Կորոնավիրուսի համավարակի ընթացքում երգչուհի Սաթի Կազանովան ստիպված է եղել Մոսկվայից Կաբարդինո-Բալկարիա գնալ թաղման։ Ավտովթարի հետեւանքով մահացել է նրանց ընտանիք մտերիմը։ Արարողությունից հետո արտիստն ու նրա հարազատները՝ մայրն ու քույրը, իրենց վատ են զգացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Բժիշկները կորոնավիրուս են կասկածել։ «Իհարկե, ընտանիքս դիմակներ է կրել, երբ խանութ է գնացել։ Սակայն թաղման ընթացքում դիմակ չենք կրել… Ինչպես ես դիմակ կրելու, եթե շրջակայքում հարազատներդ են, երբ մտերիմները վշտի մեջ են։ Իհարկե, կգնաս, կգրկես, կցավակցես։ Հիմա ես, իհարկե, դիմակով կգնայի… Բայց արդեն եղել է այնպես, ինչպես եղել է»,- նշել է արտիստը։
«Մայրս նաեւ թեթեւ էր հագնված։ Կարծում եմ՝ թաղման ընթացքում նա մրսել է… Հավանաբար հիվանդության ամենատագնապալի ախտանշանը ջերմությունն էր, համի ու հոտառության զգացման թուլացումը։ Նաեւ անհանգստացնում էր կոտրվածութունը մարմնում։ Շատ ուժեղ կոտրվածություն ու թուլություն, որը ես նախկինում երբեք չեմ զգացել։
Առաջին ախտաշնների ի հայտ գալուն պես մայրս ջերմիջեցնողներ է խմել եւ ամենն, ինչ վիտամին C է պարունակում։ Ինգալիացիա էր անում, իմբիրի ու մասուրի հիմքով ըմպելիքներ էր խմում։ Բայց դա, ցավոք, ոչ նրան, ոչ ինձ ու քրոջս չօգնեց։ Մենք չենք կարող վստահորեն ասել՝ արդյոք մեզ մոտ COVID-19 էր, թե այլ վարակ։ Նույնիսկ բժիշկները չեն կարողանում դա հասկանալ։
Իմ երկու թեստերի արդյունքները բացասական են, մեզ մոտ վիրուսային պնեւմոնիա է եղել, որը շատ նման է նրան, որն առաջանում է կորոնավիրուսի դեպքում։ Ես, փառք Աստծո, առողջացել եմ, բայց մայրիկին երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց են տեղափոխել։ Հնարավոր է՝ դա արձագանք է մինչեւ վերջ չբուժված պնեւմոնիային, որը նրա մոտ եղել է երկու ամիս առաջ»,- ասել է Կազանովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին