MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Եվրատեսիլ»-ից մինչեւ հայտնի ֆիլմեր ու մուլտֆիլմեր. երգահան Լիլիթ Նավասարդյանի անցած ուղին ու ոգեշնչումը (ֆոտո)

14:25, 2 մայիսի

Երգահան, երաժշտական պրոդյուսեր Լիլիթ Նավասարդյանի ստեղծագործությունները շատերին ծանոթ են մի շարք արտիստների կատարմամբ, ինչպես նաեւ՝ «Անհայտ բաժանորդ», «Կիսալուսնի ծովածոց» ֆիլմերից ու տարբեր մուլտֆիլմերից: Լիլիթի անունը մամուլում հատկապես առնչվում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հետ, որի հայ պատվիրակներից շատերի երգերի երաժշտությունն ու գործիքավորումը հենց նա է արել: Մրցույթի շրջանակում նրա առաջին համագրծակցությունն Արամ mp3-ի հետ էր, որն, ի դեպ, հետաքրքիր նախապատմություն ունի: NEWS.am STYLE-ը երգահանի հետ զրուցել է անցած ուղու եւ հետաքրքիր համագործակցությունների մասին:

Անդրադառնալով Արամ mp3-ի եվրատեսիլյան Not Alone երգի ստեղծմանը՝ Լիլիթ հիշեց.

«Այդ երգն, ընդհանրապես, շատ հետաքրքիր պատմություն ունի, բայց կարճ կպատմեմ։ Մի օր տաղանդաշատ Արամի մուսան եկել էր, եկավ մեր տուն (դրանից առաջ որոշ փորձեր էինք արել համագործակցության)։ Ինքը երգեց, ես նվագեցի, ամուսինս՝ Լեւոնը, լսեց, արդյունքում՝ մեր հարեւանների համբերությունը չարաշահեցինք (գիշեր էր), բայց ծնվեց այս երգի երաժշտությունը՝ գրեթե ավարտուն գործիքավորմամբ։ Հետո մեկ այլ տաղանդավոր մարդ՝ Գարիկ Պապոյանը, գրեց խոսքերը։ Արամը դեռ չգիտեր, որ շուտով «Եվրատեսիլ» է գնալու։ Եվ երբ պարզվեց, որ գնալու է, երկար ընտրության արդյունքում` ընտրվեց հենց այս երգը»։

Լիլիթը երաժշտություն է գրել նաեւ «Եվրատեսիլ»-ի մյուս տարիների՝ 2016-ի եւ 2017-ի ներկայացուցիչների՝ Իվետա Մուկուչյանի (Love Wave) եւ Արծվիկի համար (Fly With Me):

Հարցին, թե որն է իր եվրատեսիլյան ստեղծագործություններից իր համար ամենասիրելին, երգահանը պատասխանեց.  

«Գուցե, զարմանալի թվա, բայց Fly With Me-ն ։ Ես այն կերգեի (ժպտում է)։ Իմ պատկերացրածից այլ ընթացք ստացավ երգը, բայց միեւնունն է՝ ես այն սիրում եմ»։

Լիլիթը վերհիշեց նաեւ իր ապրումներն այն պահերին, երբ իր ստեղծագործությունները հնչել են համաեվրոպական կարեւորագույն բեմից.

«Երբ մեկնել եմ մրցույթին, հիմնականում նաեւ արտիստների ելույթների պատասխանատուն էի, դրանցից 2-ի ժամանակ նաեւ բեք վոկալի կազմում էի, ուստի շատ տարբեր էմոցիաներ ունեի՝ վայելք, հուզմունք, հպարտություն, պատասխանատվություն...»:

Իսկ ստեղծագործելիս Լիլիթին ոգեշնչում են բնությունը, սերը, կադրը, երեխաները…

«Ոգեշնչման աղբյուրները շատ տարբեր։ Ոգեշնչում է այն, ինչ տվյալ պահին սնում է զգայարանները»:

Հիշելով իր առաջին քայլերն ու համագործակցությունները՝ Լիլիթը խոստոցավանեց.

«Սկզբում ես ստեղծում էի երաժշտություն ինքս ինձ համար։ Հետո ցույց էի տալիս ընկերներիս, ընկերներս՝ իրենց ընկերներին, ու այդպես ինչ-որ մի պահից սկսած առաջարկներն իրենք եկան, իսկ հիմա ավելի քիչ ժամանակ ունեմ իմ անձնական նախագծերի համար։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծում էի հիմնականում ակադեմիական երաժշտություն, իսկ կոնսերվատորիայից հետո գերիշխող դարձավ ավելի թեթեւ ժանրը»։

Երգահանը նշում է՝ համագործակցության համար ընտրում է այն արտիստներին, որոնք անկեղծ են ու ներդաշնակ.

«Ես փորձում եմ ճանաչել արտիստին, ծանոթանալ նրա ներկապնակին, բացահայտել նրա խորքային շերտերը եւ հասնել մաքսիմալ անկեղծության ու ներդաշնակության, քանի որ առանձնակի կարեւորում եմ այդ հատկանիշները՝ հատկապես բեմում։ Ինձ համար ամենից կարեւորը հարգանքն է լսողի հանդեպ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիթ Նավասարդյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել