Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք հետաքրքիր ասույթներ՝ սիրո եւ հարաբերությունների մասին։ Առաջարկում ենք ընթերցել ու անպայման հաշվի առնել դրանք։
1. Կինը ներում է այնքան ժամանակ, մինչեւ սիրում է. պետք չէ չարաշահել դա…
2. Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպանն է։ Կինը միշտ տղամարդու օգնության եւ աջակցության կարիքն ունի՝ նույնիսկ եթե շատ ուժեղ է թվում։
3. Տղամարդը պետք է աշխատի, իսկ կինը՝ ծախսի։
4. Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ նուրբ էակներ են։ Նրանք միշտ անկեղծ են սիրում, անմնացորդ տրվում են ու հավատարիմ են իրենց ընտրյալին։
5. Անտարբերությունը կնոջը դարձնում է նյարդային, իսկ հոգատարությունը՝ քնքուշ։ Յուրաքանչյուր ստանում է այն, ինչին արժանի է։.
6. Տղամարդը պետք է լինի կնոջ մտքում, սրտում, հոգում, բայց ոչ կրունկի տակ։
7. Իսկական եւ անկեղծ ընկեր գտնելը շատ դժվար է։ Եթե գտել եք, ուրեմն գնահատեք ու փայփայեք նրան։
8. Իսկական տղամարդը ոչ թե խոսում, այլ գործում է։ Իսկ իսկական կինը տարբերվում է ոչ թե իր սիրով, այլ հավատարմությամբ։
9. Իրական սերը վերջակետ չի ունենում։ Միգուցե զույգը բաժանում է, հիասթափվում, բայց սերը շարունակում է ապրել նրանց սրտում։ Ոչինչ հնարավոր չէ անել այդ սիրո հետ, պարզապես պետք է պահպանել այն։
10. Եթե սիրում ես, դավաճանելու իմաստ չկա, իսկ եթե չես սիրում, ուրեմն միասին լինելու իմաստ չկա։
11. Կարելի է գայթակղել կնոջը, ով ունի ամուսին, սիրեկան կամ երկուսը միասին։ Բայց երբեք հնարավոր չէ գրավել մի կնոջը, ով ունի ՍԻՐԵԼԻ։
12. Կատարյալ լինել չի նշանակում լինել մեկի տեսադաշտում, այլ թափանցել ու ապրել նրա մտքում։
13. Ինչքան թերություն էլ մարդ ունենա, նա կատարյալ լինի եթե սիրի ու սիրված լինի։
14. Սերը, ընկերությունը, հարգանքը մարդկանց այդպես չի միավորում, որքան ընդհանուր ատելությունը։
15. Իսկական աղջիկը ժպտում է բոլորին, ընկերություն անում ընտրյալների հետ, սիրում մեկին։
16. Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է հեռանալ կնոջից՝ առանց նվաստացնելու նրան։
17. Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է։ Հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել եւ այլն։ Միմյանց սիրելը աշխարհի ամենահրաշալի ու մոգական երեւույթն է։
18. Ընտանիք կազմելու համար միայն սերը բավական է, իսկ ընտանիքի պահպանման համար բավական է միայն հանդուրժող ու ներող լինելը։
19. Կինը գործողությունների պլան չունի… նա ամեն ինչ անում է հանպատրաստից, ինչը վտանգավոր է…
20. Ավելի լավ է հանուն սիրելի մարդու կորցնել հպարտությունը, քան հանուն հպարտության կորցնել սիրելի մարդուն։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից