Հայկական «4tysevenjewelry» ոսկերչական ապրանքանիշը, որը մասնագիտացած է արծաթե ու մարգարտյա արտադրանքի վրա, զարդերի նոր հավաքածու է ստեղծել վրացական «Individi» ապրանքանիշի դիզայներ Թամար Դավիթնիձեի հետ համատեղ։
«Յուրաքանչյուր արտադրանք առանձնանում է մինիմալիզմի ու գեդոնիզմի նրբաճաշակ պարզությամբ։ Գովազդային արշավի գլխավոր կոնցեպտն է «քիչ նշանակում է շատ, իսկ պարզը՝ բարդ»։ Զարդերը պատրաստված են մարգարտից, արծաթից ու ոսկուց, հիշեցնում են օրգանական ուրվագծեր, երկրաչափական ձեւեր եւ գծեր»,- նշել է «4tysevenjewelry» ապրանքանիշի դիզայներ Իռեն Իսահակյանը։
Նրա խոսքով՝ գովազդային նոր արշավը ոգեշնչված է բնությամբ, պարզ գծերի ու ալիքների հակիրճությամբ։ Հայ-վրացական համագործակցության արդյունքում ստեղծվել են եզակի ականջօղեր, չոկերներ եւ վզնոցներ։
Վրացական «Individi» ապրանքանիշը ստեղծվել է 2018թ.-ին վրացի դիզայներ Թամար Դավիթնիձեի կողմից։ Ապրանքանիշը հպարտանում է իր՝ ժամանակի իշխանությանը չենթարկվող Էլեգանտությամբ՝ յուրահատուկ ուշադրություն հատկացնելով բնական գործվածքներին ու բարձրորակ վարպետությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:40, 28 մայիսի
Բոդի, սլացիկ կազմվածք․ Շուշան Երիցյանի գրավիչ լուքը23:11, 28 մայիսի
Մեղադրանքներ երկրպագուների կողմից. Մեգան Մարքլի արձագանքը՝ հոր առողջական խնդիրներին22:38, 28 մայիսի
Նվազագույն շպար, գարնանային կերպար․ Մարիամ Ադամյանի լուսանկարը22:11, 28 մայիսի
Աննա Դովլաթյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը21:30, 28 մայիսի
21:12, 28 մայիսի
Եթե կինն ունի այս տասը որակները, երբեք բաց մի թողեք նրան20:49, 28 մայիսի
Մարգարիտա Պոզոյանի street style-ը (ֆոտո)20:01, 28 մայիսի
«Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմը վարձույթում մեկ օրում հավաքել է 51 միլիոն դոլար19:48, 28 մայիսի
«Աշխարհում ամենազարմանալին անկրկնելի բնությունն է՝ իր ամեն ծառ ու ծաղկով»․ Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)19:08, 28 մայիսի
4 օրվա սննդակարգ18:39, 28 մայիսի
Գարնանային լուք․ Մարջան Ավետիսյանի նոր լուսանկարը18:04, 28 մայիսի
Վաղ կնճիռների առաջացման պատճառները