Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Այսօր ծնվել է Օդրի Հեփբըրնը. դժվար կյանք, պայքար սովի դեմ ու բարդույթներ. դերասանուհու մասին 9 փաստ, որոնք կզարմացնեն շատերին

17:05, 4 մայիսի

1929 թ-ի մայիսի 4-ին լույս աշխարհ է եկել ոճի ու գեղեցկության խորհրդանիշ, տաղանդաշատ ու նրբագեղ Օդրի Հեփբըրնը, որին մինչ օրս համարում են ամենագեղեցիկ ու ոգեշնչող կանանցից: Բրիտանացի դերասանուհին ծնվել է Բրյուսելում, սակայն մանկությունն անց է կացրել Նիդերլանդներում՝ Առնեմ քաղաքում, Օդրին այդ տարիներով պայմանավորված՝ ունեցել է ծանր մանկություն, ստիպված է եղել պայքարել սովից չմահանալու համար:

Էկրաններից այն կողմ միշտ շքեղ ու գեղեցիկ դերասանուհուն նայելիս հեռուստադիտողը չէր էլ կասկածում նրա դժվարի ճանապարհի ու պայքարի մասին: Օդրի Հեփբըրնը մահացել է 1993 թ-ին՝ 63 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել հաստ աղիքի քաղցկեղը:

Ձեր ուշադրույանն ենք ներկայացնում Օդրիի մասին 9 փաստ, որոնք քչերին են հայտնի:

Նա սարսափում էր ջրից

«Երկուսը ճանապարհին» ֆիլմում կա մի տեսարան, որտեղ Օդրիին նետում են ջրի մեջ: Դերասանուհին սարսափում էր ջուրը նետվելու մտքից, այդ պատճառով տեսախցիկից այն կողմ անձնակազմի կեսն այդ պահին նետվել էր լողավազանի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան օգնություն ցուցաբերեին: Օդրին միայն այդ դեպքում էր համաձայնվել նկարահանվել այդ տեսարանում: Այն վախը, որ երեւում է նրա դեմքին էկրանից, ավելի քան բնական է:

Նա իսկական ինտրովերտ էր

Ի տարբերություն շատ հայտնիների՝ Օդրին չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում, շրջապատված լինել երկրպագուներով կամ շատ մարդկանցով: Նա մի անգամ խոստովանել է՝ «Ես շատ հաճախ մենակ մնալու կարիք եմ ունենում: Ես շատ երջանիկ ինձ կզգամ, եթե կարողանամ ինձ թույլ տալ շաբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտ մենակ մնալ իմ տանը: Այդպես եմ ես վերականգնվում»:

Նա ստիպված է եղել դիմակայել սովին, ինչը անհետեւանք չի մնացել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օդրիի քաղաքը բռնագրավել էին գերմանացի զինվորները: Մարդիկ չէին կարողանում ազատ տեղաշարժվել, ուտելիքն էլ բավարար չէր: Դերասանուհու ընտանիքն այդ շրջանում ստիպված էր մի կերպ ուտելիք հայթայթել: Նրանք հիմնականում կարողանում էին  միայն սխտոր եւ խոտ ուտել հացի հետ: Դրա հետեւանքով Օդրին հաճախ քաղցած էր մնում, ինչը հետագայում էլ անհետեւանք չի մնացել նրա մարմնի եւ առողջության վրա:

Նա հոլանդական դիմադրության շարժման գաղտնի գործակալ է եղել

Օդրին գաղտնի հաղորդագրություններ էր տանում հոլանդական դիմադրութան շարժման ներկայացուցիչներին՝ դրանք թաքցնեով բալետի կոշիկների մեջ: Մի անգամ նա, նույնիսկ, հազիվ է փախչել, երբ իրեն բացահայտել են: Օդրին այդ շրջանում ռիսկի էր ենթարկում իր կյանքը, քանի որ եթե նրան բռնեին, կարող էին սպանել:

Մինչ դերասանուհի դառնալը եղել է ատամնաբույժի օգնական

Օդրին փորձաշրջան է անցել ատամնաբուժարանում, մինչեւ նրան մի օր նկատել է տաղանդներ փնտրող մի գործակալ ու առաջարկել խաղալ «Ջիջի»/Gigi ներկայացման մեջ:

Դերասանուհին 5 անգամ վիժել է

Օդրին համոզված էր՝ ինքն անպայման պետք է մայրանա: Անգամ այն փաստը, որ նա անընդհատ վիժում էր, չէր հուսահատեցնում դերասանուհուն: Նա այնքան վճռական էր տրամադրված, որ պետք է կյանք պարգեւի, որ, նույնիսկ, ժամանակավորապես հրաժարվել է սիրելի աշխատանքից, որպեսզի իր մարմինը պատրաստի ծննդաբերելու համար: Օդրիի երազանքը ժամանակի ընթացքում կատարվել է: Նա լույս աշխարհ է բերել իր երկու զավակներին՝ Շոն Հեփբըրն Ֆեռերին եւ Լուկա Դոթիին:

Զարմանում էր, երբ իրեն գեղեցիկ էին համարում

Նրանով հիանում էին կենդանության օրոք, նրան նմանակում են նաեւ այսօր ու շարունակում համարել գեղեցկության խորհրդանիշ, սակայն դերասանուհու որդին՝ Լուկա Դոթին Vanity Fair-ին տված հարցազրույցում բացահատել է, որ մայրը զարմանում էր, երբ մարդիկ իրեն գեղեցիկ էին համարում: «Նա կարծում էր, թե իր քիթը շատ մեծ է, ոտքերն էլ՝ խոշոր, որ ինքը շատ նիհար է, իսկ կրծքերը շատ փոքր են: Միշտ նայում էր հայելու մեջ ու ասում՝ տեսնես մարդիկ ինչո՞ւ են կարծում, թե ես գեղեցիկ եմ»:

Նա էլ է Ջոն Քեննեդիի համար երգել Happy Birthday

Շատերը լավ են հիշում այս երգը  մեկ այլ գեղեցկուհու՝ Մերլին Մոնրոյի կատարմամբ, որը դերասանուհին Ջոն Քեննեդիի համար երգել է 1962 թ-ին: Մեկ տարի անց նախագահին նույն երգով շնորհավորել է նաեւ Օդրի Հեփբըրնը, բայց ի տարբերություն առաջին դեպքի՝ միջոցառումն անցկացվել է խիստ փակ պայմաններում, այդ է պատճառը, որ Օդրիի կատարումը չի տեսագրվել եւ չի հայտնվել համացանցում:

«Դիսնեյ»-ի քնած գեղեցկուհու՝ Ավրորայի կերպարը ոգեշնչված է Օդրի Հեփբըրնից

Ավրորայի օրիգինալ կերպարի հեղինակը Թոմ Օրեբն է, որն իր արքայադստերը ստեղծել է Օդրիի չափանիշներով:

Աղբյուրը՝ www.everythingaudrey.com

Լուսանկարները՝ Getty Images/Hulton Archive, Pinterest, Willy Rizzo, Glamour.com. iAnimate.net


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել