Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես ինքդ քո մեջ չոնչացնես երջանիկ կնոջը

21:12, 1 հունիսի

Դուք գիտեք այն ճշմարտությունը, որ «չկան իդեալական մարդիկ», բայց գալիս է մի պահ, երբ զգում ես, որ եկել է փոխվելու, աճելու, կյանքը դեպի լավը փոխելու ժամանակը: Իսկ ամենակարեւորը` քո իդեալական ես-ը փնտրելն է: 

Եվ նորից սկսվում է ճշմարտության եւ ինքնակատարելագործման ժամանակաշրջանը: Իսկ ի՞նչ սխալ է վաղ թե ուշ թույլ տալիս կանանց մեծամասնությունը: 

Այն հարցը, թե «Որն է քո մեջ կնոջը սպանելու ամենահեշտ միջոցը», պարզ պատասխան ունի:

Անհրաժեշտ է գնահատել քեզ եւ հիշել, որ չի կարելի բոլոր խնդիրները միայն քո ուսերին դնել: Կինն իր էությամբ փխրուն էակ է, որին պետք է փայփայել, պահպանել եւ պաշտպանել: 

Իսկ ժամանակակից աշխարհում կանայք սովոր են ամբողջությամբ պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար: Պատասխանատվությունը չի կարելի փոխանցել, այն կարելի է միայն ինքնուրույն ստանձնել: Հասկացեք, սիրելի աղջիկներ, որքան շատ ենք մենք տղամարդկային որակներ դրսեւորում, այնքան հեռանում ենք  «երջանիկ կին» հասկացությունից:

Կինը գործնականում միշտ գլխով խրվում է հորձանքի մեջ, նա ամբողջությամբ սուզվում է խնդիրների եւ հոգսերի մեջ: Ուղղակի աղջիկները չեն կարողանում զգալ, սիրել կամ արարել   «կիսով չափ», «թեւքերը չծալած»  կամ առանց գործի հանդեպ առանձնահատուկ սիրո:  Եվ դրա միակ բացատրությունը մեր հուզականությունն է:  

Կանայք ուղղակի չեն կարողանում կիսատ ապրել:  Նրանք տալիս են ամեն ինչ, ամեն ինչ են ուզում եւ ապրում են հենց հիմա: Իսկ տղամարդկանց դա երբեմն դադարում է դուր գալ: Ավելի շուտ, նա դադարում է գնահատել դա, չէ որ ինքնազոհաբերումը կարեւոր է միայն նրա համար, ով զոհաբերություն է անում, ոչ թե շրջապատի համար: 

Տղամարդը սկսում է իր կնոջ մեջ ընդամենը սովորական մարդու տեսնել, ոչ թե այն աստղին, որն առաջնորդում էր իրեն: Աղջիկը դադարում է բավարարվածություն զգալ իր արտաքինից, իր զարգացումից, իր արարքներից: Նրա աշխարհն ավերվում է եւ նրանից հեռանում է շուրջ բոլորը կյանք նվիրելու կարողությունը: Նա ուժասպառ է լինում եւ հոգնում է:  Իսկ երբ աչքերում փայլ չկա, կնոջ ներքին լույսն էլ է մարում: 

Վերջերս գնալով ավելի հաճախ ենք լսում, որ ինչ-որ մեկը խելացի եւ գեղեցիկ ընկերուհի ունի, որը միայնակ է: Հարց է առաջանում. ինչու է նման բան տեղի ունենում:  

Հավանաբար այն բանի համար, որ կինը չի կարողացել կքել դաժան իրականության տակ որոշակի պահի: Պաշտպանություն տրվում է նրան, ով դրա կարիքն ունի: Ուժեղ կանայք հովանավորության կարիք չունեն, այդ պատճառով հաճախ ուժեղ կանայք միայնակ են: Նրանց չեն տալիս այն, ինչ նրանք առանց այն էլ ունեն: Ուրեմն ինչ է այնուամենայնիվ նշանակում «կին լինել»: Կնոջ գործառույթներից մեկը պատասխանատվությունն է այլ մարդկանց կյանքի համար` իր տղամարդու, երեխաների, ծնողների, ազգականների, ընկերների: 

Կինը պաշտպանում է բոլոր նրանց, ում սիրում է: Նա կույր է իր սիրո մեջ, իրեն ամբողջությամբ, անմնացորդ նվիրում է  եւ   փոխարենը շատ բան չի խնդրում:   Նրա նպատակն իր համար թանկ մարդկանց երջանկությունն է: Կինն ամբողջությամբ դրա մեջ է, դրանում է նրա խորությունը:   Այդ տարածքում գլխավորը ջրասույզ չլինելն է, պետք է ոսկե միջին գտնել եւ սովորել լողալ սեփական հաճույքի համար` ընտրված բեռով: Սիրող ընտրյալը մուսա է իր տղամարդու համար:  

Նա նրա վստահելի թիկունքն է, հենարանը եւ ներքին հանգստությունը: Միայն կինը կարող է տղամարդուն ներշնչել սխրանքների, սեփական ռեկորդներ սահմանելու: Կինը լույս է, որի ուղղությամբ գնում է նրա զուգընկերը: Նա նրա խիղճն է, հոգին, նրա աշխարհը, ավելի ճիշտ` նրա սեփական դրախտը:  Կանացիությունը մերձավորների համար հանգստավետություն, ջերմություն,  հարմարավետություն ստեղծելու կարողությունն է: Նրա ջերմության ճառագայթներում կարելի է տաքանալ խստաշունչ ցրտին եւ ուժ զգալ ամենաանելանելի իրավիճակներում:  

Գեղեցիկ կինը միշտ ինքնավստահ է, իսկ ինքնավստահ կինը միշտ ցանկալի է, իսկ ցանկալի աղջիկը միշտ երջանիկ է:  

Աղբյուրը՝  Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել