Հայտնի երգիչ, բլոգեր Դավա Մանուկյանը՝ Օլգա Բուզովայի սիրելին, պատասխանել է «Журавли» տեսահոլովակի քննադատությանը, որը նա ու հաղորդավարուհին նկարահանել ու թողարկել են Հաղթանակի օրվա առիթով։ Սակայն հետեւորդները քննադատել են «Դոմ 2»-ի աստղի արտաքինը, որը տեսախցիկի առաջ հայտնվել է դիմահարդարմամբ ու Cartier-ի՝ մի քանի մլն ռուբլի արժողությամբ ոսկե թեւնոցներով։ «Այս տեսանյութը մեծ գումարներ արժե, սակայն ծիծաղելի է ստացվել»,- նշել է գրող Սերգեյ Մինաեւը։
Մանուկյանը պնդում է, որ չի ցանկացել բարձր գեղարվեստական նախագիծ ստեղծել, եւ հոլովակը պատրաստելը համեմատար էժան է եղել։ «Ես 50 հազար ռուբլի եմ ծախսել։ Մենք որոշակի տեղանքներ չենք գնացել, մեր տան մոտ այգի կա։ Մենք պարզապես գնացել ենք այնտեղ։ Ռեժիսորին 10 հազար եմ վճարել, նա ամեն ինչ նկարել է լավ տեսախցիկով։ Ես մեգակինո նկարահանելու նպատակ չեմ ունենցել։ Ես դա արել եմ իմ հաճույքի համար»,- ասում է երգիչը։
Աստղի խոսքով՝ տեսահոլովակ նկարահանելու գաղափարն ինքնաբերաբար է առաջացել, եւ ամբողջ պատրաստությունն ընդամենը մի քանի ժամ է տեւել։ Բացի այդ՝ արտիստը չի ձգտել հետեւել պատմական փաստերին։ «Որտեղի՞ց գիտեք՝ ինչպես է եղել պատերազմի ընթացքում։ Եթե այդպես վերցնենք, ինչ-որ նվազագույն դիմահարդարում եւս եղել է։ Ես չեմ սիրում, երբ սկսում են մանրախնդրություն անել։ Եթե մենք բյուջետային գումարով նկարահանեինք, այլ բան է, իսկ եթե զուտ քեզ համար… Եթե դուր չի գալիս, մի նայեք»,- ի պատասխան Բուզովային ուղղված քննադատության հայտնել է նա։
Մանուկյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու է Բուզովան ամեն դեպքում ներկայացել լյուքս դասի աքսեսուարներով։ «Նկարահանումից առաջ ես նրան ասել եմ. «Օլյա, հանիր թեւնոցները»։ Բայց նա դրանք հենց այնպես չի հանում։ Կա հատուկ բանալի, բայց այն այլ բնակարանում էր։ Մենք զարդերը հանելու հնարավորություն պարզապես չենք ունեցել, մենք չենք հասցրել»,- պարզաբանել է աստղի ընկերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը