ԽՈՅԵՐ
Մայիսի 26-ին ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի ձեզ համար ակնհայտ բաների մասին բացատրություններ տալ, քանզի դուք ամեն ինչ շատ լավ կտեսնեք ու կհասկանաք: Մնում է միայն ակնակալել, որ ձեր սիրելին օրվա ընթացքում ավելի կարեւոր եւ դրական զրույց կվարի ձեզ հետ:
ՑԼԵՐ
Այսօր մեկ վայրկյան պետք է մոռանաք ձեր սիրելի անձնավորության հանդեպ ունեցած զգացմունքի մասին եւ նրան նայեք անծանոթի աչքերով: Միգուցե դա կօգնի ձեզ հասկանալ եւ նրա մեջ տեսնել այն, ինչ նախկինում «անհասանելի էր» ձեզ, քանի որ վարդագույն ակնոցով էիք ապրում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ հիանալի ժամանակ անցկացնելու լավագույն մտքերը ձեզ կայցելեն գիշերը, երբ դուք շատ հոգնած կլինեք: Փորձեք չմոռանալ դրանք, որպեսզի կարողանաք կյանքի կոչել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելիի սիրտը գրավելու ուղին այսօր անցնելու է նրա ստամոքսով: Մայիսի 28-ին ստիպված եք լինելու ցուցադրել խոհարարական ձեր հմտությունները եւ ժամանակի մեծ մասն անցկացնել խոհանոցում: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ նրա հետ ռեստորան գնալը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Ֆիզիկական վարժությունները որպես ձանձրալի պարտավորություն մի ընդունեք: Իրականում դրանք կարող են ձեր համատեղ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել: Առավոտյան մարզանքներին կարող են մասնակցել նաեւ երեխաները:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ամեն գնով բարձրացնել ձեր տրամադրությունը, նույնիսկ եթե դուք առանց Նրա օգնության էլ շատ ուրախ եք: Դե ինչ, շատ գովելի քայլ է, որն անպայման պետք է գնահատել: Թող ձեր սիրելի անձնավորությունը զգա, թե ինչ կարեւոր գործ է անում ձեզ համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը խանգարելու է աշխատանքում: Հետեւաբար, եթե այսօր մեծ եւ կարեւոր գործեր եք ծրագրել, ուրեմն կամ կրճատեք դրանք, կամ խուսափեք Նրա հետ հանդիպումից: Այլապես սիրելի աձնավորության հետ վեճից խուսափել չի լինի, իսկ դա ձեզ հաստատ պետք չէ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Փորձեք այսօր սատարել ձեր սիրելիին եւ անել հնարավոր ամեն ինչ՝ նրան ավելորդ հոգսերից ազատելու համար: Իհարկե, Նա դժվարությամբ կհրաժարվի դրանից, բայց դուք պետք է սատարեք Նրան: Ցույց տվեք ձեր ամբողջ սերն ու աջակցությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մայիսի 26-ը օրացույցի վրա փոփոխություններ անելու օր է, բայց ոչ ձեր անձնական կյանքում: Այն ինչպես կար, այնպես էլ կմնա, անկախ ձեր ջանքերից: Ուստի, կարելի է սպասել օրվա անակնկալներին եւ ժպտադեմ ընդունել դրանք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեզ համար դժվար կլինի ընտրել ձեր այժմյան եւ նախկին ընտրյալների միջեւ: Այսօր անցյալն ու ապագան միախառնվելու են եւ դրանց միջեւ ընտրություն կատարելը հեշտ չի լինելու: Բայց ոչ մեկը չի շտապեցնում ձեզ. դուք մտածելու համար մեկ շաբաթ ունեք:
ՋՐՀՈՍՆԵՐ
Մայիսի 26-ին ձեզ համար հաճելի զրուցակից կգտնեք: Նրա հետ խոսելն իսկապես հետաքրքիր ու բովանդակալից կլինի: Բայց խոսակցության ժամանակ պետք է զուսպ ու նրբանկատ լինեք, քանի որ այլապես երկրորդ անգամ նրա հետ հանդիպելու հնարավորություն չեք ունենա:
ՁԿՆԵՐ
Փորձեք որքան հնարավոր է ադեկվատ վերաբերել ձեր սիրելի էակի ամեն խոսքին: Միգուցե դրանք այնքան էլ հաճելի կամ սիրալիր չլինեն: Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ մեծ ջերմություն եւ իմաստ փնտրել դրանցում: Որքան անտարբեր լինեք, այնքան ավելի հեշտ կլինի հարթել հարաբերությունները սիրելիի հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել