Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Խորհուրդ ենք տալիս դիտել»: «Մեծ պայթյունի տեսությունը». գիտություն, ընկերություն, տեսախաղեր եւ սեր

21:35, 23 ապրիլի

NEWS.am STYLE-ը ներկայացնում է սիթքոմի ժանրի «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը: Սերիալը ցուցադրվում էր CBS հեռուստաալիքով 2007 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի մայիսը եւ բաղկացած է 12 եթերաշրջանից:

Նախագծի շոուռաներներն են Չակ Լորին եւ Բիլ Փրեդին, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Ջոնի Գալեկին, Ջիմ Փարսոնսը, Քելի Քուոկոն, Սայմոն Հելբերգը Եւ Կունալ Նայարը:

Սյուժեն պտտվում է երկու փայլուն ֆիզիկոս Լեոնարդի եւ Շելդոնի շուրջ: Նրանք մեծ ուղեղներ են, ովքեր հասկանում են, թե ինչպես է կառուցված Տիեզերքը: Սակայն նրանց հանճարը ոչ մի կերպ չի օգնում շփվել մարդկանց հետ, հատկապես` կանանց: Ամեն ինչ փոխվում է, երբ նրանց դիմացի բնակարան է տեղափոխվում գեղեցկուհի Փենին:

Ժամանակին էկրաններ բարձրացավ «Ընկերները» կուլտային սերիալը, որից հետո հեռուստադիտողներն ասում էին, որ այսպիսի սրտագին սագա այլեւս չեն նկարահանի:

2007-ին էկրաններին հայտնվում է «Մեծ պայթյունի տեսությունը», եւ սկսվեց:

«Սիթքոմ» բառի հետ, որպես կանոն, հիմար եւ տափակ կատակներն են ասոցացվում` տեղին եւ անտեղի ծիծաղ կադրից այն կողմ, դերասանների ծամածռություններ եւ չափազանցված խաղ, ստվարաթղթե դեկորացիաներ եւ զրույցներ ոչ մի բանի մասին: «Տեսության» դեպքում ամեն ինչ այլ է:

Այս սիթքոմն ինչ-որ նոր բան է բերել հեռուստասերիալների աշխարհ: Վերջապես սովորական ֆիզիկոսները, մաթեմատիկոսները` բոլոր նրանք, ում «բոտաններ» են կոչում, կոտրում են բոլոր կլիշեները: Նույնը կարելի է ասել նաեւ շիկահեր Փենիի մասին, ով հակադրվում է նրանց որպես սովորական, բացարձակապես նորմալ մարդ, ինչպես մեզ շրջապատող մարդկանց մեծ մասն է:

Նշենք, որ սցենարը, հումորը, սյուժեն եւ հերոսներն ամեն սերիայից հետո ավելի վատը չեն դառնում: Եվ դրա համար արժե շնորհակալություն հայտնել ինչպես սցենարիստներին, այնպես էլ դերասաններին, ովքեր կարողացել են ինչ-որ նոր բան հաղորդել իրենց հերոսներին եւ զարգացնել հին կերպարները` առանձնահատուկ հմայքով եւ շարմով:

1. Լեոնարդ Հոֆսթերն ( Ջոնի Գալեկի) ամենանորմալն է ընկերներից, առանց որի միշտ «ինչ-որ բան պակաս է»: Լեոնարդը շատ ռոմանտիկ տղա է. նա երազում է ընկերուհի գտնել, եւ այս գործում անընդհատ անհաջողությունների եւ պարտությունների է հանդիպում: Բացի այդ, նա ասպետ է, ով միշտ ցանկանում է օգնել կանանց, ինչի պատճառով հիմար իրավիճակներում է հայտնվում եւ իր հետեւից քաշում է մնացածին: Առանց նրա սերիալն այսքան ամբողջական եւ կենդանի չէր լինի:

2. Ռաջեշ Կուտրապալին եւ Հովարդ Վոլովիցը (Կունալ Նեյեր եւ Սայմոն Հելբերգ). նրանց մասին մենք միասին ենք խոսում, քանի որ նրանք միշտ միասին են: Լավագույն ըկերներ, որոնցից առաջինը Ամերիկան պաշտող հնդիկ է` տարօրինակություններով, ինչի պատճառով էլ չի կարողանում շփվել կանանց հետ: Երկրորդը հրեա ինժեներ է, ով խոսում է 6 լեզվով եւ կրում է իր սիրած սուպերհերոսների շշմեցնող գոտիներից: 27 տարեկանում ապրում է մոր հետ եւ երազում է սեքսի գուրու դառնալ:

3. Փենի (Քելի Քուոկո). Լեոնարդի եւ Շելդոնի հարեւանուհին է, սկսնակ դերասանուհի, բայց առայժմ սրճարանում մատոցուղուհի է աշխատում: Լեոնարդի առաջին հայացքից գաղտնի սերն է: Զարմանալի սիրունիկ եւ բարի աղջիկը մյուս հերոսների ընկերախմբում դառնում է ամբողջությամբ յուրային եւ ինչ-որ նոր բան է բերում: Դե նաեւ շոուի գլխավոր աստղն է:

4. Շելդոն Քուփեր (Ջիմ Փարսոնս). տեսաբան ֆիզիկոս է, իր հանճարեղությամբ գժված, ինչի հետ դժվար է վիճել՝ նա իսկապես հանճար է: Կանայք նրան չեն հետաքրքրում, նրան ոչ մեկը չի հետաքրքրում, նա շփումների իր փոքրիկ շրջանակի փոքրիկ բռնակալն է, բայց նրա անդրաշխարհային հմայքը եւ սովորական իրավիճակներում անճարակությունը նրան ուղղակի սքանչելի հերոս են դարձնում:

Նա սցենարով գերազանց է մշակված, կծու արտահայտությունները, խոսքի, շարժումների ձեւերը ուշաթափվելու աստիճան ծիծաղելի են: Բայց դժվար է պատկերացնել, թե Շելդոն Քուփերն ինչպիսին կլիներ առանց Ջիմ Փարսոնսի: Այս հոյակապ դերասանը էկրանին  անհավանական մոգություն է արարում: Շելդոնի գիտելիքներին իսկապես ապշահար են անում, նա գիտության եւ տեխնիկայի բոլոր բնագավառներում գիտականորեն պատրաստված է ու կարող է այս աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի մասին խոսել կամ բացատրել: Բայց նրա սոցիալական ադապտացիան հիսթերիա է առաջացնում. այս մարդը քիչ բան գիտի այն ամենից կամ կարողանում է անել, ինչը ամեն օր սովորական մարդիկ անում են, օրինակ՝ մեքենա վարել կամ ընկերներ ձեռք բերել:

Ըստ էության, հենց Քուփերն է ապահովում սերիալի հումորի մոտ 50 տոկոսը:

Եթե մյուս հերոսների մասին կարելի է ասել, որ նրանք հոյակապ են, ապա Շելդոնի մասին պետք է ասել, որ նա գլուխգործոցային է:

«Մեծ պայթյունի տեսությունը» հաճույքի օվկիանոս է եւ ծիծաղի ծով: Իսկ ինչպես հայտնի է, ծիծաղող մարդու մոտ հորմոններ են ակտիվանում, որոնք նպաստում են ցավի, լարվածության եւ դեպրեսիայի վերացմանը:

Ուստի խորհուրդ ենք տալիս դիտել, հատկապես այս կարանտինային օրերին. մենք վստահ ենք, որ լավ հումորը միշտ տեղին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել