ դատարկ էր:
Բայց շուտով այստեղ սկսեցին ժամանել ստեղծագործության բոլոր երկրպագուները` իրենց աչքով տեսնելու հոբբիտների բները, «Կանաչ վիշապ» փաբը, կամարաձեւ կամուրջը, ջրաղացը եւ այլ գեղատեսիլ օբյեկտներ, որոնք իրականի են վերածվել:
Ալբերոբելլո, Իտալիա
Փոքրիկ Ալբերոբելլոն սքանչելի է: Նրա կախարդական գմբեթարդ տնակներն անմիջապես նվաճում են ճանապարհորդների սրտերը: Այստեղ մոտավորապես մեկ ու կես հազար կախարդական տնակներ են կառուցվել կոնաձեւ խրճիթներով: Իմիջիայլոց, դրանցից շատերն արդեն ավելի քան 7 հարյուր տարեկան են:
Քաղաքն անվանվել է մի ժամանակ մոտակայքում աճած անտառի` Arboris Belli («գեղեցիկ ծառեր») պատվին: Գավառական Իտալիայի աշխարհը ձեր առաջ կբացվի այս արտասովոր քաղաքում, որը լի է արեւի լույսով եւ զարդարվել է ներշնչված վարպետների կողմից:
Մոնսանտո, Պորտուգալիա
Կոլորիտային Մոնսանտո քաղաքը թաքնվել է գրանիտե գլաքարերի մեջ: Զարմանալի բնապատկեր է բացվում` լեռներ, կանաչ, կղմինդրաձեւ տանիքներ, քարե փողոցներ: Մոնսանտոն մի ժամանակ Բեյր-Բաիշ նահանգի կենտրոնն էր:
Ութ հարյուրամյակի ընթացքում տեղական լանդշաֆտը քիչ է փոխվել, այդ պատճառով քաղաքը 1938-ին ճանաչվել է «ամենապորտուգալական գյուղ»:
Այստեղ թափառելն իսկական հաճույք է. հսկայական քարի մոտ գտնվող ռեստորանում կարելի է վայելել ավանդական ուտեստներ:
Ալբարրասին, Իսպանիա
Փիլիսոփա Օրտեգա-ի-Գասեթը գրում էր, որ այս քաղաքը հեքիաթային ուրվապատկեր ունի: Ալբարրասինը հաճախ նաեւ կոչում են «վարդագույն քաղաք»:
Բնակավայրը գեղեցիկ անվանումը ստացել է մահմեդականների օրոք (IX—XII դդ.): Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է. եւ հին, ոլորուն փողոցները, եւ Սիերրա-դե-Ալբարրասին լեռները, եւ կանաչ մարգագետինները, եւ գետերը:
Այստեղ կարելի է տեսնել նաեւ 18 կիլոմետրանոց ջրատար, որը կառուցել են դեռեւս հռոմեացիների օրոք: Սալարկով զբոսնելիս` դուք ձեզ համար աննկատ կսուզվեք անցյալ դարերի իսպանական կոլորիտի մեջ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով