ԽՈՅԵՐ
Այսօր պետք է պատրաստ լինեք անսպասելի իրադարձություններին։ Ժամադրությունը միգուցե այնպես չանցնի, ինչպես դուք նախատեսել էիք, փոխարենը՝ ճակատագիրն այսօր ձեզ համար անակնկալներ է պատրաստել։
ՑԼԵՐ
Այսօր միայնակ Ցլերը հնարավորություն ունեն ցանկացած պահի հանդիպել իրենց կեսին, անգամ այն ժամանակ, երբ ամենաքիչն են դրան սպասում։ Որպեսզի չշփոթեցնեք սիրո հրեշտակին, այսօր աշխատեք ուշադիր լինել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ պարզապես անհրաժեշտ է ժամանակ հատկացնել ձեր սիրային հարաբերությունների համար։ Հատկապես, երբ վերջին շրջանում գրեթե ժամանակ չեք գտել սիրելիի հետ շփվելու համար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերը ձեզ հիանալի օր են պարգեւում, որպեսզի այն անցկացնեք ձեր սիրելի անձնավորության հետ։ Աշխատեք ոչինչ չծրագրել այսօր եւ հնարավորինս հանգիստ լինել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր զգացմունքները կխանգարեն ձեզ կենտրոնանալ աշխատանքի կամ այլ պարտականությունների վրա։ Պետք չէ խուսափել ինքներդ ձեզ խոստովանել, որ ճախրում եք երկնքում։ Դրա հետեւանքները կտեսնեք ձեր առօրյայում։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր ընտրյալի հետ շփվելիս մոռացեք խորամանկ քայլերի եւ ռազմավարության մասին։ Աստղերը դրդում են ձեզ անկեղծության եւ հոգեւոր մտերմության։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր իրադարձությունները լույս կսփռեն սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա՝ ներկայացնելով դրանք միանգամայն այլ դիտանկյունից։ Այսօրվա իրադարձություններն ի զորու են բացահայտել այն խնդիրները, որոնք առկա են ձեր սիրային հարաբերություններում։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր աստղերը անսպասելի իրադարձություններ եւ փոփոխություններ են կանխատեսում ձեր անձնական կյանքում։ Եվ պետք չէ կարծել, թե դուք պատրաստ չեք դրանց։ Այսօր դուք օժտված կլինեք բավարար վճռականությամբ, որպեսզի համարձակորեն ընդառաջ գնալ այդ փոփոխություններին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե կարծում եք, որ եկել է անձնական կյանքում փոփոխություններ անելու ժամանակը, ապա այսօր ճիշտն օրն է դրա համար։ Սակայն հնարավոր է՝ թեկնածուների ցանկը համալրվի միանգամից մի քանիսով։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեզ բավականին անհանգիստ օր է սպասվում։ Հնարավոր է ձեզ թվա, որ իրավիճակը դառնում է անկառավարելի։ Լավ կանեք այսօր սիրելիի հետ ժամադրվեք որեւէ գողտրիկ եւ ռոմանտիկ վայրում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են ինչ-որ բան փոխել ձեր հարաբերություններում կամ նորույթներ մտցնել։ Դրանք ցույց կտան ձեզ տարբերությունը՝ նախկին եւ ներկայիս հարաբերությունների։
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հնարավորություն կտան ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, միայն եթե կարողանաք հաղթահարել ձեր ալարկոտությունը։ Ցանկացած վայրում այսօր դուք կարող եք հանդիպել ձեր կեսին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»