1. Ամենակարեւոր որոշումներն ընդունեք առավոտյան՝ մինչեւ «էգոյի սպառվելը»
Ֆրեյդը ենթադրել է, որ ԵՍ-ը կամ էգոն կախված է մտավոր գործունեությունից՝ կապված էներգիայի փոխանցման հետ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ ինքնատիրապետման համար անհրաժեշտ հոգեկան էներգիայի պաշարը սպառիչ է։ Եւ օրվա ընթացքում ձեր էներգետիկ պաշարը շարունակվում է սպառվել։
2. Ճիշտ որոշումներ ընդունելու համար ուղեղին գլյուկոզա է անհրաժեշտ
Նույնիսկ ամենախելացի մարդիկ չեն կարողանա ճիշտ ընտրություն կատարել, եթե նրանք հոգնել են, եւ գլյուկոզայի մակարդակը նրանց արյան մեջ շատ ցածր է։ Ահա, թե ինչու խելացի ղեկավարը ընկերությունը չի վերակառուցում ցերեկվա ժամը չորսին։ Նա ընթրիքից առաջ՝ դատարկ ստամոքսով, կարեւոր որոշումներ չի ընդունի։
3. Ռեսուրսը, որը թույլ է տալիս որոշումներ ընդունել, սպառիչ է։
Սա նշանակում է, որ մի քանի որոշում անընդմեջ կարող են սպառել մեր ուժերը։ Ահա, թե ինչու է շոփինգն այդքան հոգնեցուցիչ։ Պարզվել է, որ գնորդները, «ովքեր արդեն խանութներում մի քանի որոշումներ են ընդունել», բոլորից ամենավատն են հաղթահարում մաթեմատիկայի թեստերը։
4. Եթե դուք հոգեբանորեն ուժասպառ եք եղել, սխալի հավանականությունն աճում է։
Փոխզիջման գնալը մարդու ամենադժվար ունակություններից մեկն է, այդ պատճառով էլ այն «չի գործում», երբ կամքի ուժը սպառված է։ Օրվա վերջում, երբ դուք ֆիզիկապես եւ բարոյապես սպառված եք, ավելի հավանական է, որ աշխատանքից հետո դուք բաց կթողնեք մարզումները կամ ավելի շատ կխմեք բարում։
5. Առօրյա ծեսերը կօգնեն հանել սթրեսը եւ էներգիա պահպանել կարեւոր որոշումների համար։
Բաումեյսթերն ու նրա գործընկերները պարզել են, որ ամենահաջողակ մարդիկ արդյունավետ սովորություններ են ստեղծում՝ ծեսեր տանը եւ աշխատավայրում, եւ դրանով հանդերձ՝ նվազեցնում իրենց կյանքում սթրեսի մակարդակը։ Նրանք ինքնատիրապետումն օգտագործում են ոչ թե ճգանաժամի միջով անցնելու համար, այլ դրանից խուսափելու։ Նրանք միանգամից բավականին ժամանակ են հատկացնում նախագիծն ավարտելուն։ Նրանք ավտոմեքենան վերանորոգման են տանում մինչեւ դրա չաշխատելը։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը