ԽՈՅԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի շփվել ձեր հարազատների հետ, քանի որ նրանք կխոսեն միանգամայն տարբեր լեզուներով: Սակայն, եթե այնուամենայնիվ նրանց շփումն անհրաժեշտ է, ապա փորձեք հաշտարար լինել նրանց համար:
ՑԼԵՐ
Սիրելին կցանկանա զարմացնել ձեր երեւակայությունն ինչ-որ անսովոր եւ հիշարժան բանով: Սակայն անգամ եթե դա ձեզ համար այդպիսին չլինի, փորձեք ձեւացնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիի համար ավագ ընկեր կամ իմաստուն ծնող պետք է լինեք: Նա խճճվել է իր խնդիրների մեջ, եւ դուք պետք է օգնեք նրան լուծել դրանք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այս շաբաթ սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք դուք ցանկանում ասել նրան, նա նույնիսկ չի փորձի հասկանալ ձեր խոսքերի իմաստը: Աշխատեք թույլ չտալ նման բան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելիին բավականին դժվար կլինի համապատասխանել այն չափանիշերին, որոնք դուք սահմանել եք նրա համար:
ԿՈՒՅՍԵՐ
Պետք է նրբանկատ լինեք ձեր այն ընկերների հետ, ովքեր պակաս հաջողակ են անձնական կյանքում, քան դուք: Աշխատեք շատ չխոսել նրանց հետ այն մասին, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք հեշտությամբ ջրից չոր դուրս կգաք: Անգամ եթե դուք ստեք սիրելիին, նա ոչինչ չի կասկածի եւ կընդունի ձեր ասածները որպես բացարձակ ճշմարտություն:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեզ համար ավելի հեշտ կլինի հոգին բացել անծանոթների առաջ, քան բացատրել ձեր հարազատներին, թե ինչ է կատարվում ձեզ հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք ամեն ինչի պատրաստ կլինեք` հանուն սիրելիի ժպիտի: Սակայն հույս ունենք, որ մեծ զոհողությունների կարիք չի լինի, այլ բավական կլինեն միայն քնքուշ խոսքերն ու հաճոյախոսությունները:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ինչ էլ որ անեք այս շաբաթ` դուք կցանկանաք ստանալ սիրելիի հավանությունը, անգամ եթե տվյալ հարցից նա ընդհանրապես գլուխ չի հանում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այս շաբաթ ընտրության առաջ կկանգնեք: Սիպված եք ընտրություն կատարել ձեր երկրպագուների միջեւ:
ՁԿՆԵՐ
Արժե հանգստանալ սիրելիի հետ հարաբերություններից, անհանգստություններից եւ վեճերից: Այնպես որ` ընկերների հետ կինո գնացեք կամ շփվեք մտերիմների հետ եւ այլն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին