Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Վնասված ոտքերի, լոգարանում ամեն օր արտասվելու եւ Ալմոդովարին իր համառությամբ «նվաճելու» մասին. Պենելոպե Քրուզն այսօր նշում է 46-ամյակը (ֆոտո)

18:04, 28 ապրիլի

Իսպանացի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Պենելոպե Քրուզն, այսօր՝ ապրիլի 28-ին, նշում է ծննդյան 46-ամյակը: Քրուզը ճանաչված է, ինչպես իսպանալեզու, այնպես էլ անգլալեզու ֆիլմերում իր դերերով: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Խոզապուխտը», «Կոկաին», «Վանիլային երկինք», «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա», «Վերադարձ», «Էսկոբար», «Երկրորդ անգամ ծնվածը», «Անցյալի լաբիրինթոսը», «Կարիբյան ծովի ծովահանները», «Սահարա», «Ավազակուհիները» եւ այլն:

Իսպանացի գեղեցկուհին ամուսնացած է աշխարհի ամենացանկալի տղամարդկանցից մեկի՝ դերասան Խավիեր Բարդեմի հետ: Ամուսիններն ունեն երկու զավակ. նրանց որդին՝ Լեոնարդոն, ծնվել է 2011-ին, իսկ դուստրը՝ Լունան՝ 2013-ին:

Քրուզի ստեղծագործական եւ անձնական կյանքի մասին շատ բաներ վաղուց հայտնի են երկրպագուներին: Մենք ներկայացնում ենք դերասանուհու մասին ամենաքիչ քննարկված 5 փաստերը:

Մինչ դերասանուհի դառնալը Պենելոպե Քրուզը 9 տարի զբաղվել է բալետով

2000 թ-ին Time ամսագրին տված հարցազրույցում Քրուզը հիշել է, թե ինչպես էին իր ոտքերը վնասվել պարելուց. «Շատ պարելու արդյունքում ոտքիս մատներն արդեն արյունահոսում էին, իսկ եղունգներս ցավից սեւացել էին: Հիմա նայելով դրանց՝ ես այնքան շատ կյանք եմ տեսնում դրանց մեջ»,-նշել է նա՝ հավելելով, որ այն կենտրոնացումը, որն իրենից պահանջում էր պարը, հետագայում օգնել է դառնալ լավ դերասանուհի:

Նկարահանվել է Պեդրո Ալմոդովարի 6 ֆիլմում

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի հետ աշխատելը շատ հայտնի դերասանների համար մինչ օրս շարունակում է մնալ նվիրական երազանք, մինչդեռ Պենելոպե Քրուզը ռեժիսորի հետ աշխատել է ոչ մեկ անգամ: Քրուզը նկարահանվել է Ալմոդովարի 6 ֆիլմերում՝ դառնալով լեգեդար ռեժիսորի մուզան: Պենելոպեն խոստովանել է, որ ինքն էլ շատերի պես ոգեշնչվել է ռեժիսորի ֆիլմերով նախքան նրա հետ ծանոթանալը: Դերասանուհու վրա հատկապես մեծ տպավորություն է գործել Ալմոդովարի «Կապկպիր ինձ» ժապավենը:

«Այդ ֆիլմն ինձ այնպես էր ոգեշնչել, որ ես հասկացել էի՝ դա այն էր, ինչով պետք է զբաղվեի: Հենց այդ շաբաթ էլ ինձ համար գործակալ գտա, որն ինձ տարավ քասթինգի: Այնտեղ ինձ ասացին, որ ես դեռ շատ երիտասարդ եմ, մեկ տարի սպասեմ, նոր փորձեմ: Ես չսպասեցի, մեկ շաբաթ անց վերադարձա… Ինձ կրկին տուն ուղարկեցին, բայց մեկ շաբաթ անց, ես էլի նույն վայրում էի»,-2010 թ-ին CBS-ին տված հարցազրույցում պատմել է դերասանուհին:

Անգլերեն չհասկանալու պատճառով հաճախ արտասվել է

Իր առաջին անգլալեզու ֆիլմում իսպանացի դերասանուհին նկարահանվել է 1998 թ-ին. դա ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի «Սարերի եւ ձորերի երկիրը» ժապավենն էր: Դերասանուհին նշել է, որ օտար լեզվով խաղալն ու, առհասարակ, ստեղծագործական կազմին հասկանալն իր համար շատ բարդ է եղել.

«Ես հաճախ փակվում էի լոգարանում եւ լաց լինում, քանի ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում նկարահանման հրապարակում, չէի հասկանում՝ ինչ ցուցումներ էր տալիս ռեժիսորը, ինչ էին խոսում մյուս դերասանները, իսկ ես բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում ինչ-որ բաներ բաց թողնել»,-խոստովանել է նա: Նա նաեւ պատմել է, որ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո իրեն շատ միայնակ էր զգում օտար քաղաքում եւ միշտ փողոցից կատուներ էր բերում իր բնակարան, որպեսզի մեղմեր միայնության զգացողությունը:

Մինչ հոլիվուդյան աստղ դառնալն էլ Քրուզը զբաղվում էր բարեգործությամբ

Նա եղել է Նեպալում, լուսանկարել կարիքավոր ընտանիքներին եւ երեխաներին, պատմել թմրանյութերից կախվածությունից բուժված մարդկանց պատմությունները, ավելի ուշ՝ որպես կամավոր մեկնել է Ուգանդա եւ Հնդկաստան, որտեղ օգնել է Մայր Թերեզային: Նա իր «Սարերի եւ ձորերի երկիրը» ֆիլմի ամբողջ աշխատավարձը նվիրաբերել է բարեգործությանը եւ խոստովանել, որ ոչ մի եկամտաբեր հոլիվուդյան աշխատանք չէր փոխարինի Մայր Թերեզայի հետ ծանոթանալու եւ նրա առաքելությանը օգտակար լինելու հետ:

Պենելոպե Քրուզը դարձել է «Օսկար»-ի արժանացած առաջին իսպանացի դերասանուհին

2009 թ-ի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Քրուզն արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Վուդի Ալենի «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» ֆիլմում իր դերակատարման համար՝ դառնալով առաջին իսպանացի դերասանուհին, որը երբեւէ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակին:

«Այն պայմանները, որոնցում ես մեծացել եմ, ինձ համար անհավանական էին դարձնում անգամ դերասանուհի դառնալու մեծ երազանքս, էլ չեմ խոսում «Օսկար» ստանալու մասին: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ վաստակում էինք այնքան, որքան մեզ պետք էր ապրելու համար: Ինձ համար խելագարություն կլիներ նման հաջողության մասին անգամ մտածելը»,-հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհին:

Աղբյուրը՝ Vogue.com

Լուսանկարները՝ Պենելոպե Քրուզի ինստագրամյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել