Ծանոթացեք, Նարեկ Մկրտչյանն է։ Նա տասնչորս տարեկան է եւ զիլ նկարում է։ Երբ մի քանի տարի առաջ առաջին անգամ տեսա նրա աշխատանքները, ապշեցի... Մեր օրերում լավ երեւակայությամբ երեխաները քիչ չեն։ Սակայն նման հզոր, հասուն գաղափարների եւ պատկերների գեներատորի, չէի հանդիպել։
Քննադատ չեմ, բայց այն, որ իր աշխատանքները, արժանի են ուշադրության՝ փաստ է։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նարեկը պատմել է, որ նկարել սկսել է չորս-հինգ տարեկան հասակից։ Ինչու՞։ Նա հիմա ինքն էլ չի հիշում։ «Գուցե դուր էր գալիս դիտել, թե ինչպես է աշխատում դիզայներ հայրը, հնարավոր է մոտիվացրել են կերպարվեստի ալբոմները, որոնք մայրիկի շնորհիվ միշտ եղել են տանը։ Ինքս չեմ հասկանում, - ասում է Նարեկը, - բայց լավ հիշում եմ, որ ինձ այդ ալբոմներում շատ էին դուր գալիս Հիերոնիմ Բոսխի կտավները՝ կերպարներ, մանրամասն դետալներ․․․ Սալվադոր Դալիի սյուրռեալիզմը ինձ հետաքրքիր է, մոտ է Ֆրենսիս Բեկոնը»...
Նարեկը զբաղվում է նաեւ ակադեմիական գեղանկարչությամբ։ Հետաքրքրվում եմ՝ ձանձրալի չէ։ «Դե, ընդհանրապես, ինչ-որ չափով այո, - խոստովանում է նա։ - Ավելի ճիշտ՝ ինձ համար դասականի շրջանակներում ձանձրալի է, բայց ես գիտակցում եմ, որ առանց հիմքի՝ առաջընթաց չկա։ Դասականն անհրաժեշտ է, որպեսզի գրագետ կերպով թղթին կարողանամ փոխանցել այն ամենն, ինչ ուզում եմ։ Իմ կերպարները, իհարկե, իմ երեւակայության պտուղներն են, բայց իրականությունից կտրված չեն։ Եթե ավելի կոնկրետ, ապա դա մեր իրականությունն է, բայց սիմվոլիզմի, գրոտեսկի տարրերով։ Փոքր հասակում, ես սիրում էի պատմել անսովոր, սարսափելի պատմություններ, եւ այժմ հետաքրքիր է նկարել այնպիսի կերպարներ, որոնք արտահայտիչ են եւ խարիզմատիկ»:
Մայրիկի ու հայրիկի շնորհիվ Նարեկն արդեն հասցրել է լինել աշխարհի բազմաթիվ հայտնի պատկերասրահներում, տեսել է բազում արվեստագետների հանճարեղ աշխատանքներ... Հարցնում եմ. «Իսկ ինչ-որ գեղեցիկ ու նրբաճաշակ բան չես ցանկանու՞մ նկարել»․․․ Նարեկը խոստովանում է, որ գեղեցկությանը նայելն իրեն դուր է գալիս, իսկ ահա նկարելն առանձնապես ոչ։ «Ասենք, գեղեցիկ ծառ նկարելն ինձ հետաքրքիր չէ, - ասում է նա։ - «Բայց, միեւնույն ժամանակ, գեղեցկությանը նայելը, թափանցելը դրա մեջ՝ հիանալի է»․․․
Իր մասնագիտական հավակնությունները Նարեկը դժվարացավ հստակ ձեւակերպել․․․ «Կցանկանայի իմ ցուցահանդեսն ունենալ, իհարկե, - ասում է նա՝ ճշգրտելով․ Չնայած ես հիմնականում նկարում եմ ալբոմներում եւ դա ավելի շուտ սկետչ է»։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ յուրահատուկ, արդեն ոչ սկսնակ ստեղծագործող Մկրտչյանը ցանկանում է զարգանալ այստեղ՝ Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ մեր երկրում եւս մեկ տաղանդավոր նկարիչ կավելանա։
Աննա Սաթյան
Նկարները՝ Նարեկ Մկրտչյանի Ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ