Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչպես են սոցցանցերը ազդում ձեր պահվածքի վրա

22:01, 25 ապրիլի

1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը

Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որին պետք է շտապ լա՞յք դնել: Ընկերը նոր լուսանկա՞ր է տեղադրել:  Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետեւ չեք կարող չստուգել: 

Հետազոտողների կողմից հարցված սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող օրը գոնե մի անգամ չստուգել էջը: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է ցավալի կանոնավորությամբ եւ սարսափում է այն մտքից, որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի մեծ բան): Հոգեբանական կախվածությունը ավելի փոքր չէ, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների մոտ «Facebook Addiction Disorder» (որը մոտավորապես նշանակում է «ֆեյսբուքից կախվածության խանգարում»):

2. Սոցցանցերը մեզ ստիպում են խանդել

Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետեւել իրենց զուգընկերներին: Մանավանդ որ դա անելն այնքան հեշտ ու հարմարավետ է:  Մի քանի սեղմում, եւ սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ բոլոր մրցակիցների/մրցակցուհիների ցուցակը. բոլորին, ում լայքեր են դրվել, բոլոր ընկերներին եւ հնարավոր ընկերներին:  Կարող եք շատ գրավիչ հետաքննություն անցկացնել: 

Ստոպ. իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա:  Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն արդյունքում անհիմն է եղել: Եվս մի տխուր նորություն. ֆեյսբուքն է պատճառ դարձել ԱՄՆ-ում ամեն 5 ամուսնալուծությունից 1-ի համար, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի. այդ թվերը վախեցնող են:

3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել

Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս նման բան չանել: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում, 9 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել եւ հանգստանալ: Բայց միայն` կարճերը: 

4. Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել… 

Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի դրական կողմերի մասին պատմելու համար: Օրինակ` արձակուրդից լուսանկար տեղադրել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, տեղադրել կատվի մասին ծիծաղաշարժ տեսանյութ:  Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես թշնամու են վերածվում:  Նախանձ, տխրություն, խնդիրներից բողոքելու անհնարինություն դատապարտվելու վախի պատճառով. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը վատացնում են ճնշված տրամադրությունը եւ կարող են ձեզ դեպրեսիայի հանգեցնել:  Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում սոցցանցերով չափից ավելի տարվելը ձեզ վերածում է նախանձի եւ նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:  

5. …բայց կարող են նաեւ` երջանիկ դարձնել:

Կարող եք գլուխ գովել: Նոր սանրվածքով, նոր մեքենայով, նոր ընկերուհով/ընկերոջով: Կարող եք պատմել ձեր անձնական հաղթանակների եւ ձեռքբերումների մասին եւ հավանության արժանանալ: Վերջապես, դուք կարող եք հռհռալ ծիծաղելի կոմիքսի վրա, որ ինչ-որ մեկը դրել է պատին եւ բարձրացնել ձեր տրամդրությունը: Այդ ամենը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը եւ կյանքին դրական հույզեր կավելացնի: Միայն թե զգույշ եղեք: Սոցցանց մի մտեք, երբ վշտացած եք եւ չարացած. այն խոշորացույցի նման է. լավն ավելի է լավացնում, իսկ վատն ավելի է վատացնում:  

6. Դուք կորցնում եք ընկերներին

Այս փաստը նախորդների ամբողջությունն է: Նախանձը, ջղայնությունը, մեծ  ակնկալիքները, խանդը. սոցցանցերը ձեզ չափից շատ հնարավորություններ են տալիս` դրսեւորելու ձեր էության վատագույն կողմերը: Դուք լայքեր եւ գովաբանություններ եք սպասում, իսկ ձեզ անտեսել են: Դուք ընկերոջն ինչ-որ բան եք գրել, որը կարեւոր է անձամբ ձեզ համար, իսկ նա չի պատասխանել կամ, զբաղված լինելով, անուշադրության է մատնել: Վիրավորական է:

Չարժե սոցցանցից սպասել, որ այն կփոխարինի լիարժեք շփմանը: Ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է ձեզ:  Հանդիպում նշանակեք սրճարանում եւ խոսեք այդ մասին: Ձեզ անպայման կլսեն եւ գուցե աջակցեն: Ամեն դեպքում ընկերոջից առավելագույն ուշադրություն ստանալու անհամեմատ ավելի շատ շանսեր կունենաք, քան եթե դուք, նրան շեղելով ուսումից կամ աշխատանքից, հանկարծ որոշեք ձեր սիրտը բացել:  

7. Սոցցանցերը ձեզ ստիպում են ձեզ գեր կամ վատ վիճակում զգալ 

Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսը դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրանց 51 տոկոսը դրա պատճառ է համարում իր լուսանկարներն այլ լուսանկարների հետ համեմատելը: 

 

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել