MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Միշտ մտածել եմ, որ անունս կդառնա բրենդ». Վիկտորիա Սահակյանը՝ որպես վլոգեր ներկայանալու, տարիներ առաջ ունեցած առողջական խնդրի ու կարանտինից «օգուտ քաղելու» մասին

19:05, 15 ապրիլի

Դերասանուհի Վիկտորիա Սահակյանը կարանտինի ընթացքում նոր հոբբի է գտել: «Երկուսով» սերիալի դերասանուհին այժմ նաեւ վլոգեր է: Նա արդեն երկու վիդեո բլոգ է թողարկել՝ կիսվելով իր նախընտրած ֆիլերի ցանկով:

NEWS.am STYLE-ը Վիկտորիայի հետ զրուցել է նոր զբաղմունքի, Victoreeah անվան ընտրության եւ ստեղծված իրադրությունում իր առօրյայի մասին:

Վիկտորիան խոստովանեց, որ շուրջ երկու տարի մտածել է վիդեո բլոգ ունենալու մասին.

«Կարծում էի՝ ունեմ պոտենցիալ (ծիծաղում է): Այս գործը պահանջում է անմիջականություն, որը, երեւի, իմ լավ կողմերից մեկն է: Ազատ ժամանակ եղավ ու փորձեցինք նկարել տեսանյութեր: Կարծես, թե ստացվել է»:

Թողարկված երկու վլոգերն էլ կինոյի մասին են. երկրորդում դերասանուհին ավելացրել է եւս մեկ խորագիր՝ ներկայացնելով հայտնի մարդկանց երաժշտական խորհուրդները:

«Ես ինձ լավ եմ զգում ֆիլմերի աշխարհում, որովհետեւ դերասանուհի եմ, սա իմ ասպարեզն է, ինձ հաճելի է դիտել ֆիլմեր, վերլուծել դրանք: Ես՝ ինքս, շատ էմոցիոնալ եմ, նույն կերպ երեւի պատմում եմ՝ փորձելով ինձ մի փոքր «հավաքել», որ սխալ տպավորություն չթողնեմ, որ չմտածեն, թե գերխաղ եմ տալիս: Դեռ կշարունակենք ֆիլմերի թեման: Երկրորդ վլոգում նաեւ հայտնի մարդու երաժշտական խորհուրդներ ենք ներկայացրել, առաջին խորհուրդը Մկրտիչ Արզումանյանից էր: Կարեւոր է, որ տվյալ մարդն ունենա երաժշտկան լավ ճաշակ, իսկ իմ շրջապատում նման մարդիկ շատ են, որոնք պատրաստ են նաեւ կիսվել իրենց նախընտրություններով»,-նշեց նա՝ չբացառելով, որ հետագայում, միգուցե, անդրադառնա նաեւ այլ թեմաների.

«Հիմա, երբ կարանտինի մեջ ենք, նեգատիվ լուրեր ենք կարդում, որոնք խուճապի եւ վախի մեջ են պահում բոլորիս, ինչ-որ ձեւ կարելի է մարդկանց հանել այդ վիճակից՝ առաջարկելով ֆիլմեր, որոնք հետաքրքիր կդարձնեն առօրյան: Դրանք մանրակրկիտ ընտրված ֆիլմեր են. փորձում եմ, իսկապես, արժանի գործեր խորհուրդ տալ»:

Անդրադառնալով իր վլոգի Victoreeah անվանը, որով գրանցված է նաեւ Facebook-ում եւ Instagram-ում, դերասանուհին նշեց.

«Անունն ընտրելու պահին որեւէ յուրահատկություն չեմ զգացել, պարզապես հասկացա, որ շատ գեղեցիկ է նման կերպ գրելը: Միշտ մտածել եմ, որ անունս կդառնա բրենդ (ծիծաղում է): Հիմա, երեւի, ծիծաղելի է հնչում, բայց հետագայում, կարծում եմ, կգտնեմ ինձ մեկ այլ հոբբիի, մասնագիտության մեջ, որն էլ ավելի կընդգծի անունս: Քանի որ արդեն ե´ւ Facebook-ում, ե´ւ Instagram-ում ինձ գիտեն՝ որպես Victoreeah, որոշեցինք, որ YouTube-ում էլ այդ անվամբ կներկայանամ»:

Վիկտորիային վլոգ նկարահանելու գործում օգնում է մոնտաժող Սուրեն Սարգսյանը.

«Իրականում զարմացել էի, թե ինչպես է Սուրենի նման պրոֆեսիոնալ մարդն ինձ հետ «գլուխ դնում» (ծիծաղում է), բայց երեւի նա այն եզակի մարդկանցից է, որը մոտիվացիայի աղբյուր է հանդիսանում: Նա կարողանում է մեկ SMS-ով այնպես անել, որ ես տեղիցս շարժվեմ: Առաջին վիդեոն նկարահանել եմ վաղ առավոտյան՝  07:00-ից, ու ինքս ինձ վրա զարմացել էի, թե ինչպես եմ քնելու փոխարեն տեսանյութ նկարում: Ալիքը եւս հենց Սուրենն է բացել, մոնտաժը նա է կատարում… Ամենադժվար գործը, կարծում եմ, հենց Սուրենն է անում, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ»:

Ինչպես շատերը՝ Վիկտորիան եւս տխրել է արտակարգ դրության երկարաձգման փաստից, սակայն կարողացել է դրա մեջ նաեւ դրական բաներ տեսնել.

«Առողջությունից կարեւոր ոչինչ չկա: Դեռ 2009-ին եմ դա հասկացել, երբ առոջական խնդիր ունեցա, բավական բարդ էր… Այդ ընթացքում մոտ 2-3 ամիս չէի քայլում: Այդ ժամանակ հասկացա, որ առողջությունից թանկ ոչինչ չկա՝ հենց քո անձնական կյանքում: Պատրաստ եմ տանը մնալ, դրանից պետք է միայն ինչ-որ բան քաղել, օրինակ՝ այն, որ ունես ազատ ժամանակ, ինչի մասին միշտ երազել ես, ունես գրքեր, որոնք չես հասցրել կարդալ, ֆիլմեր՝ որոնք չես դիտել... Հիմա իսկական պահն է, որ ավարտին հասցնենք մեր թողած գործերը: Ի դեպ, նաեւ խոհանոցում եմ լինում ու հասցնում պատրաստել: Նախկինում նկարահանման հրապարակից գալիս էի ու անմիջապես քնում, հիմա ավելի ակտիվ եմ»,-ասում է նա ու շարունակում,-«Հենց այն փաստը, որ սկսել եմ այլ գործունեությամբ զբաղվել, խոսում է այն մասին, որ կարանտինից օգուտ եմ քաղել: Կշարունակենք Սուրենի հետ վիդեոներ նկարել, խոստանում եմ՝ որակն էլ ավելի լավը կլինի՝ ավելի լավ տեխնիկայով: Նոր եմ այս ասպարեզում եւ ակնկալում եմ բոլորի աջակցությունը, որ դիտումները շատ լինեն, մենք էլ շարունակենք նույն էնտուզիազմով վլոգեր նկարել: Սպասեք այլ հետաքրքիր բաների»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վիկտորիայի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել