ԽՈՅԵՐ
Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին։ Մեծահասակների հետ ձեր օրն այնքան էլ հետաքրքիր եւ հաճելի չի անցնելու։ Հետեւաբար, մայիսի 21-ը նվիրեք երեխաներին։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին այդպիսի մեծ ուշադրություն չէր սպասի ձեզնից, ուստի Նա իսկապես զարմացած եւ ապշած է լինելու։ Աստղերը հիանալի, դրական տպավորություններով լի օր են կանխատեսում ձեզ համար։ Եւս մեկ անգամ ամփոփեք օրվա անելիքները եւ վայելեք ձեր երջանկությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու հիշել տատիկի բաղադրատոմսերից մեկը եւ ձեր սիրելիի համար յուրահատուկ, համեղ եւ անուշաբույր կերակուր պատրաստել։ Թող Նա զարմանա, թե ինչպիս համեղ ձեռքեր եւ խոհանոցային հմտություններ ունեք։ Թող եւս մեկ անգամ համոզվի, թե որքան շատ եք Նրան սիրում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նկարչական երեկո է ձեզ սպասվում, նույնիսկ եթե նկարել չգիտեք։ Պարզապես վերցրեք գույնզգույն ներկեր, վրձիններ, թուղթ եւ նկարեք ձեր մեծ սերը՝ որքան վառ ու պայծառ ստացվի, այնքան ավելի լավ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Թվում է՝ ձեր աստղն այսօր երկնակամարի կենտրոնում է։ Մայիսի 21-ին բոլորը ձեզ սիրալիր պոսքեր են ասելու, դուք գրավելու եք բոլորի ուշադրությունը։ Սակայն պետք չէ չարաշահել ձեր սիրելիներին՝ օգտվելով իրավիճակից։ Հիշեք ոսկե միջինի մասին։
ԿՈՒՅՍԵՐ
Մայիսի 21-ին պետք չէ կուրորեն հավատալ եւ վստահել ձեր սիրելիին։ Այսօր Նա չի կատարելու իր խոստումները։ Նա այսօր հեքիաթների սիրահար կլինի։ Ձեր սիրելին կանի ամեն ինչ, բացի այն ամենից, ինչ դուք ակնկալում եք։ Այո, այսօր ձեզ հիասթափություններ են սպասվում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր պետք է մի լավ մտածեք հետաքրքիր եւ հաճելի արկածներին տրվելուց առաջ։ Կարող եք նաեւ օրը նվիրել ձեր սիրելիին։ Նախընտրելի է ուրախ ժամանակ անցկացնեք Նրա հետ՝ վայելելով միմյանց ներկայությունը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Նոր հարաբերությունների ցանկություն կառաջանա այսօր։ Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է միանգամից մի քանի սիրավեպեր սկսեք՝ օգտվելով այն հանգամանքից որ ձեր սիրելին փոքր-ինչ անտեսել է ձեզ։ Բայց կարելի է հենց այսօր խոսել ձեր ընտրյալի հետ եւ պարզել այն խնդիրները, որոնք առկա են ձեր հարաբերություններում։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ստիպված եք անել հնարավոր ամեն ինչ՝ ձեր սիրելիին գոհացնելու համար։ Ընդ որում, պետք է անեք առանց փոխադարձ ակնկալիքի։ Այսպես դուք կհամոզվեք, թե որքան կփոխվեն ձեր հարաբերությունները եւ ինչքան սիրելի կդառնաք Նրա համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մայիսի 21-ին ձեր սիրելին կցանկանա պարծենալ եւ իր գիտելիքներով զարմացնել ձեզ։ Հետեւաբար, պատրաստվեք դասախոսություններով լի օրվան։ Նրան լսելուց բացի, չմոռանաք նաեւ հաճոյախոսությունների եւ գովասանքի խոսքերի մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա խոչընդոտել եւ խանգարել ձեր ծրագրերին՝ առաջարկելով նոր մտքեր։ Ընդ որում, Նա համոզված կլինի, որ դուք անպայման հավանություն եք տալու իր պլաններին։ Բայց եթե ձեր սիրելիի առաջարկն այնքան էլ հաճելի եւ ընդունելի չլինի, անպայման բարձրաձայնեք։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ համար միեւնույն է, թե հարազատները կամ մտերիմները ինչ կտածեն Նրա մասին։ Ինչ էլ որ խոսեն, ձեզ համար պետք է կարեւոր լինի ձեր երջանկությունը, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ