Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սիրո խոստովանություններ, ծննդյան տարեդարձներ ու բարի լուր. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

17:25, 23 մայիսի

Հայկական Instagram-ն այս շաբաթ աչքի ընկավ սիրո խոստովանություններով, ծննդյան շնորհավորանքներով եւ ընտանեկան համալրման մասին լուրերով:

Մայիսի 18-ին ծննդյան 9-ամյակն էր նշում Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը: Անահիտն իր էջում վերհիշել էր որդու հետ առաջին լուսանկարներից մեկն ու անկեղծ գրառում կատարել, որում նշել է, որ տղան լույս աշխարհ գալով հիմնովին փոխել է իր կյանքը.

«Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ դու այդքան քաղցր ես, խելացի ու հասկացող, ինչպիսին հիմա դարձել ես… Հիշելով՝ որքան փոքր էիր, անօգնական ու հանգիստ, ես հիմա նայում եմ քեզ ու հպարտանում։ Հպարտանում եմ, որ դու բարի սիրտ ունես, որ սիրում ես կենդանիներ, որ միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել կարիքն ունեցողին, որ լավ ես սովորում, որ հարգում ես մեծերին, որ նույնիսկ երբ վիճում ես ընկերներիդ հետ, երկար չես կարողանում նեղացած մնալ եւ պարտադիր հաշտվում ես, որ նույնիսկ համակարգչային խաղերում այնքան արդար ես, որ անարդարության պատճառով կարող ես արտասվել ու դուրս գալ խաղից…»,-գրել է երգչուհի-դիզայները:

Որդու հետ լուսանկար է տեղադրել նաեւ Հայկոն՝ ցուցադրելով իրենց նմանությունը, որն աննկատ չի մնացել երգչի երկրպագուների աչքերից:

Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի որդին՝ Լեոն, ծնողներից ոչ պակաս հայտնի է: Աստղային մայրիկն իր ինստագրամյան էջում, պարբերաբար, հրապարակում է նրա մասնակցությամբ լուսանկարներ եւ տեսանյութեր՝ բարձրացնելով հետեւորդների տրամադրությունը: Մայրիկի եւ որդու ջերմ լուսանկարն անտարբեր չի թողել երգչուհու երկրպագուներին նաեւ այս շաբաթ:

Օրերս ծննդյան տարեդարձն է նշել Մարինկա Խաչատրյանի փեսացուն՝ Հրաչ Թարոյանը: Դերասանուհին նրա հետ լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել սիրելիին՝ «Սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ… Երջանիկ եմ» գրառմամբ:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ ջերմ լուսանկար է հրապարակել երգիչ Սարոյի կրտսեր դստեր՝ Նիկայի հետ: «Սարոյի կրտսերն է, շատ համով ու քաղցր Նիկան։ Շատ անուշն էր, մի լավ թուշիկները պաչպչելու ու քաշքշելու ձագուկ։ Ասե՞ք, որ աղջիկն ուրիշ քաղցրություն ունի»,-գրել է նա:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր ֆոտոշարք է իրականացրել երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ՝ օնլայն տարբերակով: Խոստովանեք՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ լուսանկարվելն ավելի հեշտ է դարձել:

Շաբաթը շնորհավորանքներով լի է եղել դերասաններ Մարինա Մնացականյանի ու Սեյրան Մովսիսյանի համար: Դերասանական զույգը հայտնել է, որ սպասում է առաջնեկին:

Ամուսինները տեղեկացրել են, որ որդի են ունենալու: Ի դեպ, դերասանուհին այս թեմայով հարցազրույց է ունեցել նաեւ NEWS.am STYLE-ի հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել