Ծայրերում դեպի ներքեւ կլորացող լայն հոնքերը խոսում են այն մասին, որ դրանց «տերը» կենսուրախ եւ ոչ ագահ մարդ է, որը հումորի հրաշալի զգացում ունի, կյանքի լավատեսական հայացքներ եւ միաժամանակ իրատես է:
Երկար եւ հարթ հոնքերը այն մասին են խոսում, որ ձեր դիմաց ինտելեկտուալ է, շատ է կարդում, ի վիճակի է զրուցել ցանկացած թեմայով, ինչի արդյունքում հաճախ ընկերախմբի սիրելին է:
Խիտ աճած հոնքերը ձեզ կզգուշացնեն, որ տղամարդը շատ խանդոտ է, նրանում նույնքան ուժեղ զարգացած է սեփական արժանապատվության զգացումը:
Աղեղնաձեւ, իրարից հեռու տեղադրված հոնքերը վկայում են այն մասին, որ տղամարդու տվյալ տեսակը ուրախ մարդ է, սիրում է լավ եւ համեղ ուտել, անտարբեր չէ զվարճանքների հանդեպ:
Քաջության եւ աներեւակայելի առատաձեռնության վկայություն են համարվում տղամարդկային հոնքերը, որոնց արտաքին ծայրերը մի քիչ վեր են բարձրացված: Նման տղամարդն իսկական զորահրամանատար է, որը հաղթանակ եւ ճանաչում է տենչում, բայց միաժամանակ վճռական է իր գործողություններում, հատկապես եթե խոսքը կնոջ սիրտը նվաճելու մասին է:
Այն տղամարդիկ, որոնք կարճ հոնքեր ունեն, կարճ հիշողություն ունեն, ընդ որում` ցանկացած իմաստով: Եթե հոնքերը խիտ են, դրա տերը բուռն խառնվածքով մարդ է` պայթուցիկ բնավորությամբ: Այն մասին, որ տղամարդը մանկամիտ է, ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր խնդիրները, ձեզ կասեն նրա տնակաձեւ հոնքերը:
Անհնազանդ հոնքերը, դուրս ցցված եւ խոզանակաձեւ, մատնում են ուղղամիտ, վեճի, իր արդարացիությունն ապացուցելու սիրահար մարդու բնավորությունը` նույնիսկ այնտեղ, որտեղ դա լիովին անիմաստ է: Նման մարդը դժվարությամբ է համաձայնում փոխզիջման:
Բարձր տեղադրված հոնքերի տերերն ամենից հաճախ աներեւակայելիորն հաջողակ մարդիկ են, ոմանք նույնիսկ մտածում են, որ դրանում ինչ-որ կախարդանք կա: Հոնքերի նման տեղադրությունը պատճառ է դարձել նպատակասլացության եւ իրենց նպատակներին հասնելու ցանկության. այստեղից էլ` աներեւակայելի հաջողությունը:
Մարդուն մեծ ճշգրտությամբ բնորոշում են չափազանց ցածր տեղադրված հոնքերը: Նման արտաքին նշանը վկայում է այն մասին, որ մարդը երկրային է, իր դատողություններում եւ հայացքներում պարզամիտ:
Նման փոքր խորամանկությունները կօգնեն ավելի լավ կողմնորոշվել նրանց առումով, ովքեր ուզում են ծանոթանալ ձեզ հետ, ում հետ տեղի է ունենալու առաջին ժամադրությունը եւ թե ինչպես իրեն պահել այդ ընթացքում, իսկ ամուսնացած կանանց համար սիրելի ամուսնու հոնքերի ձեւը գուցե պատասխան դառնա շատ հարցերի համար:
Աղբյուրը` La Viva.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում