Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Արամ Խաչատրյանի մասին «Սուսերով պարը» ֆիլմը կցուցադրվի Ճապոնիայում

21:16, 21 ապրիլի

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը՝ «Սուսերով պարը» Ճապոնիայում վարձույթում կհայտնվի հուլիսի վերջին։ Այս մասին իր Facebook-ում հայտնել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ DMH studio-ի աջակցությամբ, վարձույթ դուրս կգա Ճապոնիայում: Շնորհակալություն բոլորին եւ առանձին՝ Տիգրան Մանասյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսիսյանին եւ Շուշանիկ Միրզախանյանին: Հաջողություն մաղթենք մեր ճապոնացի դիստրիբյուտորներին եւ թող ֆիլմը տեսնի առավելագույն թվով հանդիսատես», - գրել է Դիշդիշյանը։

Ֆիլմը պատմում է խաչատրյանական «Գայանե» բալետի եւ, մասնավորապես, «Սուսերով պարի» ստեղծման մասին։ Գործողությունը տեղի է ունենում 1942 թվականի աշնանը՝ Մոլոտովում (այժմ՝ Պերմ), որտեղ Խաչատրյանը էվակուացիայի մեջ էր գտնվում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ (այժմ՝ Մարիինյան թատրոն)։  Հենց այստեղ է, որ «Գայանե»-ի վերջին փորձից առաջ նա հանկարծ հրաման է ստանում տնօրինությունից եւս մեկ պար ստեղծել բալետի վերջնական մասի համար։ Նա գրել է այս հատվածը բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019թ․-ի նոյեմբերի 7-ին։

Ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը, Խաչատրյանի դերը խաղացել է ռուս դերասան Համբարձում Կաբանյանը: Այլ դերեր են խաղացել դերասաններ Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլյին կրտսերը եւ անցյալ տարվա հունիսին մահացած Ալեքսանդր Կուզնեցովը, որը ֆիլմում խաղացել է իր վերջին դերերից մեկը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել