Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ է կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի պիջակ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ է ընտրել, լայնեզր գլխարկ։ Օլյայի ձեռքին վարդերի փնջեր են։ Մեկնաբանությունների հատվածում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար, ներողություն եմ խնդրում, որ բոլորին չկարողացա պատասխանել անձնական նամակով: Համբուրում եմ եւ շատ սիրում»,- գրել է նա։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում Օլյան կիսվել էր ինքնավստահության ու հմայքի իր մոտեցումներով: «Շատ ուրախ եմ, որ ստեղծում եմ ինքնավստահ կնոջ տպավորություն: Իհարկե, իմ կյանքում էլ եղել են ոչ այնքան հաջող շրջաններ, բայց եթե ասեմ, թե դրանցից դրդված շատ գլոբալ փոփոխություններ եմ արել արտաքինումս, ճիշտ չի լինի: Միգուցե, այդ օրն ավելի սիրուն կամ էպոտաժային հագնված լինեմ, որ ինձ լավ զգամ, բայց բնավորությունս այնպիսին է, որ ինձ մոտ սթրեսն ու դեպրեսիան երկար չեն տեւում, ես շատ շուտ հետ եմ գալիս, որովհետեւ սիրում եմ կյանքը, ինձ, ու շնորհակալ եմ, որ ապրում եմ հենց այս պայմաններում»,- նշել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:26, 28 հունվարի
HBO Max-ը մտադիր է «Գահերի խաղի» մոտիվներով մուլտսերիալ նկարահանել10:44, 28 հունվարի
Ֆիլիպ Կիրկորովը Մոլդովան կներկայացնի «Եվրատեսիլ 2021»-ին10:15, 28 հունվարի
«Մեծ պատերազմ էլ չի լինելու, հաջորդ «իրադարձությունն ու գործընթացը» ասիմիլյացիան է». Արտյոմ Մարկոսյան09:00, 28 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 27 հունվարի
Լիլուն ներկայացել է քնքուշ կերպարում23:33, 27 հունվարի
The North Face փքաբաճկոնը վերջին ամիսների ամենահանրահայտ իրն է՝ Lyst-ի վարկածով22:46, 27 հունվարի
«Մեծն Գեթսբի» վեպի հիման վրա սերիալ կնկարահանեն21:41, 27 հունվարի
Ինչպե՞ս է համբույրն ազդում մարդու օրգանիզմի վրա21:21, 27 հունվարի
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին20:39, 27 հունվարի
Երկար, կաշվե վերարկու. Հեյլի Բիբերին լուսանկարել են աշխատանքի գնալիս20:23, 27 հունվարի
Սուպերմոդել Հայդի Քլումի 16-ամյա դուստրն առաջին անգամ միայնակ ֆոտորաշքի է մասնակցել19:49, 27 հունվարի
Ամերիկացի կինոքննադատները տարվա ֆիլմ են ճանաչել Սփայք Լիի «Հինգը՝ մեկ արյամբ» ժապավենը