Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

5 խենթ նախանշան, որ դուք լրջորեն սիրահարվել եք

21:12, 2 հունիսի

1.Ձեր հորմոնները վերահսկողությունից դուրս են գալիս

Երբ սիրահարվում եք, ձեր այտերը սկսում են այրվել ամեն անգամ, երբ հանդիպում եք ձեր սիրո առարկային: Ձեր սիրտը սկսում է ավելի հաճախ խփել, ափերը քրտնում են, գլուխը կարող է սկսել սովորականից ավելի արագ պտտվել: Հակազդեցությունների արագությունը մեծանում է: Այդ ամենը էնդորֆինն է անում ` էյֆորիայի հորմոնը: Նա ձեզ ստիպում է յոթերորդ երկնքում զգալ ձեր սիրո առարկայի հետ ամեն ժամադրության սկզբում: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարող, նույնիսկ եթե ուզենայիք. ֆիզիկական մակարդակում սերը ձեզ խելագարեցնում է:

2. Դուք արթնանում եւ քուն եք մտնում ուրիշ մարդու մասին մտքերով 

Եթե սիրում եք ուրիշին, նրա մասին մտքերը պիտի ձեր գլուխը զբաղեցնեն առավոտյան եւ երեկոյան` քնից առաջ: Ուղեղը ենթագիտակցական մակարդակում դա իր համար այսպես է բացատրում. եթե ես սիրահարվել եմ, միթե ավելի կարեւոր բան կա, որի համար արժենար անհանգստանալ, քան սա: Չնայած այդ մտքերը ենթագիտակցությունից են ծնվում եւ դուք կարող եք չնկատել դա, ձեր խելքը տառացիորեն այնպես է ծրագրված, որ մշտապես անհանգստանա իր սիրո առարկայի համար: 

3. Դուք ժպտում եք, երբ նրան SMS եք ուղարկում

Մենք բոլորս տեսել ենք նրանց` ժպտացող մարդկանց այն պահին, երբ SMS են գրում: Մարդու ժպիտն այն պահին, երբ նա խոսքով հաղորդակցվում է զուգընկերոջ հետ, հավաստի նշան է, որ սերն արդեն պատահել է: Հարցն իհարկե տեքստային հաղորդագրությունները չեն: Եթե դուք ժպտում եք ամեն անգամ, երբ ձեր գլխում մտքեր են առաջանում կոնկրետ մարդու մասին, դա սեր է: Ընկերների հետ այդպես չի լինում: Մի խոսքով, եթե երջանիկ եք, բայց չգիտեք, թե ինչու, դա է: 

4. Դուք մի քիչ կպչուն եք դառնում

«Հետաքրքիր է` նա ինչ է անում հիմա: Հետաքրքիր է` խաղը նայում է:  Աղջիկը ֆուտբոլ է սիրում եւ աղջկա համար դա զիլ է: Բայց ես մոռանում եմ, թե որն է նրա սիրած թիմը… Պետք է մի անգամ էլ հարցնել… Կամ հենց հիմա՞ հարցնեմ: Հետո ես այդ թիմի անունը կօգտագործեմ իմ հաղորդագրություններում… Վայ, տեսեք, չիփսերի տուփ: Նա չիփս է սիրում: Բայց միայն պանրի համով…»: Երբ մարդիկ սիրում են իրար, շատ են մտածում իրար մասին: Եվ պատրաստ են իրենց զուգընկերոջ մասին իմանալ նվազագույն  մանրուքները:     Եթե դուք սիրում եք ինչ-որ մարդու, ձեզ կթվա, թե ամբողջ Տիեզերքը նրա շուրջն է պտտվում: 

5. Դուք ի վիճակի եք դառնում շփոթեցնող արարքների

Տատիկներից երբեւէ պատմություններ լսե՞լ եք այն մասին, որ երիտասարդ մարդիկ «անցյալում» քար էին նետում իրենց սիրեցյալների պատուհանին եւ երբ նրանք դուրս էին գալիս, սկսում էին կիթառով երգեր երգել նրանց համար: Դա այն ժամանակաշրջանում էր, երբ   YouTube դեռ չկար: Եվ դա բավականին բարդ ֆլեշ-մոբ էր: Անհրաժեշտ էր մենակ սիրային երգ երգել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Սերը ձեզ ստիպում է այնպիսի արարքներ թույլ տալ, որոնց համար երբեք քաջություն չէիք ունենա «սովորական» կյանքում:

Այժմ փոխվում են ձեր առաջնահերթությունները. դուք դարձյալ թքած ունեք, թե մարդիկ ինչ կմտածեն, միայն թե նա երջանիկ լինի: 

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել