Համացանցում հրապարակվել է «Մասունք» ֆիլմի թրեյլերը, որն անվանում են 2020թ.-ի ամենասարսափելի ժապավենը։ Ռոբին Նեւինի, Էմիլի Մորտիմերի եւ Բելա Հիթկոտի մասնակցությամբ ժապավենն առաջին անգամ ցուցադրվել է հունվարին Յուտա նահանգում՝ «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում, ուր այն քննադատների հիացական արձագանքներին է արժանացել։
Կինն իր դստեր հետ փնտրում է մորը, որը տառապում է դեմենցիայով։ Նա կորել է իրենց ընտանիքի «հեռու» տնից։ Վերադարձից հետո նրա հետ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում։
Variety-ի տեսաբանը ժապավենը համեմատել է «Ռեինկարնացիա» (2018) եւ «Բաբադուկ» (2014) ֆիլմերի հետ։ Նա ընդգծել է, որ ֆիլմը բարձր նշաձող է սահմանել 2020թ.-ի սարսափների համար։
Իսկ Bloody Disgusting-ը նշել է, որ ժապավենը «դեմենցիան այնպես է պատկերում, որ արյունը երակներում սառչում է»։
Ֆիլմը ճապոնա-ավստրալական արմատներով ռեժիսոր Նատալի Էրիկա Ջեյմսի դեբյուտն է։ Պրոդյուսերներից մեկը Ջեյք Ջիլենհոլն է։ Ժապավենը ԱՄՆ-ում կթողարկվի հուլիսի 10-ին, Մեծ Բրիտանիայում ու Ռուսաստանում պրեմիերայի օրն առայժմ չի հայատարվել։
Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար