NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք 2005թ.-ի Մայք Նյուելի «Հարի Փոթեր եւ Կրակի գավաթը» ժապավենի մասին։ Եվ այսպես…
1. Ֆիլմաշարի առաջին ժապավենն է, որը չի բացվում Հարիի վերաբեյալ տեսարանոով։ Ֆիլմը սկսվում է «Առեղծվածային տնից»՝ Վոլդեմորտեի մասին տեսարանով։
2. Ֆիլմաշարի չորրորդ մասը ցանկանում էին կրկին վստահել Ալֆոնսո Կուարոնին, սական վերջինս նշել է, որ իր համար նախ վատ չէր լինի ավարտել «Ազքաբանի կալանավորը» (երրորդ մաս)։ Արդյունքում ռեժիսոր է դարձել անգլիացի Մայք Նյուելը։
3. Չժոու Չանգի դերի համար Լոնդոնում քասթինգի մասնակցել է ավելի քան 3000 թեկնածու։
4. Շատերը Լորդ Վոլան դե Մորտի դերում կանխորոշում էին Ռոուեն Աթկինսոնին կամ Ջոն Մալկովիչին, սակայն այն բաժին ընկավ Ռեյֆ Ֆայնսին։
5. Ստուդիան ի սկզբանե ցանկանում էր ֆիլմը բաժանել երկու մասի, սակայն ռեժիսոր Մայք Նյուելը չեղարկել է այդ նախաձեռնությունները։
6. Մայքլ Գեմբոնը (Դոմբլդոր) իր մասի նկարահանումների ընթացքում հրաշագործի հագուստի տակից մշտապես առօրյա կոստյում է կրել։
7. Մայք Նյուելը դարձել է ֆիլմաշարի պատմության ընթացքում ամենաքիչ վճարված ռեժիսորը։ Նա համաձայնել է աշխատել ընդամենը 1 մլն դոլար հոնորարով։ Քրիս Կոլամբուսի հոնորարն, օրինակ, «Փիլիսոփայական քար»-ի համար կազմել է 10 մլն գումարած տոկոսներ ընդհանուր հասույթից։
8. Երեք հրաշագործների մրցության համար «Լիվսդեն» ստուդիայիում նախագծվել է Եվրոպայում ամենամեծ ստորջրյա ամբարը։ Դրա խորությունը կազմում է 8 մետր։ Բացի այդ՝ լողավազացնում դիտախցիկ է կառուցված։
9. Օնտարիո նահանգի բարձրագույն դատարանը մերժել է իրականում գոյություն ունեցող կանադական «Wyrd Sisters» ֆոլկ խմբի բողոքերը, որը ֆիլմը ստեղծողներին մեղադրել է իրենց իմիջին հասցված վնասի համար։
10. Հերմոնայի առաջին դուբլերից մեկի ընթացքում Էմմա Ուոթսոնը սայթաքել է զգեստի պատճառով ու ընկել աստիճանից։
11. Սա Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմն է, որը ստացել է «PG-13» վարկանիշը (13 տարեկանից ցածր երեխաների դիտելը ցանկալի չէ)։ Նախորդ ֆիլմերը գնահատվել են որպես «PG» (երեխաներին խորհուրդ է տրվում ֆիլմը դիտել ծնողների հետ)։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել