1.Ձեր հորմոնները վերահսկողությունից դուրս են գալիս
Երբ սիրահարվում եք, ձեր այտերը սկսում են այրվել ամեն անգամ, երբ հանդիպում եք ձեր սիրո առարկային: Ձեր սիրտը սկսում է ավելի հաճախ խփել, ափերը քրտնում են, գլուխը կարող է սկսել սովորականից ավելի արագ պտտվել: Հակազդեցությունների արագությունը մեծանում է: Այդ ամենը էնդորֆինն է անում ` էյֆորիայի հորմոնը: Նա ձեզ ստիպում է յոթերորդ երկնքում զգալ ձեր սիրո առարկայի հետ ամեն ժամադրության սկզբում: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարող, նույնիսկ եթե ուզենայիք. ֆիզիկական մակարդակում սերը ձեզ խելագարեցնում է:
2. Դուք արթնանում եւ քուն եք մտնում ուրիշ մարդու մասին մտքերով
Եթե սիրում եք ուրիշին, նրա մասին մտքերը պիտի ձեր գլուխը զբաղեցնեն առավոտյան եւ երեկոյան` քնից առաջ: Ուղեղը ենթագիտակցական մակարդակում դա իր համար այսպես է բացատրում. եթե ես սիրահարվել եմ, միթե ավելի կարեւոր բան կա, որի համար արժենար անհանգստանալ, քան սա: Չնայած այդ մտքերը ենթագիտակցությունից են ծնվում եւ դուք կարող եք չնկատել դա, ձեր խելքը տառացիորեն այնպես է ծրագրված, որ մշտապես անհանգստանա իր սիրո առարկայի համար:
3. Դուք ժպտում եք, երբ նրան SMS եք ուղարկում
Մենք բոլորս տեսել ենք նրանց` ժպտացող մարդկանց այն պահին, երբ SMS են գրում: Մարդու ժպիտն այն պահին, երբ նա խոսքով հաղորդակցվում է զուգընկերոջ հետ, հավաստի նշան է, որ սերն արդեն պատահել է: Հարցն իհարկե տեքստային հաղորդագրությունները չեն: Եթե դուք ժպտում եք ամեն անգամ, երբ ձեր գլխում մտքեր են առաջանում կոնկրետ մարդու մասին, դա սեր է: Ընկերների հետ այդպես չի լինում: Մի խոսքով, եթե երջանիկ եք, բայց չգիտեք, թե ինչու, դա է:
4. Դուք մի քիչ կպչուն եք դառնում
«Հետաքրքիր է` նա ինչ է անում հիմա: Հետաքրքիր է` խաղը նայում է: Աղջիկը ֆուտբոլ է սիրում եւ աղջկա համար դա զիլ է: Բայց ես մոռանում եմ, թե որն է նրա սիրած թիմը… Պետք է մի անգամ էլ հարցնել… Կամ հենց հիմա՞ հարցնեմ: Հետո ես այդ թիմի անունը կօգտագործեմ իմ հաղորդագրություններում… Վայ, տեսեք, չիփսերի տուփ: Նա չիփս է սիրում: Բայց միայն պանրի համով…»: Երբ մարդիկ սիրում են իրար, շատ են մտածում իրար մասին: Եվ պատրաստ են իրենց զուգընկերոջ մասին իմանալ նվազագույն մանրուքները: Եթե դուք սիրում եք ինչ-որ մարդու, ձեզ կթվա, թե ամբողջ Տիեզերքը նրա շուրջն է պտտվում:
5. Դուք ի վիճակի եք դառնում շփոթեցնող արարքների
Տատիկներից երբեւէ պատմություններ լսե՞լ եք այն մասին, որ երիտասարդ մարդիկ «անցյալում» քար էին նետում իրենց սիրեցյալների պատուհանին եւ երբ նրանք դուրս էին գալիս, սկսում էին կիթառով երգեր երգել նրանց համար: Դա այն ժամանակաշրջանում էր, երբ YouTube դեռ չկար: Եվ դա բավականին բարդ ֆլեշ-մոբ էր: Անհրաժեշտ էր մենակ սիրային երգ երգել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Սերը ձեզ ստիպում է այնպիսի արարքներ թույլ տալ, որոնց համար երբեք քաջություն չէիք ունենա «սովորական» կյանքում:
Այժմ փոխվում են ձեր առաջնահերթությունները. դուք դարձյալ թքած ունեք, թե մարդիկ ինչ կմտածեն, միայն թե նա երջանիկ լինի:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ