Ամերիկացի հայտնի դերասանուհի Ումա Թուրմանն այսօր՝ ապրիլի 29-ին, նշում է ծննդյան 50-ամյակը: Դերասանուհին հայտնի է իր բազմաժանր ու բազմաբնույթ հերոսուհիներով, մարմանավորել է ինչպես դրամատիկ, այնպես էլ ռոմանտիկ ու ֆանստաստիկ կերպարների: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Վտանգավոր կապեր», «Քրեական ընթերցում» եւ, իհարկե, «Սպանել Բիլին»:
Դերասանուհու մասին մի քանի հետաքրքիր եւ քիչ հայտնի փաստեր ներկայացնում ենք ստորեւ.
Ի ծնե խելացի եւ գեղեցիկ
Ումա Թուրմանը ծնվել է գիտնականի եւ մոդելի ընտանիքում: Ի դեպ, մոդելինգով զբաղվել է ոչ միայն դերասանուհու մայրիկը, այլեւ տատիկը: Թուրմանը եւս իր կարիերան սկսել է մոդելինգից:
Ինչո՞ւ Ումա
Դերասանուհու հայրը երկար ժամանակ ուսումնասիրել է Բուդդայականություն: Նա իր դստերն անվանել է Ումա՝ ի պատիվ գեղեցկության եւ լույսի Աստվածուհու:
Հաջողությո՜ւն դպրոց, ողջո՜ւյն Հոլիվուդ
Թուրմանը Հոլիվուդը գերադասեց դպրոցից: Դերասանության հանդեպ իր սերն ապագա աստղը բացահայտեց 8-րդ դասարանում, երբ խաղաց դպրոցական ներկայացման մեջ: Դրանից հետո նրան առաջարկեցին կատարելագործվել դերասանության մեջ: Թուրմանը ոչ միայն ընդունեց առաջարկն, այլեւ թողեց դպրոցը՝ իր երազանքի հետեւից գնալու համար:
Տարանտինոյի ուշադրությունն ու առաջին հաղթանակը
Աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր «Քրեական ընթերցում» ֆիլմի հերոսուհու՝ Միա Ուոլլեսի համար սկզբում այլ դերասանուհիների է դիտարկել՝ Հոլի Հանթերին, Մեգ Ռայանին եւ Մեգ Թիլլիին: Բայց Թուրմանի հետ ընդամենը մեկ հանդիպումը ամբողջությամբ փոխել է նրա կարծիքը: Հետագայում հենց Ումա Թուրմանը պետք է դառնար ռեժիսորի մուսան: Ֆիլմի շնորհիվ դերասանուհին առաջադրվեց «Օսկարի»՝ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Դերեր, որոնցից հրաժարվել է
Իր վատագույն որոշումներից մեկը Թուրմանը համարում է «Մատանիների տիրակալը» տրիլոգիայում նկարահանումից հրաժարվելը: Նրան առաջարկվել էր Էովինի դերը, սակայն դերասանուհին այդ շրջանում հղի էր եւ ստիպված էր մերժել առաջարկը:
Դերասանուհու մյուս մասնագիտական ձախողումը, թերեւս «Համարյա հայտնի» ֆիլմի Փեննի Լեյնի դերի մերժումն էր: Արդյունքում հերոսուհին բաժին հասավ Քեյթ Հադսոնին, որը տվյալ դերի համար առաջադրվեց «Օսկարի»՝ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
«Անճոռնի ճուտիկը»
Դերասանուհու հասակը 1. 80 սմ է: Նա դպրոցում էլ է աչքի ընկել իր խոշոր չափսերով: Չնայած հետագայում Թուրմանը զբաղվել է մոդելինգով՝ ոչ բոլորն էին ժամանակին գնահատում նրա մարմինն ու յուրահատուկ դիմագծերը: Երբ դերասանուհին 10 տարեկան էր, նրա ընկերներից մեկի մայրիկը խորհուրդ է տվել, որ նա անպայման դիմի քթի պլաստիկ վիրահատության:
Ֆոբիա, որը ստիպված էր հաղթահարել «Սպանել Բիլին» ֆիլմի ժամանակ
Ումա Թուրմանն ունի կլաուստաֆոբիա (վախ փակ թարածություններից), նրա համար իսկական փորձություն էր «Սպանել Բիլին» ֆիլմի տեսարաններից մեկը, որտեղ իր հերոսուհուն կենդանի թաղում են:
Աղբյուրը՝ Factinate.com
Լուսանկարները՝ Kevin Mazur/WireImage, Peter Lindbergh/Twitter, Miramax, Getty Images, Edward Berthelot/Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ